Legal

ԴՐՈՒՅԹՆԵՐ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԴՐՈՒՅԹՆԵՐ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

GAME CENTER

ՍՏՈՐԵՎ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՇԱՐԱԴՐՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՈՐՈՇՈՒՄ Է GAME CENTER ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՁԵՐ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ: ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԴՈՒՔ ԿԱՐԴԱՔ ԵՎ ՀԱՍԿԱՆԱՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: ՍԵՂՄԵԼՈՎ «ՀԱՄԱՁԱՅՆ», ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ, ՈՐ ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԿԻՐԱՌՎԵՆ, ԵԹԵ ԴՈՒՔ ՈՐՈՇԵՔ ՕԳՏՎԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ: ԵԹԵ ԴՈՒՔ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՔ, ԱՊԱ ԱՅՍ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՊԵՏՔ Է ԾԱՆՈԹԱՆԱՔ ՁԵՐ ԾՆՈՂԻ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ՀԵՏ, ՈՐՊԵՍԶԻ ՎՍՏԱՀ ԼԻՆԵՔ, ՈՐ ԴՈՒՔ, ՁԵՐ ԾՆՈՂԸ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԸ ՀԱՍԿԱՑԵԼ ԵՔ ԱՅՆ;

Apple Inc.-ը Game Center ծառայության («Ծառայություն»-ը) մատակարարն է, որը թույլ է տալիս մասնակցել խաղերի հետ կապ ունեցող գործողություններին՝ ներառելով, սակայն չսահմանափակելով, մասնակցությունը առաջատարների խաղարդույքներում, բազմամասնակից խաղերում, գործողություններին հետևելու նվաճումներում: Ծառայությունը կարող է հասանելի չլինել բոլոր տարածքներում: Ծառայությունից օգտվելու համար պահանջվում է համադրելի սարքերի առկայություն, ինտերնետային կապ և որոշակի համակարգչային ծրագիր (հնարավոր է վարձավճարով), կարող է պահանջվել պարբերական թարմացում, և հնարավոր է այս գործոններն ազդեցություն գործեն:

Ծառայությունից օգտվելու համար դուք չեք կարող լինել անձ, որին արգելված է ստանալ Ծառայությունը` համաձայն Միացյալ Նահանգների կամ այլ համապատասխան երկրների օրենքների, ներառյալ` այն երկիրը, որտեղ դուք բնակվում եք կամ որտեղից դուք օգտվում եք Ծառայությունից: Ընդունելով այս Համաձայնագիրը, դուք հաստատում եք, որ դուք հասկանում և համաձայնվում եք վերը ասվածին:

ՁԵՐ ՀԱՇԻՎԸ

Որպես Ծառայության գրանցված օգտագործող, դուք կարող եք հաշիվ ստեղծել («Հաշիվ») ստորև նշված Օգտագործման Կանոնների համաձայն: Ձեր Հաշվի մասին տեղեկությունը մի՛ իրազեկեք որևէ մեկին: Միայն դուք եք պատասխանատու ձեր Հաշվի գաղտնիությունը և ապահովությունը պահպանելու համար և բոլոր այն գործողությունների համար, որոնք տեղի են ունենում ձեր հաշվում կամ հաշվի միջոցով, և դուք համաձայնվում եք անմիջապես տեղեկացնել Apple-ին՝ ձեր Հաշվի անվտանգության որևիցե խախտման մասին: Apple-ը պատասխանատվություն չի կրի ձեր Հաշվի անօրինական օգտագործման հետևանքով առաջացած որևէ կորստի համար:

Դուք համաձայն եք տրամադրել ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն, երբ գրանցվում եք կամ օգտվում եք Ծառայությունից, և դուք համաձայն եք թարմացնել ձեր գրանցման տվյալները դրանք ճշգրիտ և ամբողջական պահելու համար: Դուք համաձայն եք, որ Apple-ը կարող է պահել և օգտագործել ձեր գրանցման տվյալները ձեր հաշիվը վարելու համար: Դուք չեք կարող հաշիվ ստեղծել ձեզանից բացի ուրիշ որևէ մեկի համար առանց` այդ անձի թույլտվության:

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Դուք համաձայնում եք Ծառայությունից օգտվել համաձայն օգտագործման այս կանոնների: Apple-ն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխելու օգտագործման կանոնները:

Դուք լիազորված եք Ծառայությունից օգտվելու միայն անձնական, ոչ առևտրային նպատակներով:

Դուք համաձայնում եք ոտնձգություն չկատարել կամ չաջակցել այլ անձանց ոտնահարել, շրջանցել, չեղյալ համարել, քանդել կամ ինչ որ կերպ Ծառայությունը կեղծել:

Դուք համաձայնում եք, որ Ծառայությունից չեք օգտվի հետևյալ նպատակներով՝

ա) վերբեռնել, ներբեռնել, ուղարկել, էլեկտրոնային փոստով ուղարկել, փոխանցել, տեղադրել կամ այլ կերպ հասանելի դարձնել որևէ բաղադրիչ, որն անօրինական, անհանգստություն պատճառող, սպառնացող, վնասակար, վնասաբեր, զրպարտող, վիրավորական, բռնի, անպարկեշտ, վուլգար, այլ անձանց իրավունքների նկատմամբ ոտնձգություն անող, լի ատելությամբ, ռասսայական կամ էթնիկ նկատառումներով անհարգալից կամ ինչ-որ կերպ առարկելի է

բ) հետապնդել, անհանգստություն պատճառել, սպառնալ կամ վնասել այլոց

գ) եթե դուք չափահաս եք, հարցրեք անձնական կամ այլ տեղեկություն անչափահասից (18 տարեկանից ցածր ցանկացած անձնավորության կամ այլ տարիքի, որն ըստ տվյալ երկրի օրենքի համարվում է անչափահաս, ում անձնապես չեք ճանաչում՝ ներառելով, սակայն չսահմանափակելով, հետևյալը՝ ամբողջական անուն կամ ազգանուն, բնակության հասցե, զիփ/փոստային կոդ, հեռախոսահամար, նկար, էլեկտրոնային հասցե, կամ անչափահասի դպրոցի անունը, եկեղեցի, մարմնամարզական խումբ կամ ընկերներ

դ) ձևացնել, որ դուք մի անձնավորություն կամ ինքնուրույն միավոր եք, որն իրականում չեք, դուք չեք կարող մարմնավորել կամ ձեզ ներկայացնել որպես այլ անձ(ներառյալ հռչակավոր մարդկանց, ինքնուրույն միավոր, այլ Ծառայության մասնակից, Apple-ի աշխատակից, քաղաքացիական կամ կառավարական առաջնորդ, կամ այլ կերպ ոչ ճիշտ ներկայացնել ձեր անդամակցությունը որևէ անձի կամ ինքնուրույն միավորի հետ,(Apple-ն իրեն իրավունք է վերապահում մերժել կամ արգելել ցանկացած կեղծանուն,որը կարող է համարվել որպես այլ անձի փոխարեն ներկայացում կամ ձեր ինքնության խեղաթյուրում, կամ այլ անձի անվան կամ ինքնության ապօրինի սեփականացում)

ե)մասնակցել որևէ հեղինակային իրավունքի խախտման կամ այլ մտավոր սեփականության խախտման, կամ բացահայտել որևէ առևտրային գաղտնիք կամ գաղտնի տեղեկություն գաղտնիության, աշխատանքի կամ չբացահայտված պայմանագրի խախտում:

զ) ուղարկել, փոխանցել կամ այլ կերպ մատչելի դարձնել որևէ չմիջնորդավորված կամ արգելված էլեկտրոնային հաղորդագրություններ, գովազդ, խթանող նյութեր, վնասակար փոստ, սպամ, կամ ցանցային նամակներ՝ առանց բացառելու ներառելով մեծ քանակությամբ առևտրային գովազդներ և տեղեկատվական հայտարարություններ

է) կեղծել ցանկացած ՓՎԱ – ԻԱ(փոխանցման վերահսկողության արձանագրության – ինտերնետային արձանագրության) փաթեթի վերնագիր կամ առաջնորդող տեղեկության որևէ հատված էլեկտրոնային փոստում կամ նորությունների խմբի ուղարկում, կամ որևէ կերպ տեղեկությունն այնպես տեղադրել, որ հասցեատերերին ապակողմնորոշի Ծառայության միջոցով փոխանցված ցանկացած բովանդակության ծագումից («խաբեբայություն»)

ը) վերբեռնել, փոստով, էլեկտրոնային փոստով ուղարկել, փոխանցել, պահել կամ որևէ կերպ մատչելի դարձնել որևէ նյութ, որը վիրուսներ է պարունակում կամ համակարգչային որևէ կոդ, թղթապանակներ կամ ծրագրեր՝ ծրագրված վնասելու, խոչընդոտելու կամ Ծառայության բնականոն գործունեությունը սահմանափակելու (կամ դրա ինչ-որ մաս), կամ որևէ համակարգչային ծրագրեր

թ) խոչընդոտել կամ վնասել Ծառայությանը (ներառյալ Ծառայության հասանելիությունը ցանկացած ավտոմատ միջոցներով, ինչպիսիք են բնագրերը կամ կայքէջի ենթաէջերը) կամ ցանկացած սերվերներ կամ ցանցեր կապված Ծառայության հետ (ներառյալ ցանկացած արգելված մուտք օգտագործելու կամ վերահսկելու տվյալներ կամ դրանից հետո վաճառելու)

ժ)պլանավորել կամ մասնակից լինել որևէ անօրինական գործողության և կամ հավաքել և պահպանել Ծառայության այլ օգտագործողների մասին անձնական տեղեկություններ վերոհիշյալ արգելված գործունեություններց որևէ մեկի հետ կապված օգտագործելու համար

ի) խաբել կամ ինչ-որ կերպ փոխել Ծառայության կամ խաղի բնույթը՝ մի խաղացողի առավելությունը մյուսի նկատմամբ ձեռք բերելու համար

ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

Բացառությամբ այս Պայմանագրում սահմանվածի, Ծառայությունը ենթակա է Apple-ի Գաղտնիության Քաղաքականությանը http://www.apple.com/legal/internet-services/itunes/appstore/am/terms.html#privacy կայքում: Ինչպես մանրամասն կերպով շարադրված է Գաղտնիության Քաղաքականությունում, երբ դուք օգտագործում եք Ծառայության որոշ առանձնահատկություններ, ինչպիսիք են հրավիրելը այլ անձանց միանալու Ծառայությանը, մասնակցել առաջատարների խաղադրույքներին,ակտիվացնել հրավերները կամ բազմակի խաղացողների գործառույթի հնարավորությունը, կամ ցուցադրել կարգավիճակի հետ կապված հաղորդագրություններ, անձնական տեղեկությունները, որոնք դուք կիսում եք այլ անձանց հետ, տեսանելի է այլ օգտագործողների համար և կարող է նրանց կողմից ընթերցվել, հավաքվել կամ օգտագործվել: Դուք պատասխանատու եք այն անձնական տեղեկության համար, որն ընտրում եք ներկայացնելու: Երբ խաղում եք մի խաղ, որը ապահովում է բազմակի խաղացողների գործառույթի հնարավորությունը, այլ օգտագործողներ, որոնք Ծառայություն են մտնում նույն խաղի ներսից նույն Wi-Fi ցանցում, տեղական ցանցում կամ Bluetooth-ի սահմաններում, կկարողանան տեսնել որ դուք մոտակայքում եք (մինչև որ չանջատեք այս յուրահատկությունը) և տեսնել ձեր ծածկանունը և նկարը կամ լրիվ նկարագրությունը, եթե դուք ընկերական հարաբերություն ունեք այդպիսի օգտագործողի հետ: Եթե դուք որոշում եք ձեր հանրամատչելի նկարագրությունը «միացնել», ապա Ծառայության այլ օգտագործողները կարող են տեսնել ձեր լրիվ նկարագրությունը, ներառյալ` ձեր լրիվ անունը, գործողությունը (օրինակ` ինչ խաղեր եք խաղացել և երբ եք խաղացել դրանք), միավորները և նվաճումները, և կարող են ձեզ որպես ընկեր առաջարկել այլ օգտագործողների: Եթե ձեր հանրամատչելի նկարագրությունը «անջատած» է, միայն այն օգտագործողները, որոնց հետ դուք հաստատել եք ընկերական կապ, կկարողանան տեսնել ձեր լրիվ նկարագրությունը և ձեզ չեն առաջարկի ուրիշներին, միայն ձեր ծածկանունը և նկարը տեսանելի կլինեն մյուսներին, որոնք ընկերներ չեն: Եթե ուղարկում կամ ստանում եք ընկերանալու հարցում, ձեր Apple ID-ի հետ կապված լրիվ անունը հայտնի կդառնա այն օգտագործողներին, որոնց դուք ուղարկել կամ որոնցից ստացել եք ընկերական կապ ստեղծելու հրավեր, և Apple-ը կարող է ձեր խաղացած խաղերն առաջարկել ձեր ընկերներին:

Եթե դուք ցանկանում եք դադարեցնել տեղեկությունների փոխանակումն այլ օգտագործողների և Ծառայության հետ, տեսեք http://www.apple.com/support/:

Ծառայության որոշ հայեցակետեր մատչելի չեն 13 տարեկանից ցածր երեխաների համար, ինչպիսիք են առանձնահատկությունները, որոնք թույլ են տալիս բացահայտել անձնական տեղեկություններ: Խնդրում ենք միացնել համապատասխան սահմանափակումները:

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ

Ծառայությունը կարող է առաջարկել փոխգործող առանձնահատկություններ, որոնք ձեզ թույլ են տալիս նյութեր ներկայացնել (ներառյալ երրորդ կողմի բովանդակությանը վերաբերող կապեր) հանրության կողմից Ծառայության մատչելի և տեսանելի տարածքներում: Դուք համաձայնում եք, որ ձեր կողմից նման առանձնահատկությունների օգտագործումը՝ ներառյալ ձեր կողմից ներկայացված ցանկացած նյութերը, կատարվելու է միայն ձեր պատասխանատվությամբ, չի խախտելու կամ ոտնահարելու որևէ այլ կողմի իրավունքները, կամ ոտնահարելու որևէ օրենք, աջակցելու կամ քաջալերելու խախտելու կամ ինչ-որ կերպ անօրինաբար կառավարելու կամ ինչ-որ կերպ անպարկեշտ, առարկելի լինելու, կամ վատ ճաշակ ունենալու: Դուք նաև համաձայնում եք, որ ստացել եք բոլոր անհրաժեշտ իրավունքները և արտոնությունները նմանատիպ ներկայացումներ կատարելու համար: Դուք համաձայնում եք ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն մատակարարել` կապված Ծառայության վերաբերյալ ցանկացած նյութերի ներկայացման հետ:

Այսպիսով դուք Apple-ին շնորհում եք աշխարհասփյուռ, հեղինակային վճարից ազատված, ոչ բացառիկ արտոնություն նման նյութերը որպես Ծառայության մի մաս օգտագործելու կամ Ծառայությունը մատակարարելու կամ իրացնելու համար, առանց որևէ փոխհատուցման կամ ձեր նկատմամբ պարտավորություն կրելու: Apple-ն իրեն իրավունք է վերապահում չուղարկել կամ չհրապարակել նյութեր և ջնջել կամ խմբագրել նյութեր ցանկացած ժամանակ, իր հայեցողությամբ՝ առանց ծանուցման կամ պատասխանատվության:

Apple-ն ունի իրավունք, սակայն ոչ պարտավորություն վերահսկելու ձեր կողմից ներկայացված կամ ինչ-որ կերպ Ծառայությունում մատչելի եղող ցանկացած նյութ, քննել այս Պայմանագրի ցանկացած զեկուցված կամ ակնհայտ խախտում, և որևէ քայլ ձեռնարկել, որը Apple-ն իր սեփական հայեցողությամբ կհամարի պատշաճ՝ ներառելով, սակայն չսահմանափակելով դադարեցում սահմանված սույնով կամ ըստ մեր Հեղինակային Իրավունքի: (http://www.apple.com/legal/copyright.html).

ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՆՅՈՒԹԵՐ

Որոշակի բովանդակություն և ծառայություններ, որոնք մատչելի են Ծառայության միջոցով և կարող են ներառել երրորդ կողմի նյութեր: Apple-ը ձեր հարմարավետության համար կարող է երրորդ կողմի վեբկայքերին հանգույցներ տրամադրել: Դուք համաձայնում եք, որ Apple-ը պատասխանատու չէ ուսումնասիրելու կամ գնահատելու բովանդակությունը կամ ճշգրտությունը և Apple-ը չի երաշխավորում և որևէ պատասխանատվություն չի կրելու ցանկացած երրորդ կողմի նյութերի կամ վեբկայքերի համար, կամ երրորդ կողմերի որևէ նյութի, արտադրանքի կամ ծառայության համար: Դուք համաձայնում եք, որ չեք օգտագործի որևէ երրորդ կողմի նյութերն այնպես, որ որևէ այլ կողմի իրավունքները ոտնահարեք և որ Apple-ը որևէ պատասխանատվություն չի կրում ձեր կողմից նմանատիպ օգտագործման համար:

ԱՌԱՐԿԵԼԻ ՆՅՈՒԹ

Դուք հասկանում եք, որ Ծառայությունն օգտագործելով դուք կարող եք հանդիպել այնպիսի նյութի, որը կարող է համարվել անարգական, անպարկեշտ կամ առարկելի, որի բովանդակությունը կարող է կամ չի կարող նույնացվել ճշգրիտ նյութ ունենալու հետ: Այնուամենայնիվ, դուք համաձայնում եք Ծառայությունն օգտագործել ինքներդ ռիսկի դիմելով և Apple-ը ձեր նկատմամբ պատրասխանատվություն չի կրելու այն նյութի համար, որը կարող է համարվել անարգական, անպարկեշտ կամ առարկելի: Գնահատումներն ու նկարագրությունները տրամադրվում են հարմարության համար, և դուք համաձայն եք, որ Apple-ը չի երաշխավորում դրանց ճշգրտությունը:

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դուք համաձայնում եք, որ Ծառայությունը՝ ներառելով, սակայն չսահմանափակելով գրաֆիկաները, օգտագործողի ծրագրերի համակարգը, աուդիոհոլովակները, տեսահոլովակները, խմբագրական բովանդակությունը, գրավոր տեքստերը և ծրագրերը, որոնք օգտագործվում են Ծառայությունն իրականացնելու համար, մասնավոր տեղեկատվություն և նյութ է պարունակում, որը Apple-ի և կամ նրա արտոնյալների սեփականությունն է համարվում, և պաշտպանված է մասնավոր սեփականության կիրառելի և այլ օրենքներով՝ ներառյալ ընդհուպ մինչև հեղինակային իրավունքը: Դուք համաձայնում եք, որ որևէ կերպ չեք օգտագործի նմանատիպ մասնավոր տեղեկատվությունը կամ նյութերը` բացառությամբ Ծառայության նպատակներով օգտագործմանը` համաձայն այս Պայմանագրի: Ծառայության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ ձևով կամ միջոցով՝ բացառությամբ այս պայմաններով թույլատրված դեպքերի: Դուք համաձայնում եք չփոփոխել, չվարձել, իրավական պայմանագրով վարձով չտալ, փոխառություն չտալ, չվաճառել, չտարածել, կամ չստեղծել ածանցյալ աշխատանքներ հիմնված Ծառայության վրա, որևէ կերպ և դուք չպետք է որևէ անօրինական ճանապարհով շահագործեք Ծառայությունը՝ ներառելով, սակայն չսահամափակելով օրինազանցությամբ կամ ծանրաբեռնելով ցանցի գործունակությունը:

Հակառակ այս Պայմանագրի ցանկացած այլ դրույթի, Apple-ը և նրա արտոնյալները իրենց իրավունք են վերապահում ցանկացած ժամանակ առանց իրազեկելու փոխել, հետաձգել, ջնջել, անկարելի դարձնել ցանկացած արտադրանքի մատչելիությունը, բովանդակությունը կամ այլ նյութեր՝ ներառյալ Ծառայության մի մասը: Apple-ը ոչ մի դեպքում պատասխանատու չի լինի այս փոփոխությունները կատարելու համար: Apple-ը նաև կարող է սահմանափակումներ կիրառել Ծառայության օգտագործման կամ որոշակի առանձնահատկությունների կամ հատվածների մատչելիության նկատմամբ, ցանկացած դեպքում և առանց իրազեկելու կամ պատասխանատվության:

Ծառայությանը վերաբերող բոլոր հեղինակային իրավունքները (ներառյալ բովանդակության հավաքագրում, փոստային առաքում, ինտերնետային այլ աղբյուրների հետ կապ, և այդ աղբյուրների մասին նկարագրություն) և դրա հետ կապված համակարգչային ծրագրերը Apple-ի և կամ նրա արտոնյալների սեփականությունն են համարվում, ովքեր ունեն օրենքի և արդարության բոլոր իրավունքները:

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՐԵՎԷ ՄԱՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՝ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ՝ ԱՅՍ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԵՎ ԽԱԽՏՈՒՄ Է ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՐՈՂ Է ՁԵԶ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՀՆԱՐԱՎՈՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՐ:

Apple-ը , Apple-ի լոգոն և Apple-ի այլ ապրանքանիշերը, ծառայության նշանները, գրաֆիկաները, և լոգոները, որոնք օգտագործվում են Ծառայության հետ կապված ԱՄՆ-ում և կամ այլ երկրներում, Apple Inc.-ի ապրանքանիշերը կամ գրանցված ապրանքանիշերն են: Այլ ապրանքանիշերը, ծառայության նշանները, գրաֆիկաները և լոգոները, որոնց օգտագործումը կապված է ծառայության հետ, կարող են իրենց համապատասխան սեփականատերերի ապրանքանիշերը լինել: Ձեզ որևէ իրավունք կամ արտոնություն չի շնորհվում վերոհիշյալ ապրանքանիշերի կամ նմանատիպ ապրանքանիշերի օգտագործման կապակցությամբ:

ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

Եթե դուք չեք կատարում կամ Apple-ը կասկածի, որ դուք չեք կատարել այս Պայմանագրի որեւէ դրույթը, Apple-ն իր սեփական հայեցողությամբ, առանց ձեզ իրազեկելու կարող է (i) դադարեցնել այս Պայմանագիրը և կամ ձեր Հաշիվը և կամ (ii) դադարեցնել Ծառայության արտոնագիրը և կամ (iii) խոչընդոտել Ծառայության (կամ դրա ինչ-որ մասի) հասանելիությունը:

Apple-ը իրեն իրավունք է վերապահում փոփոխելու, կասեցնելու կամ դադարեցնելու Ծառայությունը(կամ դրա ինչ-որ մասը կամ բովանդակությունը)ցանկացած ժամանակ` ձեզ իրազեկելով կամ առանց իրազեկելու, և Apple-ը պատասխանատվություն չի կրի ձեր կամ որևէ երրորդ կողմի նկատմամբ, եթե նա կիրառի իր այդ իրավունքը:

ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՀՐԱԺԱՐՈՒՄ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

APPLE-Ը ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ, ԿԱՄ ՀԱՍՏԱՏՈՒՄ, ՈՐ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԼԻՆԻ ԱՌԱՆՑ ԴԱԴԱՐԻ ԿԱՄ ՍԽԱԼՆԵՐԻ, ԵՎ ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ APPLE-Ը ԿԱՐՈՂ Է ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՑՆԵԼ, ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼ, ԱՌԱՆՑ ՁԵԶ ԻՐԱԶԵԿԵԼՈՒ:

ԴՈՒՔ ՀՍՏԱԿ ԿԵՐՊՈՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ՌԻՍԿՈՎ Է: ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈԼՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՒՄ ԵՆ ՁԵԶ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ (ԲԱՑԻ ՍՐԱՆՈՎ APPLE-Ի ԿՈՂՄԻՑ ՊԱՐԶՈՐՈՇ ԿԵՐՊՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾՆԵՐԻ) ՁԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ» ԵՎ «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԱՌԿԱ Է» ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ, ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՏԵՍԱԿԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ` ՈՐՈՇԱԿԻ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ, ՆԵՐԱՌՅԱԼ` ԱՌԵՎՏՐԻ ՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՄԱՍՆԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԻՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԻՆ ՀԱՐՄԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԵՎ ԱՆԽԱԽՏԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՔԱՆԻ ՈՐ ՄԻ ՇԱՐՔ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԲԱՑԱՌՈՒՄԸ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԲԱՑԱՌՈՒՄԸ ՁԵԶ ՉՎԵՐԱԲԵՐԻ:

APPLE-Ը, ՆՐԱ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ, ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ, ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԸ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԵՆ ԼԻՆԻ ՈՐԵՎԷ ՈՒՂՂԱԿԻ, ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՊԱՏԺԻՉ, ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ՀԱՆԳԱՄԱՆՔԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ԾԱԳԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ՝ ԻՆՉ-ՈՐ ԿԵՐՊ ԿԱՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ՝ ՆԵՐԱՌԵԼՈՎ, ՍԱԿԱՅՆ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՎ, ՈՐԵՎԷ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՑԹՈՂՈՒՄ ԿԱՄ ՍԽԱԼ, ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԿՈՐՈՒՍՏ ԿԱՄ ՎՆԱՍ՝ ԿՐՎԱԾ ՈՐԵՎԷ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ (ԿԱՄ ԱՐՏԱԴՐԱՆՔ) ՈՒՂԱՐԿՎԱԾ, ՓՈԽԱՆՑՎԱԾ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՎԱԾ, ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ԴՐԱՆՑ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՐՎԵԼ: ՔԱՆԻ, ՈՐ ՄԻ ՇԱՐՔ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ ՆՄԱՆ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ APPLE-Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՕՐԵՆՔԻ ՉԱՓՈՎ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ:

APPLE-Ը ՈՂՋԱՄԻՏ ՋԱՆՔԵՐ ԿԳՈՐԾԱԴՐԻ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ԿԱՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ԴՈՒՔ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՔ՝ ԿԱՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ԲԱՅՑ ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ, ՈՐ ՆՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՅՆ ՁԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ APPLE-Ը ՍՈՒՅՆՈՎ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՀԱՆԴԵՊ ՈՒՆԵՑԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՎ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՑԱՆԿԱՑԱԾ ԿՈՐՍՏԻ ԿԱՄ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ, ՈՐԸ ԻՆՉ-ՈՐ ԿԵՐՊ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՆՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ:

APPLE –Ը ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՍՏԻՑ, ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ, ՀԱՐՁԱԿՈՒՄԻՑ, ՎԻՐՈՒՍՆԵՐԻՑ, ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ՀԱԿԵՐՆԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՑ ԿԱՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՆԵՐԽՈՒԺՈՒՄՆԵՐԻՑ ԶԵՐԾ Է ԵՎ APPLE-Ը ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ:

ՀՐԱԺԱՐՈՒՄ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ, ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ ԵՎ ԶԵՐԾ ՊԱՀԵԼ APPLE-ԻՆ, ՆՐԱ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ, ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻՆ, ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ, ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻՆ ԵՎ ԱՐՏՈՆԱՏԵՐԵՐԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՅՑԻՑ, ՈՐԸ ԾԱԳՈՒՄ Է ՁԵՐ՝ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ, ԿԱՄ ԱՅՆ ՔԱՅԼԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ, ՈՐԸ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ Է APPLE-Ը, ՈՐՊԵՍ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՈՐՊԵՍ ԻՐ ԱՅՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ, ՈՐ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ: ՍԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ԴՈՒՔ APPLE –ԻՆ, ՆՐԱ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ, ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ, ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻՆ ԵՎ ԱՐՏՈՆԱՏԵՐԵՐԻՆ ՉԵՔ ԿԱՐՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԵՏԱՊՆԴԵԼ ԿԱՄ ԲՌՆԱԳԱՆՁԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐ` ՈՐՊԵՍ ԻՐ ԱՅՆ ՈՐՈՇՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ, ՈՐԸ ՋՆՋՈՒՄ ԵՎ ՄԵՐԺՈՒՄ Է ԳՈՐԾԱՐԿԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՍԱԿԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵԶ ԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ, ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԿԱՄ ԴԱԴՐԵՑՆԵԼՈՒ ՁԵՐ ՄՈՒՏՔԸ ԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ԿԱՄ ՈՐՊԵՍ APPLE-Ի ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ, ՈՐ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ: ԱՅՍ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀՐԱԺԱՐՄԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՆԿԱՐԱԳՐՎԱԾ ԵՆ ԵՎ ԲԽՈՒՄ ԵՆ ԿԱՄ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Apple-ը իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխել այս Պայմանագիրը և սահմանել նոր կամ լրացուցիչ պայմաններ ձեր՝ սույն ծառայությունը օգտագործելու համար: Նման փոփոխությունները և լրացուցիչ պայմանները անմիջապես ուժի մեջ կմտնեն և կներառվեն սույն Պայմանագրի մեջ: Ծառայության Ձեր շարունակական օգտագործումը կհամարվի դրա ընդունում:

ԶԱՆԱԶԱՆ

Այս պայմանագիրը հանդիսանում է ձեր և Apple-ի միջև ամբողջական պայմանագիրը եւ կարգավորում է ձեր կողմից Ծառայայության օգտագործումը, փոխարինելով ցանկացած նախորդ պայմանագրի ձեր և Apple-ի միջև, որը վերաբերվում է Ծառայությանը: Դուք նույնպես կարող եք ենթակա լինել լրացուցիչ դրույթների, որոնք կարող են կիրառվել, երբ դուք օգտվում եք մասնաճյուղերի ծառայություններից, երրորդ կողմի բովանդակությունից, կամ երրորդ կողմի ծրագրից: Եթե այս Պայմանագրի ցանկացած մաս, որը անվավեր է կամ ուժ չունեցող, այդ մասը կմեկնաբանվի այն ձևով, որ համընկնի համապատասխան օրենքի հետ, որը կարտացոլի, որքան հնարավոր է, կողմերի իրական մտադրությունները, իսկ մնացած մասը կմնա ուժի մեջ: Apple-ի կողմից սույն Պայմանագրով նախատեսված ցանկացած իրավունք կամ դրույթ չիրականացնելը չի համարվի նման կամ այլ դրույթից հրաժարում: Apple-ը պատասխանատու չէ իր հսկողությունից դուրս գտնվող պատճառներով որեւէ պարտականության չկատարման համար:

Ծառայությունը մատուցվում է Apple-ի կողմից՝ Միացյալ Նահանգների իր գրասենյակներից: Դուք համաձայնվում եք ենթարկվել բոլոր տեղական, նահանգային, դաշնային և ազգային օրենքներին, օրենսդրական ակտերին, հրամանագրերին և հրամաններին, որոնք վերաբերվում են ձեր՝ Ծառայությունը օգտագործելուն: Ծառայությանը վերաբերող բոլոր գործարքները կառավարվում են Կալիֆորնիայի օրենքներով, անկախ իրավական նորմերի բախումների վերաբերյալ օրենսդրական նորմերից: Ծառայության՝ ձեր կողմից օգտագործումը կարող է ենթարկվել նաև այլ օրենքների: Դուք հստակորեն համաձայնվում եք, Apple–ի հետ ցանկացած վեճ կամ տարաձայնություն, ինչպես նաեւ Ձեր կողմից Ծառայության որևէ կերպ ձեր օգտագործման հետ կապված վեճերը ենթակա են Կալիֆորնիա նահանգի դատարանների ընդդատությանը: էլեկտրոնային ձևով առաքված գործարքների կորստի ռիսկը և բոլոր տիտղոսները անցնում են գնորդին Կալիֆորնիայում՝ ստացողին էլ եկտորնային ճանապարհով դրանք փոխանցելուց հետո: Apple-ի ոչ մի աշխատակից կամ գործակալ լիազորված չէ փոխելու այս Պայմանագիրը:

Apple-ը կարող է Ծառայության հետ կապված ձեզ ծանուցում ուղարկել՝ ուղարկելով էլեկտորնային հաղորդագրություն ձեր Հաշվին կամ ուղարկելով նամակ ձեր փոստային հասցեով՝ ձեր հաշվին, կամ հայտարարելով Ծառայությունում: Ծանուցումներն անմիջապես ուժի մեջ են մտնում:

Apple-ն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել այն քայլերը, որ Apple-ը համարում է հիմնավորված կերպով անհրաժեշտ կամ տեղին՝ գործադրելու և/կամ ստուգելու դրա համապատասխանությունը սույն Պայմանագրի ցանկացած մասի հետ: Դուք համաձայնվում եք, որ Apple-ը իրավունք ունի, առանց ձեր առջև պատասխանատվություն կրելու, բացահայտել ու ցանկացած Գրանցման տվյալ և/կամ տեղեկատվություն Հաշվի վերաբերյալ՝ օրենքը կիրառող իշխանություններին, կառավարական պաշտոնյաներին և/կամ երրորդ կողմի, եթե Apple-ը համարում է, որ հիմնավորված կերպով անհրաժեշտ կամ տեղին է գործադրել և/կամ ստուգել դրա համապատասխանությունը սույն Պայմանագրի հետ (ներառյալ, բայց չսահմանափակելով, Apple-ի իրավունքը՝ համագործակցելու ցանկացած իրավական գործընթացի ժամանակ, որը կապված է ձեր՝ Ծառայությունից և/կամ ապրանքներից օգտվելու հետ, և/կամ երրորդ կողմի հայցի հետ այն մասին, որ Ծառայության և/կամ ապրանքների՝ ձեր կողմից օգտագործումը անօրինական է և/կամ խախտում է նման երրորդ կողմի իրավունքները):

Վերջին թարմացում՝ 15, 2013թ.