Legal

iCLOUD-Ի ԴՐՈՒՅԹՆԵՐ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Բարի գալուստ iCloud

 

ՍՈՒՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ, ՈՐԸ ԿՆՔՎՈՒՄ Է ՁԵՐ ԵՎ APPLE-Ի ՄԻՋԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ Է iCLOUD ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ, ԾՐԱԳՐԱՇԱՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԵԲԿԱՅՔԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ՝ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ») ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ: ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԴՈՒՔ ԿԱՐԴԱՔ ԵՎ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՀԱՍԿԱՆԱՔ ՀԵՏԵՎՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ: ՍԵՂՄԵԼՈՎ «ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ», ԴՈՒՔ ՏԱԼԻՍ ԵՔ ՁԵՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՍՈՒՅՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԿԿԻՐԱՌՎԵՆ, ԵԹԵ ԴՈՒՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՔ ԿԱՄ ՕԳՏՎԵՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ:

 

Apple-ը հանդիսանում է Ծառայություն տրամադրողը, որը թույլ է տալիս ձեզ օգտվել Համացանցի որոշակի ծառայություններից, այդ թվում նաև ձեր անձնական բովանդակության պահեստավորումը (ինչպես օրինակ՝ կոնտակտները, լուսանկարները, նշումները, հիշեցումները, փաստաթղթերը, հավելվածների տվյալները և iCloud էլ. փոստը) և մատչելի դարձնում այն ձեր համատեղելի սարքերի և համակարգիչների վրա և տեղադրության վրա հիմնված որոշակի ծառայություններում՝ միայն սույն Համաձայնագրում նշված դրույթների ներքո: Երբ դուք միացնում եք iCloud-ը, ձեր բովանդակությունն ինքնաշխատորեն ուղարկվում և պահեստավորվում է Apple-ի կողմից՝ հնարավորություն տալով ձեզ հետագայում մուտք գործել այդ բովանդակություն կամ այն հեռակա կերպով տեղափոխել այլ սարքեր կամ համակարգիչներ, որտեղ նույնպես միացված է iCloud-ը

 

I. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

          Ա. Տարիքային սահմանափակում: Ծառայությունից կարող են օգտվել միայն 13 տարեկան և ավելի մեծ տարիքի անձինք, եթե դուք 13 տարեկանից փոքր եք և ձեզ տրամադրվել է Apple ID-ն հաստատված կրթական հաստատության խնդրանքով կամ սահմանված է որպես Ընտանեկան համօգտագործման հատկություն ծնողի կամ խնամակալի կողմից: Եթե տեղեկացված ենք այդ մասին, մենք չենք հավաքում, օգտագործում կամ բացահայտում 13 տարեկանից փոքր կամ նվազագույն տարիքին հավասար երեխաների անձնական տեղեկությունները համապատասխան իրավասություններում՝ առանց ծնողի կողմից հաստատված համաձայնության:  Ծնողները և խնամակալները նույնպես պետք է հիշեցնեն երեխաներին, որ անծանոթների հետ շփումը Համացանցում կարող է վտանգավոր լինել և ձեռք առնեն համապատասխան նախազգուշական միջոցներ երեխաներին պաշտպանելու նպատակով, ինչպես նաև վերահսկեն Ծառայության օգտագործումը նրանց կողմից:

 

Ծառայությունից օգտվելու համար դուք պետք է իրավասու լինեք օգտվելու Ծառայությունից՝ համաձայն Միացյալ Նահանգների կամ այլ կիրառելի իրավասության օրենքների, այդ թվում նաև ձեր բնակության երկրի օրենքների կամ այն երկրի օրենքների, որտեղից օգտագործում եք Ծառայությունը: Ընդունելով սույն Համաձայնագրում նշված կետերը՝ դուք հավաստում եք, որ հասկանում և համաձայնվում եք վերոնշյալին:

 

          Բ. Սարքեր և հաշիվներ: Ծառայության օգտագործման համար հնարավոր է հարկավոր լինեն համատեղելի սարքեր, մուտք դեպի Համացանց և որոշակի ծրագրաշարեր (կարող են կիրառվել գանձումներ); հնարավոր է պահանջվեն պարբերաբար կատարվող արդիացումներ; և այս գործոնները կարող են ազդել Ծառայության վրա: Apple-ն իրավունք է վերապահում սահմանափակել մեկ սարքի վրա ստեղծվող Հաշիվների քանակը և մեկ Հաշվի հետ կապված սարքերի քանակը: Որոշակի գործարքների կամ հատկությունների համար կարող է պահանջվել անհրաժեշտ ծրագրաշարի վերջին տարբերակը: Դուք համաձայնվում եք, որ պարտավորվում եք համապատասխանել այս պահանջներին

 

          Գ. Օգտագործման սահմանափակումներ:  Դուք համաձայնվում եք օգտագործել Ծառայությունը միայն սույն Համաձայնագրի կողմից թույլատրված նպատակների համար և միայն կիրառելի օրենքների, կանոնակարգումների կամ կիրառելի իրավասությունում համընդհանուր կերպով ընդունված պրակտիկայի շրջանակներում: Ձեր Հաշիվը նախատեսված է 5 ԳԲ պահեստային տարողության համար: Մանրամասներին կարող եք ծանոթանալ iCloud-ի հատկությունները նկարագրող էջերում: Լրացուցիչ պահեստ կարող եք գնել ստորև ներկայացված ձևով: Դուք իրավունք չունեք գերազանցել հաճախականությունների շերտի կամ պահեստի տարողության կիրառելի կամ ողջամիտ սահմանաչափերը (օրինակ՝ պահուստավորումը կամ էլ. փոստի հաշվի տարածքը): Գերազանցելու դեպքում iCloud-ում պահուստավորումը, փաստաթղթերի ավելացումը կամ ձեր iCloud-ի էլ. հասցեին ուղարկված նոր նամակների ստացումը կանխարգելվի: Եթե Ծառայության օգտագործումը կամ ձեր կողմից թույլ տրված որևէ այլ վարքագիծ միտումնավոր կամ ոչ միտումնավոր կերպով խոչընդոտի Apple-ի կողմից Ծառայության կամ այլ համակարգերի մատուցմանը, Apple-ը իրավունք կվերապահի կիրառել բոլոր ողջամիտ միջոցները Ծառայության և Apple-ի համակարգերի պաշտպանության նպատակով, որոնց մեջ կարող են մտնել նաև ձեր կողմից օգտագործվող Ծառայության սահմանափակումը: Սահմանափակումների շարունակաբար խախտումը կարող է հանգեցնել Հաշվի կասեցմանը:

 

          Դ. Ծառայության մատչելիությունը: Ծառայությունը կամ նրա որևէ հատկությունը կամ մասը կարող է մատչելի չլինել բոլոր լեզուներով կամ բոլոր երկրներում, և Apple-ը չի հավաստիացնում, որ Ծառայությունը կամ նրա որևէ հատկությունը կամ մասը հատկացված կամ մատչելի է օգտագործման համար որոշակի վայրում: Քանի դեռ դուք մուտք եք գործում և օգտագործում եք Ծառայությունը, դուք դա անում եք ձեր սեփական նախաձեռնությամբ և պարտավոր եք հետևել կիրառելի օրենքներին:

 

          Ե. Ծառայության փոփոխումըApple-ն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոփոխել սույն Համաձայնագիրը և Ծառայության օգտագործման վրա կիրառել նոր կամ լրացուցիչ դրույթներ կամ պայմաններ: Դուք կտեղեկացվեք նման փոփոխությունների և լրացուցիչ դրույթների ու պայմանների մասին և, ընդունելու դեպքում՝ անմիջապես ուժի մեջ կմտնեն և կներառվեն սույն Համաձայնագրի մեջ: Եթե չհամաձայնվեք ընդունել կատարված փոփոխությունները, Apple-ը իրավունք կվերապահի չեղարկել սույն Համաձայնագիրը և կասեցնել ձեր հաշիվը: Դուք համաձայնվում եք, որ Apple-ը պատասխանատու չէ ձեր կամ որևէ երրորդ կողմի առջև Ծառայության փոփոխության կամ դադարեցման համար: Եթե դուք վճարել եք Ծառայության օգտագործման համար, իսկ մենք դադարեցրել կամ զգալիորեն վատթարացրել ենք նրա գործառությունը, մենք կփոխհատուցենք կատարած կանխավճարը համապատասխանաբար:

 

II. ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

          Ա. Տեղադրության վրա հիմնված ծառայությունների օգտագործումը

 

Apple-ը, իր գործընկերները և լիցենզառուները կարող են տրամադրել որոշակի հատկություններ կամ ծառայություններ (օր.., Գտնել իմ iPhone-ը, Գտնել իմ ընկերներին), որոնք հիմնված են սարքի տեղադրության վերաբերյալ տեղեկատվության վրա՝ օգտագործելով GPS-ը (մատչելիության դեպքում) և միավորված սկզբնաղբյուրներով Wi-Fi թեժ կետի ու բջջային կապի աշտարակի տեղադրությունները: Նման հատկություններ ու ծառայություններ տրամադրելու համար (մատչելիության դեպքում), Apple-ը, իր գործընկերները և լիցենզառուները պետք է հավաքեն, օգտագործեն, փոխանցեն, մշակեն ու պահպանեն ձեր տեղադրության տվյալները, ներառյալ (բայց չսահմանափակվելով) սարքի աշխարհագրական դիրքը և ձեր iCloud հաշվինՀաշիվ») և նրա հետ կապված բոլոր սարքերին առնչվող տեղեկությունները, ներառյալ (բայց չսահմանափակվելով) ձեր Apple ID-ին, սարքի ID-ին ու անվան և սարքի տեսակին առնչվող տեղեկությունները

 

Ցանկացած պահի դուք կարող եք ետ կանչել ձեր համաձայնությունը՝ կապված Apple-ի, իր գործընկերների և լիցենզառուների կողմից տեղադրության և հաշվի վերաբերյալ տվյալների հավաքման, օգտագործման, փոխանցման, մշակման և պահպանման հետ՝ պարզապես ձեր սարքի և համակարգչի վրա չօգտագործելով տեղադրության վրա հիմնված հատկությունները և անջատելով Գտնել իմ iPhone-ը, Գտնել իմ ընկերներին ծառայությունների կամ Տեղադրության ծառայությունների կարգավորումները (կիրառելի կարգով): Որևէ երրորդ կողմի ծառայություններից օգտվելիս, որոնք օգտագործում կամ տրամադրում են տեղադրության տվյալները որպես Ծառայության բաղկացուցիչ մաս, ձեզանից պահանջվում է և դուք պետք է ծանոթանաք տվյալ երրորդ կողմի կողմից օգտագործվող տեղադրության տվյալների վերաբերյալ դրույթներին և գաղտնիության քաղաքականությանը: Ծառայության կողմից տրամադրված տեղադրության տվյալները նախատեսված չեն այն իրավիճակների համար, որտեղ պահանջվում է ճշգրիտ տեղադրությունը կամ, որտեղ սխալ, ոչ ստույգ, ուշացված կամ թերի տեղադրության տվյալների պատճառով կարող են առաջանալ մահվան, մարմնական վնասվածքների դեպքեր, ունեցվածքին կամ շրջական միջավայրին հասցված վնասներ: Apple-ը կներգործի բոլոր ողջամիտ հնարավորությունները և կցուցաբերի պատշաճ հոգատարություն Ծառայությունը տրամադրեու համար, սակայն Ոչ Apple-ը, ոչ իր բովանդակություն տրամադրողներից որևէ մեկը չի երաշխավորում Ծառայության կողմից ցուցադրվող տեղադրության տվյալների կամ որևէ այլ տվյալների մատչելիությունը, ճշգրտությունը, ամբողջականությունը, վստահելիությունը կամ ժամանակին տրամադրումը: ՏԵՂԱԴՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԵՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԵՆ ՈՐՊԵՍ ՏԵՂԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ:

 

          Բ. Գտնել իմ iPhone-ը

 

Գտնել իմ iPhone-ը ծառայությունն ինքնաշխատորեն միացվում է iOS 8 կամ ավելի նոր համակարգի աջակցումով iOS սարքերի վրա iCloud-ն ակտիվացնելիս: Երբ դուք միացնում եք Գտնել իմ iPhone-ը iOS 7 կամ ավելի նոր համակարգի աջակցումով iOS սարքերի վրա, iOS սարքն ինքնաշխատորեն հղվում է ձեր Apple ID-ին:   Եթե ինչ-որ մեկը (այդ թվում նաև դուք) անջատի Գտնել իմ iPhone-ը, դուրս գրվի iCloud-ից, մաքրի կամ ակտիվացնի սարքը, պահանջվելու է Apple ID-ի գաղտնաբառըԵթե կասեցնեք Գտնել իմ iPhone-ը ծառայությունը նախքան ծառայության տրամադրումը, Apple-ը և իր լիազոր մարմինները կարող են չիրականացնել սարքաշարի կամ ծրագրաշարի աջակցման ծառայությունները, այդ թվում նաև Apple-ի սահմանափակ երաշխիքի շրջանակներում իրականացվող ծառայությունները:  Apple-ը պատասխանատվություն չի կրում, եթե դուք չպաշտպանեք ձեր iOS սարքը անցագրով, չմիացնեք Կորուստների ռեժիմը և/կամ չստանաք կամ չպատասխանեք ծանուցումներին և նամակներին:  Apple-ը նաև պատասխանատու չէ ձեր iOS սարքը ձեզ վերադարձնելու կամ iOS սարքի վրայի տվյալների կորստի համար:

 

          Գ. Պահուստավորում

 

Ծառայությունը պարբերաբար կատարում է iOS սարքերի պահուստավորում, երբ սարքի էկրանը կողպված է, միացված է սնուցման աղբյուրին և կապակցված է Համացանցին Wi-Fi ցանցի միջոցով: iCloud-ը պահում է ձեր վերջին երեք պահուստավորումները, ամեն դեպքում, եթե սարքը հարյուր ութսուն (180) օրվա ընթացքում չի պահուստավորվել iCloud-ում, Apple-ն իրավունք է վերապահում ջնջել տվյալ սարքի հետ կապված պահուստավորումները: Պահուստավորումը սահմանափակ է սարքի կարգավորումների, սարքի բնութագրերի, լուսանկարների և տեսանյութերի, փաստաթղթերի, հաղորդագրությունների (iMessage, SMS և MMS), զանգի ազդանշանների, հավելվածների տվյալների (այդ թվում նաև Health հավելվածի տվյալները), տեղադրության կարգավորումների (ինչպիսիք են օրինակ՝ ձեր կողմից տեղակայված տեղադրության վրա հիմնված հիշեցումները) և Սկզբի էկրանի ու հավելվածների կազմակերպման համար: iTunes Store-ից, App Store-ից կամ iBookstore-ից գնված բովանդակությունը չի պահուստավորվում, բայց դրանք կարող եք ներբեռնել այդ ծառայություններից՝ համաձայն հաշվի պահանջների, մատչելիության և կիրառելի դրույթների ու պայմանների: Ձեր համակարգչից համաժամեցված մեդիա տվյալները չեն պահուստավորվում: Ձեր iCloud-ի էլ. փոստը, կոնտակտները, օրացույցները, էջանիշները և փաստաթղթերը պահվում են և կարող եք օգտագործել դրանք  iCloud-ի միջոցով ձեր սարքերի և համակարգիչների վրա: Apple-ը կներգործի բոլոր ողջամիտ հնարավորությունները և կցուցաբերի պատշաճ հոգատարություն Ծառայությունը տրամադրելու համար, սակայն ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, APPLE-Ը ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՀՎԱԾ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎՆԱՍՎԻ, ՈՉՆՉԱՆԱ, ԿՈՐԻ ԿԱՄ ՀԵՌԱՑՎԻ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ, ԵՎ APPLE-Ը ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ՆՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ, ՈՉՆՉԱՑՄԱՆ, ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՄ ՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ: Ձեր տեղեկությունների և տվյալների այլընտրանքային պահուստավորման համար դուք եք կրում պատասխանատվությունը:

 

iCloud-ի պահուստավորումը միացրած ժամանակ, համաժամեցման ընթացքում սարքը ինքնաշխատորեն չի պահուստավորում iTunes-ում, բայց դուք հնարավորություն ուենք ձեռքով կատարել պահուստավորումը iTunes-ում:

 

          Դ. Լուսանկարներ

 

          1.  Իմ լուսանկարների հոսքավորումը: Եթե դուք օգտագործում եք iCloud-ի Իմ լուսանկարների հոսքավորում հատկությունը, Apple-ը կարող է սահմանափակ ժամանակով պահել iOS սարքի միջոցով նկարված կամ համակարգչից վերբեռնված լուսանկարները և ինքնաշխատորեն ուղարկել դրանք Apple iOS այլ սարքեր կամ համակարգիչներ, որտեղ միացված է Իմ լուսանկարների հոսքավորումը հատկությունը: Նկատի ունեցեք, որ մեկ անգամից միայն սահմանափակ քանակությամբ լուսանկարներ կարող են պահվել ամպի մեջ կամ սարքերի վրա, իսկ հին լուսանկարները ժամանակի ընթացքում ինքնաշխատորեն կջնջվեն Իմ լուսանկարների հոսքավորումից: Եթե ցանկանում ենք մշտապես պահել ինչ-որ լուսանկար որոշակի սարքի վրա, պետք է պահեք այն տեսախցիկի միջոցով նկարված լուսանկարների կատալոգի մեջ կամ համակարգչի լուսանկարների կատալոգում: Լուսանկարների տարլուծումը կարող է տարբերվել՝ կախված այն սարքից, որի վրա ներբեռնվել են լուսանկարները: Եթե չեք ցանկանում օգտագործել Իմ լուսանկարների հոսքավորումը, կարող եք բոլոր ձեր iOS սարքերի կամ համակարգիչների վրա, որտեղ ակտիվացրած է Իմ լուսանկարների հոսքավորումը հատկությունը, անջատել Իմ լուսանկարների հոսքավորումը:

 

          2. iCloud Լուսանկարների համօգտագործում iCloud Լուսանկարների համօգտագործում հատկությունը օգտագործելիս՝ Apple-ը կարող է շարունակաբար պահեստավորել ձեր համօգտագործած լուսանկարներն ու տեսանյութերը, մինչև չջնջեք դրանք, կարող է ուղարկել այդ լուսանկարներն ու տեսանյութերը Apple iOS այլ սարքեր և համակարգիչներ, որտեղ ակտիվացրած է iCloud Լուսանկարների համօգտագործումը և ուղարկել դրանք այն մարդկանց iOS սարքերին և համակարգիչներին, ում հետ նախընտրում եք համօգտագործել դրանք, այդ թվում նաև ընտանիքի անդամներին, եթե Ընտանեկան համօգտագործումը ակտիվացրած էՕգտագործելով iCloud Լուսանկարների համօգտագործումը, դուք թույլ եք տալիս համօգտագործման մասնակիցներին դիտել, պահել, պատճենել և համօգտագործել ձեր լուսանկարները և տեսանյութերը, ինչպես նաև փոփոխել դրանք և մեկնաբանություններ գրել:  Համօգտագործումը դադարեցնելու համար դուք ցանկացած պահի կարող եք ջնջել անհատական լուսանկարները, տեսանյութերը, մեկնաբանությունները կամ համօգտագործած լուսանկարների ամբողջ հոսքավորումները, սակայն այն լուսանկարները և տեսանյութերը, որոնք դիտողը նախապես պահել է իր սարքի կամ համակարգչի վրա, չեն ջնջվի:

 

          Ե. Հանրային բետա ծրագիր

 

Ժամանակ առ ժամանակ Apple-ը, Հանրային բետա ծրագրիԾրագիր») շրջանակներում կարող է առաջարկել Ծառայության նոր և/կամ արդիացված հատկություններԲետա հատկություններ»)՝ Apple-ին Բետա հատկությունների որակի և կիրառելիության վերաբերյալ կարծիք ուղարկելու նպատակով: Դուք հասկանում և համաձայնվում եք, որ ձեր մասնակցությունը Ծրագրում կամավոր է և այն չի ստեղծում օրինական համագործակցություն, գործունեություն կամ աշխատանքային հարաբերություններ ձեր և Apple-ի միջև և, որ Apple-ը պարտավոր չէ տրամադրել ձեզ Բետա հատկություններ: Apple-ը նման Բետա հատկությունները կտրամադրի Ծրագրի մասնակիցներին առցանց գրանցման կամ Ծառայության միջոցով գրանցման միջոցով: Դուք հասկանում և համաձայնվում եք, որ ձեզ Ծրագրում գրանցելու և/կամ ձեր մասնակցության իրավունքները սահմանելու նպատակով Apple-ը կարող է հավաքել և օգտագործել տեղեկություններ ձեր Հաշվից, սարքերից և արտաքին սարքավորումներից: Դուք հասկանում եք, որ Ծրագրում գրանցվելուն պես, դուք այլևս չեք կարողանա հետադարձել տվյալ Բետա հատկության նախկին ոչ բետա տարբերակին: Եթե նման հետադարձումը հնարավոր լինի, դուք չեք կարողանա ետ փոխանցել Բետա հատկության մեջ ստեղծած տվյալները նախկին ոչ բետա տարբերակին: Բետա հատկությունների օգտագործումը ձեր կողմից և Ծրագրի մեջ մասնակցությունը կարգավորվում է սույն Համաձայնագրով և լիցենզիայի լրացուցիչ դրույթներով, որոնք կարող են առանձին կցված լինել Բետա հատկություններին: Բետա հատկությունները տրամադրվում են «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ» և «ԻՆՉՊԵՍ ՄԱՏՉԵԼԻ Է» հիմունքներով և կարող են ունենալ սխալներ կամ վրիպակներ, որոնց հետևանքով կարող են առաջանալ խափանումներ, վնասներ կամ ձեր սարքի կամ նրան կցված արտաքին սարքավորումների (այդ թվում նաև, առանց սահմանափակումների, սերվերները և համակարգիչները) վրայից տվյալների և/կամ տեղեկությունների կորուստ առաջացնել: Apple-ը խորհուրդ է տալիս՝ մինչ որևէ Ծրագրին մասնակցելը նախապես պահուստավորել ձեր սարքի և արտաքին սարքավորումների վրայի բոլոր տվյալները և տեղեկությունները: Դուք քաջ գիտակցում և համաձայնվում եք, որ Բետա հատկությունների օգտագործման համար միմիայն դուք եք պատասխանատու: ՈՐԵՎԷ ԾՐԱԳՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՈՒՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՔ ԲՈԼՈՐ ՌԻՍԿԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ԿՐՈՒՄ ԵՔ ՆՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ, ՀԱՄԱՑԱՆՑԻ ԿԱՊԱԿՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ, ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ, ՁԵՐ ՍԱՐՔԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԾԱԽՍԵՐԸ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ, ԾՐԱԳՐԱՇԱՐԵՐԻՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ: Apple-ը կարող է տրամադրել կամ չտրամադրել տեխնիկական և/կամ այլ կարգի աջակցություն Բետա հատկությունների համար: Եթե աջակցում տրամադրվի, այն կլինի Ծառայության համար տրամադրվող ձեր սովորական աջակցման ծառայության լրացուցիչ մաս և մատչելի կլինի միայն Ծրագրի միջոցով: Նման աջակցում ստանալու համար դուք պարտավորվում եք հետևել Apple-ի կողմից ձեզ տրամադրվող աջակցման օրենքներին կամ դրույթներին: Apple-ն իրավունք է վերապահում ցանկացած պահի ծանուցման միջոցով կամ առանց ծանուցման փոփոխել Ծրագրի (այդ թվում նաև Ծրագրի դադարեցման) դրույթներն ու պայմանները կամ քաղաքականությունները և ցանկացած պահի չեղարկել ձեր մասնակցությունը Ծրագրում: Դուք գիտակցում եք, որ Apple-ը չի պարտավորվում տրամադրել Բետա հատկությունների կոմերցիոն տարբերակը և, եթե նման կոմերցիոն տարբերակը մատչելի լինի, նրա հատկությունները կամ գործառությունը կարող է տարբերվել Բետա հատկություններինից: Ծրագրի շրջանակներում Apple-ը հնարավորություն կտա ձեզ Բետա հատկությունների օգտագործման հետ կապված մեկնաբանություններ, առաջարկներ կամ այլ արձագանքներ ուղարկել: Դուք համաձայնվում եք, որ մինչև առանձին գրավոր համաձայնագրում չնշվեն այլ պայմաններ, Apple-ը ազատ կարող է տնօրինել ձեր տրամադրած արձագանքները ցանկացած նպատակի համար:

 

          Զ. Ընտանեկան համօգտագործում: Եթե ձեր Հաշվում միացնեք Ընտանեկան համօգտագործումը, Apple-ը ձեր ընտանիքի անդամների հետ կարող է համօգտագործել iTunes-ից, iBooks-ից և App Store-ից գնված որոշակի արտադրանքներ, ինչպես նաև ձեր iCloud-ի բովանդակությունը, օրինակ համօգտագործած օրացույցները, լուսանկարները և տեղադրությունը (միացրած լինելու դեպքում): Գնված արտադրանքների համօգտագործման մասին լրացուցիչ տեղեկությունների համար ծանոթացեք iTunes-ի դրույթներին ու պայմաններին՝ http://www.apple.com/legal/internet-services/itunes/ww/:

 

          Է. Փոստարկղ: Եթե դուք ունեք iCloud հաշիվ և կցորդով նամակներ ուղարկելու համար օգտագործում եք OS X փոստ կամ iCloud վեբ փոստ՝ անկախ նրանից օգտագործում եք iCloud թե այլ էլ. փոստի ծառայություններ, նիշքերի լայնամասշտաբ փոխանցումն աջակցելու համար, դուք համաձայնվում եք թույլ տալ Apple-ին ժամանակավորապես պահել կցորդները iCloud-ում՝ այն նամակների դեպքում, երբ հաղորդագրության չափը և կցորդների չափը համատեղ վերցրած գերազանցում է 20 ՄԲ՝ 5 ԳԲ առավելագույն սահմանաչափի դեպքում: Դուք նաև համաձայնվում եք թույլ տալ Apple-ին առաքել ձեր նամակները հասցեատերերին՝ նիշքի կցորդների հղումներով: Եթե ստացողն օգտագործում է OS X 10.10 կամ ավելի նոր տարբերակ, կցորդներն ինքնաշխատորեն կներբեռնվեն OS X փոստի կողմից: Դուք որպես ուղարկող կողմ և բոլոր ստացողները զգալի փոփոխություններ չեն նկատի նամակների և կցորդների ուղարկման ու ստանալու ձևի մեջ: Էլ. փոստի մեծ կցորդների ժամանակավոր պահեստավորումը չի ազդի ձեր պահեստի սահմանաչափի վրա: Այս կցորդները կունենան ժամկետի ավարտ: Ժամկետի ավարտից հետո այդ կցորդներն այլևս չեք կարողանա ներբեռնել: Դուք ցանկացած պահի կարող եք հրաժարվել օգտվել Փոստարկղից:

 

          Ը. Երրորդ կողմի հավելվածներ: Եթե դուք ձեր iCloud հաշվի միջոցով մուտք եք գործում որոշակի երրորդ կողմի հավելվածներ, դուք համաձայնվում եք թույլ տալ այդ Հավելվածին պահեստավորել տվյալները ձեր անձնական iCloud հաշվում և թույլ եք տալիս Apple-ին հավաքել, պահեստավորել և մշակել նման տվյալները՝ Ծառայության և նման Հավելվածների օգտագործման նպատակով: Հավելվածի կողմից ձեր անձնական iCloud հաշվում պահեստավորված տվյալները կներառվեն ձեր պահեստի սահմանաչափի մեջԱյդպիսի տվյալները կարող եք համօգտագործել մեկ այլ Հավելվածի հետ, որը ներբեռնում եք Հավելվածների միևնույն մշակողից

 

          Թ. iCloud միայն առցանց հաշիվԵթե դուք գրանցվեք Ծառայության համար միայն առցանց հաշվի միջոցով ոչ Apple-ի սարքի կամ համակարգչի վրա, ձեր մուտքը դեպի Ծառայության գործառույթներ սահմանափակ կլինի: Միայն առցանց հաշվի միջոցով Ծառայություն մուտք գործելու համար դուք համաձայնվում եք սույն Համաձայնագրում նշված բոլոր համապատասխան դրույթներին ու պայմաններին, այդ թվում նաև՝ առանց սահմանափակումների, Ծառայության օգտագործման համար բոլոր պահանջները, սահմանափակումները, մատչելիությունը, հանրային բետա ծրագիրը, երաշխիքներից հրաժարումը, ձեր բովանդակությանը և վարքագծին առնչվող օրենքները և դադարեցումը: Սույն Համաձայնագրում ներկայացված դրույթները, որոնք առնչվում են այն հատկություններին, որոնք մատչելի չեն միայն առցանց օգտվողների համար, չեն կիրառվի ձեր դեպքում: Սա, օրինակ, ներառում է տեղադրության հիման վրա մատուցվող ծառայությունները և iCloud պահեստի բարելավումների համար վճարվող վճարումները: Դուք նաև համաձայնվում եք, որ, եթե հետագայում մուտք գործեք ձեր միայն առցանց հաշիվ Apple-ի սարքից կամ Apple-ի համակարգչից, անկախ նրանից ձերն է այդ սարքը կամ համակարգիչը, թե ոչ, Apple-ը կարող է ինքնաշխատորեն բարելավել ձեր միայն առցանց հաշիվը լիակատար iCloud հաշվով և տրամադրել Ծառայության բոլոր մատչելի գործառույթները, այդ թվում նաև անվճար պահեստի լրացուցիչ տարածք: Եթե դուք մուտք եք գործում միայն առցանց հաշիվ Apple-ի սարքից կամ Apple-ի համակարգչից, և ձեզ համապատասխանաբար տրամադրվում են Ծառայության լրիվ գործառույթները, ապա դուք համաձայնվում եք, որ սույն փաստաթղթում ներկայացված դրույթներն ու պայմանները կիրառելի են ձեր կողմից Ծառայության օգտագործման վրա: Եթե չեք ցանկանում ունենալ iCloud լիակատար հաշիվ, մուտք մի գործեք ձեր միայն առցանց հաշիվ Apple-ի սարքից կամ համակարգչից:

 

III. ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՄԵԾԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Դուք կարող եք գնել լրացուցիչ պահեստային տարածք բաժանորդագրության միջոցով:

 

Մեծացնելով պահեստային տարածքը ձեր սարքի կամ համակարգչի վրա՝ Apple-ը ինքնաշխատորեն պարբերաբարկգանձի ձեր Apple ID-ի հետ կապված վճարման տարբերակից (օր.՝ iTunes Store-ից, App Store-ից կամ iBookstore-ից գնումներ կատարելու համար օգտագործվող վճարման տարբերակը, եթե մատչելի է) կամ ձեր Ընտանեկան հաշվի հետ կապված վճարման տարբերակից: Եթե դուք հանդիսանում եք Ընտանիքի կազմակերպիչը, ապա համաձայնվում եք թույլ տալ Apple-ին պարբերաբար գանձում կատարել ձեր վճարման տարբերակից Ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր մեծացնում են իրենց պահեստը: Apple-ը կարող է նաև ձեռք բերել գործարքի գումարի չափը չգերազանցող գումարի նախահաստատումը և պարբերաբար կապվել ձեզ հետ Apple ID-ի հետ հարակցված էլ. փոստի միջոցով՝ վճարումների հիշեցումները և պահեստի հաշվի հետ կապված այլ հարցեր ձեզ ուղարկելու համար:  

 

Դուք կարող եք փոխել ձեր բաժանորդագրումը՝ մեծացնելով կամ փոքրացնելով ձեր պահեստային տարածքը ձեր սարքի Կարգավորումների iCloud բաժնում կամ ձեր Mac-ի Համակարգի նախասիրությունների iCloud փեղկի ներքո կամ համակարգչի iCloud-ի Կառավարման վահանակում:

 

Մեծացրած պահեսի փաթեթի համար կիրառվող վճարումը պետք է կատարել անմիջապես, իսկ պահեստի փաթեթի փոքրացումների համար կատարվող վճարները ուժի մեջ կմտնեն հաջորդ տարեկան կամ ամսական վճարման օրը: ԴՈՒՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿԱՏԱՐԵԼ ԲՈԼՈՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼ APPLE-ԻՆ ՎԱՎԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԿԱՄ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻ ՏՎՅԱԼՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԿԻՐԱՌՎԵՆ ԲՈԼՈՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ: Եթե Apple-ը չկարողանա պահանջվող վճարների համար գանձումը կատարել ձեր վարկային քարտից կամ վճարման հաշվեհամարից, Apple-ը իրավունք է վերապահում չեղարկել կամ սահմանափակել մուտքը դեպի ձեր պահեստավորված Բովանդակություն, ջնջել ձեր պահեստավորված Բովանդակությունը կամ կասեցնել ձեր Հաշիվը: Եթե ցանկանում եք հաստատել այլ վարկային քարտ կամ վճարման հաշիվ կամ, եթե փոփոխություններ են տեղի ունեցել ձեր վարկային քարտի կամ վճարման հաշվի կարգավիճակի մեջ, դուք պետք է փոխեք ձեր առցանց տվյալները iCloud-ի Հաշվի տվյալներ բաժնում: Սա կարող է ժամանակավորապես ընդհատել մուտքը դեպի Ծառայություններ՝ մինչև ձեր վճարման նոր տվյալները հաստատվեն Apple-ի կողմից: Մենք կարող ենք կապվել ձեզ հետ՝ ձեր հաշվի հետ կապված հարցերով, այդ թվում նաև (առանց սահմանափակումների) պահեստի սահմանաչափին հասնելու կամ այն գերազանցելու հետ կապված հարցերով

 

Ընդհանուր վճարման մեջ կներառվի պահեստի մեծացման արժեքը, ինչպես նաև վարկային քարտի կիրառելի վճարումները և վաճառքի, օգտագործման, ապրանքների ու ծառայությունների վճարումները (GST), ավելացրած արժեքի հարկը (VAT) կամ այլ համանման հարկ՝ կիրառելի օրենքի շրջանակներում և պահեստի մեծացումը կատարելու ժամանակահատվածում գործող հարկային սակագների հիման վրա: Հարկերը կգանձվեն համաձայն Ծառայության համար կիրառվող հարկային օրենքներով սահմանված ժամկետում:

 

IV. Ծառայության օգտագործումը ձեր կողմից

 

          Ա. Ձեր հաշիվը

 

Որպես Ծառայությունում գրանցված օգտվող դուք պետք է ստեղծեք Հաշիվ: Մի բացահայտեք ձեր Հաշվի տեղեկությունները ինչ-որ մեկին: Ձեր Հաշվի գաղտնիության և անվտանգության պահպանման համար և Հաշվի մեջ և նրա միջոցով կատարվող բոլոր գործողությունների համար միմիայն դուք եք պատասխանատու, և դուք պարտավորվում եք Հաշվի անվտանգությանը վտանգ սպառնալու դեպքում անմիջապես ծանուցել Apple-ին: Ինչպես նաև, դուք հասկանում և համաձայնվում եք, որ Ծառայությունը նախատեսված է անհատական հիմունքներով անձնական օգտագործման համար և դուք չպետք է համօգտագործեք ձեր Հաշվի և/կամ գաղտնաբառի տվյալները մեկ այլ անձի հետ: Եթե մեր կողմից ցուցաբերվի ողջամիտ հմտություններ և պատշաճ հոգատարություն, ձեր կողմից այս օրենքներին չհետևելու արդյունքում առաջացած ձեր Հաշվի չլիազորված օգտագործման հետևանքով առաջացած կորուստների համար Apple-ը պատասխանատվություն չի կրի:

 

Ծառայությունից օգտվելու համար դուք պետք է մուտքագրեք ձեր Apple ID-ը և գաղտնաբառը՝ ձեր Հաշիվն իսկորոշելու համար: Ծառայությունում գրանցվելիս և այն օգտագործելուԾառայությունում գրանցման տվյալներ») համար դուք պարտավորվում եք տրամադրել ճշգրիտ և ամբողջական տեղեկություններ և պարտավորվում արդիացնել ձեր Ծառայությունում գրանցման տվյալները՝ դրանք ճշգրիտ ու ամբողջական պահելու համար: Ծառայությունում գրանցման տվյալները ճշգրիտ, արդի ու ամբողջական չպահելու դեպքում ձեր Հաշիվը կարող է ժամանակավորապես դադարեցվել և/կամ կասեցվել: Դուք համաձայնվում եք, որ Apple-ը կարող է պահեստավորել և օգտագործել ձեր տրամադրած Ծառայությունում գրանցման տվյալները՝ ձեր Հաշվի հետ կապված վճարումները իրականացնելու նպատակով:

 

          Բ. Apple-ի այլ արտադրանքների ու ծառայությունների օգտագործումը

 

Apple-ի և/կամ իր լիցենզառուների կողմից տրամադրվող Ծառայության որոշակի բաղադրիչների կամ հատկությունների համար, այդ թվում նաև՝ սակայն չսահմանափակվելով, նախկինում կատարած գնումները և iTunes Match-ը (գործում են լրացուցիչ վճարներ) ներբեռնելու հնարավորությունը, պահանջվում է առանձին ծրագրաշար կամ լիցենզիայի այլ համաձայնագրեր կամ օգտագործման պայմաններ: Դուք պետք է կարդաք, ընդունեք և հետևեք նմանատիպ ամեն մի առանձին համաձայնագրի պայմաններին՝ Ծառայության այդ որոշակի բաղադրիչները կամ հատկություններն օգտագործելու համար:

 

          Գ. Արտոնություններ չկան

 

Սույն Համաձայնագրի ոչ մի կետ չի շնորհում ձեզ ոչ մի շահույթ, կոչում կամ լիցենզիա՝ Ծառայության հետ կապված Apple ID-ի, էլ. հասցեի, տիրույթի անվան, iChat ID-ի կամ նմանատիպ ռեսուրսի օգտագործման համար:

 

          Դ. Իրավահաջորդության իրավունք չկա

 

Դուք համաձայնվում եք, որ չունեք Հաշիվը փոխանցելու իրավունք և, որ ձեր Apple ID-ի կամ Հաշվի մեջ պարունակվող Բովանդակության իրավունքները ավարտվում են ձեր մահվան դեպքում: Ձեր մահվան վկայականի պատճենը ստանալուն պես՝ ձեր հաշիվը կկասեցվի, իսկ Հաշվում պարունակվող ողջ Բովանդակությունը կջնջվի: Հետագա օժանդակության համար կապվեք iCloud-ի Աջակցման կենտրոնի հետ՝ www.apple.com/support/icloud:

 

          Ե. Ծառայության վերավաճառքի իրավունք չկա

 

Դուք պարտավորվում եք չվերարտադրել, չպատճենել, չկրկնօրինակել, չվաճառել, չվերավաճառել, չհանձնել վարձակալության Ծառայությունը (կամ նրա որևէ մասը) կամ նրա հետ կապված գործարքներ չկատարել որևիցե նպատակի համար:

 

V. Բովանդակությունը և ձեր վարքագիծը

 

          Ա. Բովանդակությունը

 

«Բովանդակություն» ասելով հասկանում ենք Ծառայության միջոցով ստեղծված կամ առաջացած տեղեկությունները, ինչպես օրինակ՝ Տվյալների նիշքերը, սարքերի բնութագրերը, գրված տեքստը, ծրագրաշարը, երաժշտությունը, գծապատկերները, լուսանկարները, պատկերները, ձայնանյութերը, տեսանյութերը, հաղորդագրությունները և այլ նմանատիպ նյութերը: Դուք հասկանում եք, որ ցանկացած Բովանդակության համար՝ անկախ նրանից այն հանրորեն հրապարակված է, թե մասնավոր կերպով փոխանցված Ծառայությունում, միմիայն պատասխանատու է այն անձը, ով ստեղծել է այդ Բովանդակությունը: Սա նշանակում է, որ ոչ թե Apple-ը, այլ դուք եք պատասխանատու Ծառայության միջոցով վերբեռնված, ներբեռնված, հրապարակված, էլ. փոստով ուղարկված, փոխանցված, պահեստավորված կամ այլ կերպ մատչելի դարձրած Բովանդակության համար: Դուք հասկանում եք, որ Ծառայության օգտագործման հետևանքով ձեզ կարող է հանդիպել վիրավորական բնույթի, ոչ պատշաճ կամ տհաճ Բովանդակության, և, որ դուք ինքներդ կարող եք ուրիշներին տրամադրել Բովանդակություն, որը նրանց համար տհաճ կլինի: Apple-ը չի վերահսկում Ծառայության միջոցով հրապարակված Բովանդակությունը, և ոչ էլ երաշխավորում է նման Բովանդակության ճշգրտությունը, ամբողջականությունը կամ որակը: Դուք հասկանում և համաձայնվում եք, որ Ծառայության և ցանկացած Բովանդակության օգտագործումը բացարձակապես ձեր պատասխանատվության տակ է:

 

          Բ. Ձեր վարքագիծը

 

Դուք պարտավորվում եք ՉՕԳՏԱԳՈՐԾԵԼ Ծառայությունը հետևյալ նպատակների համար՝

 

ա. անօրինական, անհանգստություն պատճառող, սպառնացող բնույթի, վիրավորական, վնասարար, անարգական, զրպարտող, հայհոյական, ագրեսիվ, անպարկեշտ, գռեհիկ բնույթի, ուրիշների գաղտնիության հանդեպ ոտնձգություն կատարող, ոչ սիրալիր, անհարգալից ռասայական կամ էթնիկական ծագման հանդեպ կամ այլ կերպ առարկելի բնույթի Բովանդակության վերբեռնում, ներբեռնում, հրապարակում, էլ. փոստով ուղարկում, փոխանցում, պահեստավորում կամ այլ կերպ այն մատչելի դարձնում;

 

բ. հետապնդել, անհանգստություն պատճառել, սպառնալ կամ վնասել ուրիշներին;

 

գ. եթե դուք չափահաս եք, անձնական կամ այլ կարգի տեղեկություններ խնդրել անչափահասներից (մինչև 18 տարեկանը կամ տեղական օրենքով սահմանված այլ նմանատիպ տարիքը համարվում է անչափահաս), ում հետ դուք անձամբ ծանոթ չեք, ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալով՝ անչափահասի անուն, ազգանունը կամ ազգանունը, տան հասցեն, zip կոդը/փոստային ինդեքսը, հեռախոսահամարը, նկարը կամդպրոցը, եկեղեցին, սպորտային խումբը կամ ընկերների անունները;

 

դ. ներկայանաք այլ անձի կամ կազմակերպության անունից՝ այսինքն դուք չպետք է ընդօրինակեք կամ ներկայանաք ուրիշի անունից (այդ թվում նաև հանրաճանաչ մարդկանց անունից), այլ կազմակերպության անունից, iCloud-ի այլ օգտվողի, Apple-ի աշխատակցի կամ քաղաքացիական կամ պետական պաշտոնյայի անունից կամ այլ կերպ կեղծ ներկայանաք այլ անձի կամ կազմակերպության անունից (Apple-ը իրավունք է վերապահում կասեցնել կամ արգելափակել ցանկացած Apple ID կամ էլ. հասցե, որի տակ կեղծ ընդօրինակվել կամ ներկայացվել է ձեր ինքնությունը կամ ապօրինի յուրացվել է այլ անձի անունը կամ  ինքնությունը);

 

ե. խախտեք հեղինակային իրավունքները կամ այլ մտավոր սեփականության իրավունքները (այդ թվում նաև՝ վերբեռնեք այնպիսի բովանդակություն, որի վերբեռնման իրավունքը չունեք) կամ բացահայտեք որևէ առևտրային գաղտնիք կամ կոնֆիդենցիալ տեղեկատվություն՝ խախտելով գաղտնիության, աշխատանքի կամ չբացահայտման համաձայնագրերը;

 

զ. հրապարակեք, ուղարկեք, փոխանցեք կամ այլ կերպ մատչելի դարձնեք անցանկալի կամ չլիազորված էլ. հաղորդագրություններ, գովազդներ, խթանող նյութեր, թափոն էլ. փոստ, լցոն կամ շղթայված նամակներ, ներառյալ առանց սահմանափակումների՝ առևտրային գովազդների և տեղեկատվական հայտարարությունների անցանկալի ուղարկումը;

 

է. կեղծեք TCP-IP փաթեթների վերնագրերը կամ նրանց վերաբերող տեղեկատվության մի մասը էլ. փոստի կամ նորությունների խմբում կատարած հրապարակման միջոցով կամ այլ կերպ ապատեղեկացնել վերնագրի միջոցով՝ թյուրիմացության մեջ գցելով ստացողներին՝ ուղարկելով այն որպես Ծառայության միջոցով փոխանցվող Բովանդակության սկզբնաղբյուրսպուֆինգ»);

 

ը. վերբեռնել, հրապարակել, էլ. փոստով ուղարկել, փոխանցել, պահեստավորել կամ այլ կերպ մատչելի դարձնել ցանկացած տեղեկատվություն, որը պարունակում է վիրուսներ կամ համակարգչային կոդեր, նիշքեր կամ ծրագրեր, որոնք նախատեսված են վնասել, միջամտել կամ սահմանափակել Ծառայության (կամ նրա որոշակի մասի) գործունեությունը կամ որևէ այլ համակարգչային ծրագրաշար կամ սարքաշար;

 

թ. միջամտել կամ ընդհատել Ծառայությունը (այդ թվում նաև մուտքը դեպի Ծառայություն ցանկացած ինքնաշխատ միջոցների միջոցով, ինչպիսիք են՝ սկրիպտը կամ վեբ որոնիչ-ռոբոտները) կամ Ծառայության հետ առնչվող սերվերները կամ ցանցերը, կամ Ծառայության հետ առնչվող ցանցերի դրույթները, պահանջները կամ կարգավորումները (այդ թվում նաև՝ չլիազորված մուտքը դեպի նրա տվյալներ կամ տրաֆիկ, դրանց օգտագործումը կամ վերահսկումը);

 

ժ. պլանավորեք կամ ներգրավվեք որևէ ապօրինի գործունեության մեջ; և/կամ

 

ի. հավաքեք և պահեստավորեք անձնական տեղեկություններ Ծառայության որևէ այլ օգտվողի վերաբերյալ՝ նպատակ ունենալով օգտագործել այն որևէ հետագա անօրինական գործունեության մեջ:

 

          Գ. Բովանդակության հեռացումը

 

Դուք քաջ գիտակցում եք, որ Apple-ը պատասխանատվություն չի կրում ուրիշների կողմից տրամադրված Բովանդակության համար և պարտավոր չէ նախապես ստուգել նման Բովանդակությունը: Ամեն դեպքում, Apple-ը միշտ իրավունք է վերապահում ստուգել, արդյոք Բովանդակությունը համապատասխանում է և չի խախտում սույն Համաձայնագիրը և ցանկացած պահի կարող է նախապես ստուգել, տեղափոխել, հերքել, փոփոխել և/կամ հեռացնել Բովանդակությունը՝ առանց նախապես տեղեկացնելու և իր բացառիկ հայեցողությամբ, եթե պարզվի, որ Բովանդակությունը խախտում է Համաձայնագրի պայմանները կամ այլ կերպ վնասակար է:

 

          Դ. Ձեր բովանդակության պահուստավորումը

 

Դուք պետք է պահուստավորեք ձեր համակարգչի կամ որևէ այլ սարքի վրա կարևոր փաստաթղթերը, պատկերները կամ այլ Բովանդակությունը, որը պահեստավորում եք Ծառայության մեջ կամ մուտք գործում նրա միջոցով: Apple-ը կներգործի բոլոր ողջամիտ հնարավորությունները և կցուցաբերի պատշաճ հոգատարություն Ծառայությունը տրամադրելու համար, սակայն Apple-ը չի երաշխավորում, որ Ծառայությունում պահեստավորված կամ նրա միջոցով մուտք գործվող Բովանդակությունը երբևիցե պատահմամբ չի վնասվի, ջնջվի կամ կորի:

 

          Ե. Մուտքը դեպի ձեր հաշիվ ու բովանդակություն

 

Apple-ը իրավունք է վերապահում ձեռք առնելու միջոցներ, որոնք Apple-ը անհրաժեշտ կամ պատշաճ է համարում սույն Համաձայնագրի կետերի պահպանումը հարկադրելու և/կամ ստուգելու համար: Դուք գիտակցում և համաձայնվում եք, որ Apple-ը՝ առանց որևէ պարտավորվածության ձեր հանդեպ, կարող է մուտք գործել, օգտագործել, պահել և/կամ բացահայտել ձեր Հաշվի տեղեկությունները և Բովանդակությունը օրենսդիր մարմիններին, պետական պաշտոնյաներին և/կամ որևէ երրորդ կողմին, եթե դա ողջամիտ սահմաններում անհրաժեշտ կամ պատշաճ համարվի Apple-ի կողմից, եթե այդպես պահանջվի օրենքի կողմից կամ, եթե Apple-ը բարեխղճորեն գտնի, որ նման մուտքը, օգտագործումը, բացահայտումը կամ պահպանումը անհրաժեշտ են հետևյալ նպատակների համար՝ (ա) իրավական ընթացակարգին կամ հայցին հետևելու համար; (բ) սույն Համաձայնագիրը հարկադրելու համար, այդ թվում նաև նրա հնարավոր խախտումների ուսումնասիրության համար; (գ) անվտանգության, խարդախության կամ տեխնիկական խնդիրների հայտնաբերման, կանխարգելման կամ այլ կերպ լուծման համար; կամ (դ) Apple-ի, իր օգտվողների, որևէ երրորդ կողմի կամ հանրության իրավունքները, սեփականությունը կամ անվտանգությունը պաշտպանելու համար՝ օրենքի պահանջով և նրա շրջանակներում:

 

          Զ. Հեղինակային իրավունքների ծանուցում - DMCA

 

Եթե կարծում եք, որ Ծառայության որևէ այլ օգտվողի կողմից ոտնձգություն է կատարվել որևէ Բովանդակության վրա, որի վրա դուք հեղինակային իրավունք ունեք, կապվեք Apple-ի Հեղինակային իրավունքների պահպանման գործակալի հետ՝ Հեղինակային իրավունքների դրույթներում նկարագրված ձևով, որը ներկայացված է  http://www.apple.com/legal/trademark/claimsofcopyright.html կայքում: Apple-ը ՝ իր բացառիկ հայեցողությամբ, կարող է ժամանակավորապես դադարեցնել և/կամ կասեցնել օգտվողների Հաշիվները, որոնք պարբերաբար խախտում են դրույթները:

 

          Է. Համաձայնագրի կետերի խախտումներ

 

Եթե Ծառայության օգտագործման ընթացքում, հանդիպեք անպատշաճ Բովանդակության կամ գտնեք, որ այն խախտում է սույն Համաձայնագրի կետերը, կարող եք հաղորդել դրա մասին՝ էլ. փոստի միջոցով կապվելով հետևյալ հասցեի հետ՝ abuse@iCloud.com:

 

          Ը. Ծառայության մեջ ձեր կողմից ներկայացված կամ մատչելի դարձրած բովանդակությունը

 

1. Լիցենզավորում ձեր կողմից: Բացի մեր կողմից լիցենզավորված նյութերից, Apple-ը չի հավակնում Ծառայությունում ձեր կողմից ներկայացված կամ մատչելի դարձրած նյութերի և/կամ Բովանդակության սեփականության համար: Ինչևիցե, ներկայացնելով կամ հրապարակելով նման Բովանդակություն Ծառայության այնպիսի տարածքներում, որոնք մատչելի են հանրության կամ այնպիսի օգտվողների համար, ում հետ դուք համօգտագործում եք այդ Բովանդակությունը՝ դուք շնորհում եք Apple-ին ողջ աշխարհով մեկ օգտագործման, առանց հեղինակային մուծումների, ոչ բացառիկ լիցենզիա՝ Ծառայության մեջ նման Բովանդակությունը օգտագործելու, տարածելու, վերարտադրելու, փոփոխելու, հարմարեցնելու, հրապարակելու, թարգմանելու, հանրորեն կատարելու և հանրորեն ցուցադրելու համար՝ ինչի համար որ ներկայացվել կամ մատչելի է դարձվել այդ Բովանդակությունը՝ առանց որևիցե փոխհատուցման կամ պարտավորվածության ձեր հանդեպ: Դուք ընդունում եք, որ ձեր կողմից ներկայացված կամ հրապարակված Բովանդակության համար միմիայն դուք եք կրում պատասխանատվությունը, որ այն չպետք է խախտի որևէ այլ կողմի իրավունքները կամ խախտի օրենքները, ներգրավվի կամ խրախուսի որևէ այլ ապօրինի վարքագիծ, կամ անպարկեշտ, տհաճ կամ գռեհիկ լինի: Ներկայացնելով կամ հրապարակելով նման Բովանդակություն Ծառայության այնպիսի տարածքներում, որոնք մատչելի են հանրությանը կամ այլ օգտվողներին, դուք ներկայանում եք որպես տվյալ նյութի սեփականատեր և/կամ, որ ունեք նրա բոլոր անհրաժեշտ իրավունքները, լիցենզիաները և տարածման լիազորությունը:

 

2. Փոփոխություններ բովանդակության մեջ: Դուք հասկանում եք, որ Ծառայությունը տրամադրելու և ձեր Բովանդակությունն այնտեղ մատչելի դարձնելու համար, Apple-ը կարող է փոխանցել ձեր Բովանդակությունը բազմաթիվ հանրային ցանցերի միջով, տարբեր կրիչների վրա և փոփոխել ձեր Բովանդակությունը՝ կապակցվող ցանցերի, սարքերի կամ համակարգիչների տեխնիկական պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Դուք համաձայնվում եք, որ սույն փաստաթղթում ներկայացված լիցենզիան թույլ է տալիս Apple-ին իրագործել այդ գործողությունները:

 

3. Տեղեկություններ ապրանքանշանի վերաբերյալ: Apple-ը, Apple-ի պատկերանիշը, iCloud-ը, iCloud-ի պատկերանիշը և Ծառայության հետ առնչվող Apple-ի այլ ապրանքանշանները, ծառայության նշանները, գրաֆիկական միջոցները և պատկերանիշերը հանդիսանում են Apple Inc.-ի ապրանքանշանները կամ գրանցված ապրանքանշանները ԱՄՆ-ում և/կամ այլ երկրներում: Apple-ի ապրանքանշանների ցանկը կարող եք գտնել այստեղ՝  http://www.apple.com/legal/trademark/appletmlist.html: Ծառայության հետ առնչվող այլ ապրանքանշանները, ծառայության նշանները, գրաֆիկական միջոցները և պատկերանիշերը կարող են հանդիսանալ իրենց համապատասխան սեփականատերերի ապրանքանշանները: Դուք ոչ մի իրավունք կամ արտոնագիր չունեք վերոհիշյալ ապրանքանշանների նկատմամբ, և այսուհետ համաձայնվում եք, որ չեք ջնջելու, աղավաղելու կամ փոփոխելու սեփականատիրական ծանուցումները (այդ թվում նաև ապրանքանշանի և հեղինակային իրավունքի ծանուցումները), որոնք կարող են ընդգրկված լինել Ծառայության մեջ:

 

VI. Ծրագրաշարը

 

          Ա. Apple-ի սեփականատիրական իրավունքները: Դուք գիտակցում և համաձայնվում եք, որ Apple-ը և/կամ իր լիցենզառուները Ծառայության մեջ և նրա հանդեպ ունեն բոլոր օրինական իրավունքները, կոչումը և շահը, ներառյալ, բայց չսահմանափակվելով, գրաֆիկական միջոցները, օգտվողի միջերեսը, Ծառայությունը տրամադրելու համար օգտագործած սկրիպտը և ծրագրաշարը, և Ծառայության բաղկացուցիչ մաս հանդիսացող և/կամ նրա հետ առնչվող ձեզ տրամադրված ցանկացած ծրագրաշարԾրագրաշար»), այդ թվում նաև նրանում առկա ցանկացած ու բոլոր մտավոր սեփականության իրավունքները, անկախ նրանից գրանցված կլինեն, թե ոչ, և աշխարհի ցանկացած վայրում: Ինչպես նաև, դուք համաձայնվում եք, որ Ծառայությունը (ներառյալ Ծրագրաշարը կամ նրա որևիցե բաղկացուցիչ մասը) պարունակում է սեփականատիրական և կոնֆիդենցիալ տեղեկություններ, որոնք պահպանված են մտավոր սեփականության և այլ կիրառելի օրենքներով, ներառյալ, բայց չսահմանափակվելով հեղինակային իրավունքը: Դուք համաձայնվում եք ոչ մի կերպ չօգտագործել նման սեփականատիրական տեղեկությունները կամ նյութերը, բացի Ծառայության օգտագործման նպատակով և հետևելով սույն Համաձայնագրին: Ծառայության ոչ մի մաս չի կարող վերարտադրվել ոչ մի ձևով կամ միջոցով, եթե ակնհայտորեն թույլատրված չէ սույն դրույթների կողմից:

 

          Բ. Լիցենզավորում Apple-ի կողմից: ԲԱՑԻ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՁԵՎՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ՝ ԾՐԱԳՐԱՇԱՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՐԵՎԷ ՄԱՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԽՍՏՈՐԵՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԵՎ ԽԱԽՏՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՐՈՂ Է ԵՆԹԱՐԿԵԼ ՁԵԶ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒ ՔՐԵԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՆԱՐԱՎՈՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ:

 

          Գ. Արտահանման վերահսկում: Ծառայության և Ծրագրաշարի օգտագործումը, այդ թվում նաև Ծառայության միջոցով տվյալների, ծրագրաշարերի և այլ Բովանդակության փոխանցումը, հրապարակումը կամ վերբեռնումը, կարող է ենթակա լինել Միացյալ Նահանգների և այլ երկրների արտահանման և ներմուծման մասին օրենքներին: Դուք համաձայնվում եք հետևել արտահանման և ներմուծման մասին բոլոր կիրառելի օրենքներին ու կանոնակարգումներին: Հատկապես, սակայն չսահմանափակվելով, Ծրագրաշարը չի կարող արտահանվել կամ վերաարտահանվել (ա) ԱՄՆ-ի կողմից արգելված երկրներ կամ (բ) ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության կողմից հաստատված Հատուկ կատեգորիայի և արգելված անձանց ցանկի մեջ ընդգրկված անձանց կամ ԱՄՆ-ի Առևտրի նախարարության կողմից հաստատված Մերժված անձանց կամ Կազմակերպությունների ցանկի մեջ ներառված անձանց կամ կազմակերպություններին: Օգտագործելով Ծրագրաշարը կամ Ծառայությունը՝ դուք հավաստում և երաշխավորում եք, որ չեք գտնվում որևէ նման երկրում կամ այդպիսի ցանկի մեջ: Դուք նաև պարտավորվում եք չօգտագործել Ծրագրաշարը կամ Ծառայությունը Միացյալ Նահանգների օրենքի կողմից արգելված նպատակների համար, այդ թվում նաև՝ (առանց սահմանափակումների) հրթիռների, միջուկային, քիմիական կամ կենսաբանական զենքի մշակման, նախագծման, արտադրության կամ թողարկման համար: Ինչպես նաև համաձայնվում եք չվերբեռնել ձեր Հաշվի մեջ որևէ տվյալներ կամ ծրագրաշարեր, որոնց արտահանումը առանց կառավարության կողմից նախապես տրամադրված գրավոր լիազորման արգելվում է, ներառյալ, սակայն չսահմանափակվելով, գաղտնագրման ծրագրաշարերի որոշակի տեսակներ՝ առանց նախապես լիազորությունը ստանալու: Այս հավաստագրումը և պարտավորագիրը մնում է ուժի մեջ սույն Համաձայնագրի դադարեցումից հետո:

 

          Դ. Արդիացումներ: Ժամանակ առ ժամանակ, Apple-ը կարդիացնի Ծառայության կողմից օգտագործվող Ծրագրաշարը : Ծառայության հետագա օգտագործումը թույլ տալու համար նման արդիացումները ինքնաշխատորեն կներբեռնվեն և կտեղադրվեն ձերսարքի կամ համակարգչի վրա: Այդ արդիացումները կներառեն վրիպակների ուղղումները, հատկությունների կատարելագործումները կամ բարելավումները կամ Ծրագրաշարի ամբողջովին նոր տարբերակները

 

VII. Կասեցումը

 

          Ա. Ձեր կողմից կատարած կասեցում

 

Ցանկացած պահի դուք կարող եք կասեցնել ձեր Հաշիվը և/կամ չօգտագործել Ծառայությունը: Եթե այլևս չեք ցանկանում օգտագործել iCloud-ը սարքի վրա, կարող եք սարքից հեռացնել ձեր iCloud հաշիվը՝ մտնելով սարքի Կարգավորումները, թակելով iCloud և թակելով Ջնջել հաշիվը կոճակի վրա: Ձեր հաշիվը կասեցնելու համար կապվեք iCloud-ի Աջակցման կենտրոն՝ www.apple.com/support/icloud: Նախքան կասեցումը վճարած բոլոր վճարումները ենթակա չեն փոխհատուցման (եթե այլ կերպ նշված չէ սույն Համաձայնագրում), այդ թվում նաև ողջ վճարային տարվա համար (որի ընթացքում տեղի է ունենում կասեցումը) նախապես մուծած վճարները: Հաշվի կասեցումը չի ազատում ձեզ կուտակված վճարումները և ծախսերը կատարելու պարտավորությունից:

 

          Բ. Apple-ի կողմից կատարած կասեցում

 

Ցանկացած պահի Apple-ը՝ որոշակի հանգամանքների ներքո կամ առանց որևէ նախնական ծանուցման կարող է անմիջապես կասեցնել կամ ժամանակավորապես դադարեցնել ձեր Հաշիվն ամբողջությամբ կամ նրա մի մասը և/կամ մուտքը դեպի Ծառայություն: Նման կասեցման պատճառներ կարող են հանդիսանալ. (ա) սույն Համաձայնագրի կամ որևէ այլ դրույթների կամ ստանդարտների խախտումը, որոնք ներկայացված են այս փաստաթղթում և/կամ հրապարակված են Ծառայության մեջ; (բ) ձեր կողմից ներկայացված խնդրանքը Հաշիվը չեղարկելու կամ կասեցնելու համար; (գ) օրենսդիր մարմինների, իրավական մարմնի կամ այլ պետական հաստատության կողմից ներկայացված հայցը և/կամ հրամանը; (դ) այն պարագայում, երբ Ծառայության մատուցումը ձեզ ապօրինի է կամ կարող է դառնալ ապօրինի; (ե) անսպասելի տեխնիկական կամ անվտանգության հետ կապված հարցեր կամ խնդիրներ; (զ) ձեր մասնակցությունը խարդախ կամ անօրինական գործունեության մեջ; կամ (է) Ծառայության հետ կապված վճարումների չկատարումը ձեր կողմից: Apple-ի կողմից իրականացվող նման կասեցումները կամ դադարեցումները կլինեն բացառապես իր հայեցողությամբ և Apple-ը չի կրի ձեր կամ որևէ երրորդ կողմի հանդեպ որևէ պատասխանատվություն՝ ձեր Հաշվի և/կամ մուտքը դեպի Ծառայություն կասեցնելու կամ դադարեցնելու հետևանքով առաջացած վնասների համար: Բացի այդ, Apple-ը կարող է կասեցնել ձեր Հաշիվը՝ ձեր Հաշվի հետ հարակցված էլ. հասցեի միջոցով նախապես ծանուցելով ձեզ, եթե (ա) ձեր Հաշիվը անգործուն է եղել մեկ (1) տարվա ընթացքում; կամ (բ) Ծառայությունը կամ նրա որոշակի մասը ենթարկվում է ընդհանուր դադարեցման կամ կրում է զգալի փոփոխություններ: Apple-ի կողմից իրականացվող նման կասեցումները կամ դադարեցումները կլինեն բացառապես իր հայեցողությամբ և Apple-ը չի կրի ձեր կամ որևէ երրորդ կողմի հանդեպ որևէ պատասխանատվություն՝ ձեր Հաշվի և/կամ մուտքը դեպի Ծառայություն կասեցնելու կամ դադարեցնելու հետևանքով առաջացած վնասների համար, չնայած այն համապատասխանաբար կփոխհատուցի վճարած կանխավճարները կամ գումարները:

 

          Գ. Կասեցման հետևանքները

 

Ձեր Հաշիվը կասեցնելուց հետո, դուք այլևս մուտք չեք ունենա դեպի Ծառայություն և նրա բաժիններ, ներառյալ, սակայն չսահմանափակվելով, դեպի ձեր Հաշիվ, Apple ID, էլ. փոստի հաշիվ և Բովանդակություն: Բացի այդ, որոշ ժամանակ անց Apple-ը կջնջի ձեր հաշվում(ներում) պահեստավորված կամ նրա մասը կազմող տեղեկություններն ու տվյալները: Ծառայության անհատական բաղադրիչները, որոնք դուք օգտագործել եք առանձին ծրագրաշարերի լիցենզիայի համաձայնագրերի ներքո, նույնպես կկասեցվեն՝ համաձայն այդ լիցենզիաների համաձայնագրերի:

 

VIII. Հղումներ և երրորդ կողմերի այլ նյութեր

 

Ծառայության որոշակի Բովանդակություն, բաղադրիչներ կամ հատկություններ կարող են պարունակել նյութեր երրորդ կողմերից և/կամ այլ վեբ կայքերի հղումներ, ռեսուրսներ կամ Բովանդակություն: Քանի որ Apple-ը չի կարող վերահսկել այդ երրորդ կողմերի կայքերը և/կամ նյութերը, դուք հասկանում և համաձայնվում եք, որ Apple-ը պատասխանատու չէ նման կայքերի կամ ռեսուրսների մատչելիության համար, և չի հավաստագրում կամ երաշխավորում նման կայքերի կամ ռեսուրսների ճշգրտությունը և այդ կայքերի կամ ռեսուրսների կամ նրանց միջոցով հասանելի Բովանդակության, գովազդների, արտադրանքների կամ նյութերի համար ոչ մի կերպ պատասխանատվություն չի կրում: Ինչպես նաև, դուք գիտակցում եք, որ Apple-ը ոչ մի կերպ պատասխանատվություն չի կրում անմիջականորեն կամ ոչ անմիջականորեն ենթարկված վնասների կամ վկայակոչումների համար, որոնք առաջացել են այդ կայքերի կամ ռեսուրսների կամ նրանց միջոցով հասանելի դարձրած Բովանդակության, գովազդների, արտադրանքների կամ նյութերի օգտագործման հետևանքով և/կամ նրանց վրա ապավինելու պատճառով:

 

Google Քարտեզներ ծառայություն

 

Google Քարտեզներ ծառայության օգտագործումը ենթարկվում է հետևյալ լրացուցիչ դրույթներին՝ Google Քարտեզների Ծառայության պայմանները մատչելի են  http://maps.google.com/help/terms_maps.html կայքում, իսկ Google Քարտեզների Իրավական ծանուցումները՝ http://maps.google.com/help/legalnotices_maps.html կայքում:

 

IX. ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ; ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

 

ՈՐՈՇ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՈՐՈՇԱԿԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԲԱՑԱՌՈՒՄԸ, ՈՒՍՏԻ, ՔԱՆԻ ՈՐ ՆՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԱՐԳԵԼՎԱԾ ԵՆ ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔԻ ԿՈՂՄԻՑ, ՍՏՈՐԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՉԿԻՐԱՌՎԵԼ ՁԵՐ ՀԱՆԴԵՊ:

 

APPLE-Ը ԿՆԵՐԳՈՐԾԻ ԲՈԼՈՐ ՈՂՋԱՄԻՏ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԿՑՈՒՑԱԲԵՐԻ ՊԱՏՇԱՃ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ՀԵՏԵՎՅԱԼ ՀՐԱԺԱՐՈՒՄՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՅՍ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻՆ:

 

APPLE-Ը ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԿԱՄ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ, ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՉԻ ԸՆԴՀԱՏՎԻ ԿԱՄ ԿԼԻՆԻ ԱՆՍԽԱԼ, ԵՎ ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ, ՈՐ APPLE-Ը ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿՈՎ ԿԿԱՍԵՑՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԿՉԵՂԱՐԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՆՇՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ:

 

ԴՈՒՔ ՔԱՋ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ, ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ» ԵՎ «ԻՆՉՊԵՍ ՈՐ ՄԱՏՉԵԼԻ Է» ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ: APPLE-Ը ԵՎ ԻՐ ԴՈՒՍՏՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ, ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՏՆՕՐԵՆՆԵՐԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ, ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ, ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՌՈՒՆԵՐԸ ՀՍՏԱԿՈՐԵՆ ԲԱՑԱՍՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԿԱՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՆԵՐԱՌՅԱԼ, ԲԱՅՑ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՎ ԱՊՐԱՆՔԻ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ, ՈՐՈՇԱԿԻ ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ: ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, APPLE-Ը ԵՎ ԻՐ ԴՈՒՍՏՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ, ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՏՆՕՐԵՆՆԵՐԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ, ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ, ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՌՈՒՆԵՐԸ  ՉԵՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՈՐ (I) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻ ՁԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ; (II) ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ, ԱՌԱՆՑ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԻ, ԱՆՎՏԱՆԳ ԿԱՄ ԱՆՍԽԱԼ; (III) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ՃՇԳՐԻՏ ԿԱՄ ՎՍՏԱՀԵԼԻ; ԵՎ (IV) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԾՐԱԳՐԱՇԱՐԵՐԻ ՄԵՋ ՀԱՆԴԻՊՈՂ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ՍԽԱԼՆԵՐԸ ԿՈՒՂՂՎԵՆ:

 

APPLE-Ը ՉԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԵՆ ԼԻՆԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ, ՎՆԱՍՆԵՐ, ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ, ՎԻՐՈՒՍՆԵՐ, ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐ, ԽԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՅԼ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԵՎ APPLE-Ը ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԴՐԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄԵՆ ՏԵՍԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ:

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐԲԵՌՆԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԼԻՆԻ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՁԵՐ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԵՎ ՁԵՐ ՍԱՐՔԻՆ, ՀԱՄԱԿԱՐԳՉԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ ԿԱՄ ԱՅԴ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐԲԵՌՆՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿՈՐՍՏԻ ՀԱՄԱՐ ԴՈՒՔ ԵՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ: ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ, ԴՈՒՔ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՔ, ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ ԿԱՄ ՀԱՐՄԱՐ ՉԷ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՅՆՊԻՍԻ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՄԻՋԱՎԱՅՐԵՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉՄԱՏՈՒՑՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՄ ՀԵՏԱՁԳՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԱՌԱՋԱՑԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՆԱԼ ՄԱՀԱՑՈՒ ԴԵՊՔԵՐ, ԱՆՁՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ԿԱՄ ԾԱՆՐ ՄԱՐՄՆԱԿԱՆ ԿԱՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐ:

 

          ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

 

ՈՐՈՇ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ: ԵԹԵ ՆՄԱՆԱՏԻՊ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ԱՐԳԵԼՎՈՒՄ ԵՆ ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔԻ ԿՈՂՄԻՑ, ՍՏՈՐԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՉՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՁԵԶ:

 

APPLE-Ը ԿՆԵՐԳՈՐԾԻ ԲՈԼՈՐ ՈՂՋԱՄԻՏ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԿՑՈՒՑԱԲԵՐԻ ՊԱՏՇԱՃ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ՀԵՏԵՎՅԱԼ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ, ԵԹԵ ԱՅԴ ԿՈՐՈՒՍՏԸ ԱՌԱՋԱՆՈՒՄ Է (Ա) APPLE-Ի ԿՈՂՄԻՑ ՈՂՋԱՄԻՏ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՆԵՐԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՇԱՃ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՉՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ; (Բ) APPLE-Ի ԱԿՆՀԱՅՏ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ, ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԿԱՄ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ; ԿԱՄ (Գ) ՄԱՀՎԱՆ ԿԱՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ:

 

ԴՈՒՔ ՔԱՋ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ, ՈՐ APPLE-Ը ԵՎ ԻՐ ԴՈՒՍՏՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ, ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ, ՏՆՕՐԵՆՆԵՐԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ, ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ, ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՌՈՒՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԵՆ ՁԵՐ ԱՌՋԵՎ ՈՐԵՎԷ ԱՆՄԻՋԱԿԱՆ, ՈՉ ԱՆՄԻՋԱԿԱՆ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՀԱՏՈՒԿ, ԱՆՈՒՂՂԱԿԻ ԿԱՄ ՊԱՏԺԵԼԻ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՆԵՐԱՌՅԱԼ, ՍԱԿԱՅՆ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՎ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ՎԱՐԿԱՐԺԵՔԻ ԿՈՐՍՏԻ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՓՈԽԱՐԻՆՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՄ ԱՅԼ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՆՈՒՅՆԻՍԿ, ԵԹԵ APPLE-Ը ՏԵՂԵԿԱՑՎԵԼ Է ՆՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ), ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՆԱԼ. (I) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ԱՅՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ (II) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՆՐԱ ՈՐՈՇԱԿԻ ԲԱԺՆԻ ՄԵՋ ԿԱՏԱՐԱԾ ՈՐԵՎԷ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՄ ՄՇՏԱԿԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ; (III) ՉԼԻԱԶՈՐՎԱԾ ՄՈՒՏՔԻ ԿԱՄ ՁԵՐ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ; (IV) ՁԵՐ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՄ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՋՆՋԵԼՈՒ, ԱՂԱՎԱՂԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՄ ՆՐԱ ՄԻՋՈՑՈՎ ՉՊԱՀԵՍՏԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ/ԿԱՄ ՉՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՄ ՉՍՏԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ; (V) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՈՐԵՎԷ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԿԱՏԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՎԱՐՔԱԳԾԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ; ԵՎ (VI) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՀԱՐՑԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ:

 

          ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

 

Դուք համաձայնվում եք պաշտպանել, փոխհատուցել և զերծ պահել Apple-ին, իր դուստր կազմակերպություններին, մասնաճյուղերին, տնօրեններին, պաշտոնյաներին, աշխատակիցներին, գործակալներին, գործընկերներին, կապալառուներին և լիցենզառուներին հայցերից ու պահանջներից, այդ թվում նաև երրորդ կողմերի կողմից ներկայացված փաստաբանական ողջամիտ վճարներից, որոնք առնչվում կամ առաջանում են՝ (ա) Ծառայության միջոցով ձեր կողմից ներկայացված, հրապարակված, փոխանցված կամ այլ կերպ մատչելի դարձրած Բովանդակության հետևանքով; (բ) ձեր կողմից Ծառայության օգտագործման հետևանքով; (գ) ձեր կողմից սույն Համաձայնագրի կետերի խախտման հետևանքով; (դ) Apple-ի կողմից կատարած գործողությունների հետևանքով, որոնք տեղի են ունեցել սույն Համաձայնագրի կետերի խախտման կասկածները բացահայտելու նպատակով կամ սույն Համաձայնագրի խախտման փաստի հայտնաբերման կամ որոշման հետևանքով; կամ (ե) ձեր կողմից ուրիշների իրավունքների խախտման հետևանքով: Սա նշանակում է, որ դուք չեք կարող դատական գործ հարուցել Apple-ի, իր դուստր կազմակերպությունների, մասնաճյուղերի, տնօրենների, պաշտոնյաների, աշխատակիցների, գործակալների, գործընկերների, կապալառուների և լիցենզառուների դեմ, եթե նրանք որոշեն հեռացնել կամ հրաժարվեն մշակել տեղեկությունները կամ Բովանդակությունը, զգուշացնեն ձեզ, դադարեցնեն կամ կասեցնեն ձեր մուտքը դեպի Ծառայություն կամ որևէ այլ գործողություն կատարեն ենթադրվող խախտումը ուսումնասիրելու գործընթացի ժամանակ կամ, եթե սույն Համաձայնագրի խախտման փաստը հաստատվի Apple-ի կողմից: Այս հրաժարումը և փոխհատուցման տրամադրումը վերաբերում է սույն Համաձայնագրում նկարագրված կամ նրանով նախատեսված բոլոր խախտումներին: Այս պարտավորվածությունը ուժի մեջ է լինելու սույն Համաձայնագրի և/կամ Ծառայության օգտագործման դադարեցումից կամ գործունեության ժամկետի ավարտից հետո: Դուք գիտակցում եք, որ դուք պատասխանատու եք ձեր Հաշվի միջոցով օգտագործվող Ծառայության օգտագործման համար և, որ սույն Համաձայնագիրը վերաբերում է ձեր Հաշվի ցանկացած և բոլոր կիրառումներին: Դուք համաձայնվում եք հետևել սույն Համաձայնագրին և պաշտպանել, փոխհատուցել և զերծ պահել Apple-ին ձեր Հաշվի օգտագործման հետևանքով առաջացած ցանկացած և բոլոր հայցերից ու պահանջներից՝ անկախ նրանից, թե այդ օգտագործումը լիազորված է եղել ձեր կողմից, թե ոչ:

 

X. ԸՆԴՀԱՆՈՒՐ

 

          Ա. Ծանուցումներ

 

Apple-ը կարող է էլ. փոստի միջոցով ձեր iCloud-ի էլ. հասցեին (և/կամ ձեր Հաշվին հարակից այլընտրանքային էլ. հասցեին, եթե տրամադրված լինի), կանոնավոր փոստի միջոցով կամ մեր վեբկայքում և/կամ Ծառայությունում կատարած հրապարակումների միջոցով Ծառայությանն առնչվող ծանուցումներ ուղարկել ձեզ, այդ թվում նաև սույն Համաձայնագրում կատարած փոփոխությունների մասին ծանուցումներ:

 

          Բ. Կարգավորող օրենսդրություն

 

Բացի հետևյալ պարբերությունում բացահայտ ներկայացված դեպքից, սույն Համաձայնագիրը և ձեր ու Apple-ի միջև փոխհարաբերությունը կարգավորվում է Կալիֆորնիայի նահանգի օրենսդրության կողմից՝ բացի իր օրենսդրության կետերի ընդհարումներից: Դուք և Apple-ը համաձայնվում եք՝ սույն Համաձայնագրից ծագող բոլոր վեճերը և պահանջները լուծելու նպատակով ներկայացնել Սանտա Կլարայի և Կալիֆորնիայի վարչաշրջանում գտնվող դատարանների անձնական և բացառիկ իրավասություն: Եթե (ա) դուք ԱՄՆ քաղաքացի չեք; (բ) դուք չեք բնակվում ԱՄՆ-ում; (գ) դուք մուտք չեք գործում Ծառայություն ԱՄՆ-ից; և (դ) դուք հանդիսանում եք ստորև նշված երկրներից մեկի քաղաքացի, այսպիսով դուք համաձայնվում եք, որ սույն Համաձայնագրից ծագող բոլոր վեճերը և պահանջները կարգավորվելու են ներքոնշյալ կիրառելի օրենքի կողմից՝ հաշվի չառնելով օրենսդրության կետերի ընդհարումները, և դուք այսպիսով ներկայացնում եք՝ առանց ետկանչման իրավունքի, ստորև նշված նահանգում, գավառում կամ երկրում գտնվող դատարանների ոչ բացառիկ իրավասություն, որոնց օրենսդրությունը կարգավորում է՝

 

Եթե դուք հանդիսանում եք Եվրոմիության որևէ երկրի կամ Շվեյցարիայի, Նորվեգիայի կամ Իսլանդիայի քաղաքացի, կարգավորող օրենսդրությունը և դատարանը կլինի ձեր մշտական բնակության վայրի օրենսդրությունը և դատարանները:

 

Մասնավորապես սույն Համաձայնագրի վրա չի տարածվում Ապրանքների միջազգային առևտրի համար նախատեսված Միավորված ազգությունների կոնվենցիան:

 

          Գ. Համաձայնագրի առարկան

 

Սույն համաձայնագիրը սահմանում է ձեր և Apple-ի միջև կնքված համաձայնագրի առարկան, կարգավորում ձեր կողմից Ծառայության օգտագործումը և ամբողջովին փոխարինում ձեր և Apple-ի միջև կնքված Ծառայությանն առնչվող բոլոր նախկին համաձայնագրերին: Հարակից ծառայություններ, երրորդ կողմի բովանդակություն կամ երրորդ կողմի ծրագրաշար օգտագործելիս կարող են կիրառվել նաև լրացուցիչ դրույթներ և պայմաններ: Եթե սույն Համաձայնագրի ինչ-որ մաս համարվի անվավեր կամ կորցնի իր իրավական ուժը, այդ մասը կվերաձևակերպվի կիրառելի օրենսդրության համաձայն՝ կողմերի նպատակները հնարավորինս ստույգ արտահայտելու համար, իսկ մնացած մասերը կպահպանեն իրենց իրավական ուժն ու ազդեցությունը: Apple-ի կողմից սույն Համաձայնագրի որևէ իրավունք կամ կետ չիրագործելը չի ազատի նրան այդ իրավունքը կամ կետը կատարելու պարտավորությունից: Դուք համաձայնվում եք, եթե հակառակը պարզ նշված չէ սույն Համաձայնագրի մեջ, որ համաձայնագրի հետ կապված որևէ երրորդ կողմի այլ նպաստառուներ չեն լինի:

 

          Դ. Սույն փաստաթղթում հիշատակված «Apple» բառի տակ հասկանում ենք.

 

• Apple Inc.-ը, որը գործում է 1 Infinite Loop, Cupertino, California հասցեում՝ Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի (բացի Կանադայից) օգտվողների, ինչպես նաև Միացյալ Նահանգների տարածքների և տիրությունների օգտվողների համար; և Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայում ու Կարիբյան կղզիներում գտնվող ֆրանսիական և բրիտանական տիրությունների համար;

 

• Apple Canada-ն, որը գործում է 7495 Birchmount Road, Markham, ON L3R 5G2 հասցեում՝ Կանադայի կամ իր տարածքների ու տիրությունների օգտվողների համար;

 

• iTunes K.K.-ը, որը գործում է Roppongi Hills, 6-10-1 Roppongi, Minato-ku, Tokyo 106-6140, Tokyo հասցեում՝ Ճապոնիայի օգտվողների համար;

 

• Apple Pty Limited-ը, որը գործում է Level 13, Capital Centre, 255 Pitt Street, Sydney NSW 2000, Australia հասցեում՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, այդ թվում նաև կղզիների տիրություններում, տարածքներում և դուստր իրավասություններում գտնվող օգտվողների համար; և

 

• Apple Distribution International-ը, որը գործում է Hollyhill Industrial Estate, Hollyhill, Cork, Republic of Ireland հասցեում՝ մնացած բոլոր օգտվողների համար: Այն տարածքների օգտվողների համար, որտեղ Apple-ը նշանակում է Apple Distribution International, iTunes S.à r.l, որը գործում է 31-33, rue Sainte Zithe, L-2763 Luxembourg հասցեում՝ կլինի բաժանորդագրվող պահեստի բարելավման ծառայությունների վաճառք՝ Apple Distribution International-ի կողմից առաջարկվող Ծառայությունների համար: Apple Distribution International-ը կլինի Ծառայությունների օպերատորը և տվյալների վերահսկիչը:

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ

 

Եթե դուք օգտվում եք Ծառայությունից, ձեզ հնարավորություն է տրվում համաձայնագրեր կնքել և/կամ գործարքներ կատարել էլեկտրոնային եղանակով: ԴՈՒՔ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՔ, ՈՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ ՁԵՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԴ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ: ՁԵՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՈՒՏՔԱԳՐԱԾ ԲՈԼՈՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԲՈԼՈՐ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ ՉԵՂԱՐԿՄԱՆ, ԴՐՈՒՅԹՆԵՐԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ: Ձեր էլեկտրոնային գրանցումներ մուտք գործելու և դրանք պահելու համար ձեզ հարկավոր կլինի որոշակի սարքաշար ու ծրագրաշար, որոնք պետք է ապահովվեն ձեր կողմից:

 

Վերջին անգամ ստուգվել է՝ Սեպտեմբեր 17, 2014 թ.-ին