Apple Media Services-ի Դրույթներ և պայմաններ

Սույն դրույթներն ու պայմանները պայմանագիր են ստեղծում ձեր և Apple-ի միջև («Համաձայնագիր»)։ Խնդրում ենք ուշադիր կարդալ Համաձայնագիրը։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ա. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Բ. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ, ՀԱՐԿԵՐ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ

Գ. ՀԱՇԻՎ

Դ. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

Ե. ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Զ. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Է. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄ

Ը. ՆԵՐԲԵՌՆՈՒՄՆԵՐ

Թ. ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄՆԵՐ

Ժ. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Ի. ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՍԱՐՔԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Լ. ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՁԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ

Խ. FAMILY SHARING 

Ծ. SEASON PASS ԵՎ MULTI-PASS 

Կ. APP STORE-Ի ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ 

Հ. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ APP STORE-Ի, APPLE BOOKS-Ի, APPLE PODCAST-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ 

Ձ. APPLE MUSIC-Ի ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ղ. APPLE FITNESS+-Ի ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ 

Ճ. ՕՊԵՐԱՏՈՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մ. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԲՈԼՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Ա. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Սույն Համաձայնագիրը կարգավորում է ձեր կողմից Apple-ի ծառայությունների օգտագործումը («Ծառայություններ». օրինակ, որտեղ հասանելի են, App Store, Apple Arcade, Apple Books, Apple Fitness+, Apple Music, Apple News, Apple News+, Apple One, Apple Podcasts, Apple Podcasts Subscriptions, Apple Sports, Apple TV, Apple TV+, Apple TV Channels, Game Center, iTunes և Shazam), որոնց միջոցով դուք կարող եք գնել, ստանալ, լիցենզավորել, վարձակալել կամ բաժանորդագրվել բովանդակությանը, Հավելվածներին (ինչպես սահմանված է ստորև) և այլ ներհավելվածային ծառայություններին (բոլորը միասին՝ «Բովանդակություն»)։ Բովանդակությունը կարող է Ծառայությունների միջոցով առաջարկվել Apple-ի կամ որևէ երրորդ կողմի միջոցով։ Մեր Ծառայություններից կարող եք օգտվել ձեր երկրից կամ բնակության վայրից («Բնակության երկիր»)։ Եթե դուք հաշիվ եք ստեղծում Ծառայությունների օգտագործման համար որոշակի երկրից կամ տարածքից, ապա այն նշում եք որպես ձեր բնակության երկիր։ Մեր Ծառայություններից օգտվելու համար դուք պետք է ունենաք համատեղելի սարքակազմ, ծրագրակազմ (խորհուրդ է տրվում վերջին տարբերակը, իսկ երբեմն էլ պահանջվում է) և հասանելիություն համացանցին (կարող է գումար գանձվել)։ Մեր Ծառայությունների աշխատանքի վրա կարող են ազդել հետևյալ գործոնները։

Բ. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ, ՀԱՐԿԵՐ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ

Մեր Ծառայություններում առաջարկվող Բովանդակությունը կարող եք ձեռք բերել անվճար կամ վճարովի հիմունքներով, դրանք երկուսն էլ կոչվում են «Գործարք»։ Յուրաքանչյուր Գործարք էլեկտրոնային պայմանագիր է ձեր և Apple-ի և (կամ) ձեր և մեր Ծառայություններում առկա Բովանդակությունը տրամադրող իրավական մարմնի միջև։ Այնուամենայնիվ, եթե դուք Apple Distribution International Ltd.-ի կամ Apple Services Pte. Ltd.-ի հաճախորդ եք, ապա այդ կազմակերպությունը հանդիսանում է որոշ Բովանդակության վաճառող, որը դուք ձեռք եք բերում Apple Books-ից, Apple Podcasts-ից կամ App Store-ից, ինչպես ցուցադրվում է արտադրանքի էջում և/կամ համապատասխան Ծառայության ձեռքբերման գործընթացում։ Նման դեպքում, դուք բովանդակությունը ձեռք եք բերում Apple Distribution International Ltd.-ից կամ Apple Services Pte. Ltd.-ից, ինչպես կիրառելի է, որը լիցենզավորված է Բովանդակության մատակարարի կողմից (օրինակ՝ Հավելվածի մատակարարը (ինչպես սահմանված է ստորև), գրքի հրատարակիչը և այլն)։ Ձեր առաջին Գործարքը կատարելու ժամանակ ձեզ կառաջարկվի ընտրել, թե որքան հաճախ պետք է պահանջվի ձեր գաղտնաբառը հետագա Գործարքների համար։ Apple-ի համապատասխան սարքակազմի վրա, եթե գործարքների համար ակտիվացնեք Touch ID-ն, ձեզ կառաջարկվի նույնականացնել բոլոր Գործարքները ձեր մատնահետքով, իսկ եթե միացնեք Face ID-ն, ձեզ կառաջարկվի նույնականացնել բոլոր գործարքները դեմքի ճանաչման միջոցով։ Կառավարեք ձեր գաղտնաբառի կարգավորումները ցանկացած ժամանակ՝ հետևելով հետևյալ հրահանգներին՝ https://support.apple.com/HT204030։ 

Ցանկացած վճարովի Գործարքի համար Apple-ը գումար կգանձի ձեր ընտրած վճարման եղանակով՝ ներառյալ բոլոր համապատասխան հարկերը։ Եթե այն ավելացրել եք նաև ձեր Apple Wallet-ում, Apple-ը կարող է գումար գանձել Apple Wallet-ում ձեր ընտրած վճարման եղանակով Apple Pay-ի միջոցով։ Ձեր Apple հաշվին կարող եք կցել մի քանի վճարման եղանակ, այդպիսով համաձայնելով, որ Apple-ը կարող է պահպանել այդ վճարման եղանակները և դրանցից գումար գանձել Գործարքների համար։ Ձեր առաջնային վճարման եղանակը ցուցադրվում է ձեր հաշվի կարգավորումներում՝ վճարումների էջի վերևում։ 

Եթե որևէ պատճառով ձեր առաջնային վճարման եղանակից հնարավոր չէ գանձում կատարել (օրինակ՝ ժամկետը սպառվել է կամ հաշվի վրա անբավարար միջոցներ են), դուք թույլատրում եք Apple-ին փորձել գանձումը կատարել ձեր մյուս վճարման իրավասու եղանակներից՝ ձեր հաշվի կարգավորումներ բաժնի վճարումներ էջում վերևից ներքև ցուցադրված կարգով։ Եթե մենք չկարողանանք գանձում կատարել ձեզանից, դուք պատասխանատվություն եք կրում ձեր կողմից չվճարված գումարների համար, և մենք կարող ենք նորից փորձել գանձում կատարել կամ խնդրել, որ տրամադրեք վճարման այլ եղանակ։ Եթե նախապես Բովանդակություն եք պատվիրում, ապա գումարը կգանձվի, երբ Բովանդակությունը ստանաք (եթե, իհարկե չչեղարկեք մինչև Բովանդակությունը ձեզ հասնելը)։ Համաձայն տեղական օրենսդրության՝ Apple-ը կարող է ավտոմատ կերպով թարմացնել ձեր վճարման եղանակների վերաբերյալ տեղեկությունները, եթե այդպիսի տեղեկատվություն տրամադրվի վճարային ցանցերի կամ ձեր ֆինանսական հաստատությունների կողմից։ Խանութի վարկային և նվեր քարտերի/կոդերի հետ կապված պայմանները հասանելի են այստեղ՝ https://www.apple.com/legal/internet-services/itunes/giftcards։ Գործարքների վճարային հաշիվների ներկայացման վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://support.apple.com/HT201359։ Բոլոր Գործարքները վերջնական են։ Բովանդակության գները կարող են փոխվել ցանկացած պահի։ Եթե տեխնիկական խնդիրները թույլ չեն տալիս կամ անհիմն կերպով հետաձգում են Բովանդակության առաքումը, ձեր բացառիկ և միակ միջոցը կամ Բովանդակությունը փոխարինելն է, կամ վճարված գումարի վերադարձն է, ինչպես սահմանված է Apple-ի կողմից։ Ժամանակ առ ժամանակ Apple-ը կարող է կասեցնել կամ չեղարկել վճարումը կամ կարող է մերժել գումարի վերադարձի հարցումը, եթե գտնի խարդախության, չարաշահման կամ ապօրինի կամ այլ մանիպուլյատիվ գործողությունների ապացույցներ, որոնք իրավունք են տալիս Apple-ին համապատասխան հակընդդեմ հայց ներկայացնելու։ 

Գ. ՀԱՇԻՎ 

Մեր Ծառայություններից օգտվելու և ձեր Բովանդակությանը հասանելիություն ունենալու համար կարող է Apple հաշիվ պահանջվել։ Apple հաշիվը (նախկինում կոչվում էր Apple ID) այն հաշիվն է, որն օգտագործում եք Apple-ի էկոհամակարգում։ Game Center-ի օգտագործումը կարգավորվում է սույն Համաձայնագրով, որի համար նույնպես պահանջում է Game Center-ի հաշիվ։ Ձեր հաշիվը արժեք է ներկայացնում, և դուք եք պատասխանատու դրա գաղտնիությունը և անվտանգությունը պահպանելու համար։ Apple-ը պատասխանատվություն չի կրում ձեր հաշվի չլիազորված օգտագործման հետևանքով առաջացած որևէ վնասի համար։ Եթե կասկածում եք, որ ձեր հաշիվը վտանգված է, կապվեք Apple-ի հետ։

Հաշիվ ստեղծելու և մեր ծառայություններից օգտվելու համար դուք պետք է տասներեք (13) տարեկան (կամ ձեր բնակության երկրում սահմանված նվազագույն տարիքի լինեք, որը նշված է Apple հաշվի ստեղծման գործընթացում) լինեք։ Այս տարիքից փոքր անձանց համար Apple հաշիվները կարող են ստեղծվել ծնողի կամ օրինական խնամակալի կողմից՝ օգտագործելով Family Sharing-ը կամ հաստատված ուսումնական հաստատությունը, թեև որոշ սարքեր կարող են խանգարել Apple հաշիվներին մուտք գործել սարքի որոշակի ծառայություններ։ Անչափահաս անձի համար հաշիվ ստեղծող ծնողը կամ օրինական խնամակալը պետք է անչափահասի հետ միասին ծանոթանա սույն Համաձայնագրին՝ համոզվելու համար, որ նրանք երկուսն էլ հասկանում են այն։ 

Դուք կարող եք ավելացնել, տեղեկացնել կամ հեռացնել ժառանգորդի կոնտակտ ձեր Apple հաշվի համար, ինչպես նկարագրված է http://support.apple.com/HT212360 էջում։ Ժառանգորդի կոնտակտի հասանելիությունը ձեր Apple հաշվին սահմանափակվում է այստեղ ներկայացված ձևով՝ http://support.apple.com/HT212361։ 

Դ. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

Ձեր կողմից մեր Ծառայությունների օգտագործումը ենթակա է Apple-ի Գաղտնիության քաղաքականությանը, որը հասանելի է https://www.apple.com/legal/privacy/am հասցեով։

Ե. ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Ծառայություններին առնչվող մատչելիության հատկությունների և մատչելիության հետ կապված այլ տեղեկությունների մասին իմանալու համար այցելեք https://www.apple.com/accessibility/labels։

Զ. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Ձեր կողմից Ծառայությունների և Բովանդակության օգտագործումը պետք է հետևի այս բաժնում («Օգտագործման կանոններ») սահմանված կանոններին։ Ծառայությունների և Բովանդակության ցանկացած այլ տեսակի օգտագործում համարվում է սույն Համաձայնագրի էական խախտում։ Ձեր կողմից Ծառայությունների և Բովանդակության օգտագործումը կարող է վերահսկվել Apple-ի կողմից՝ համոզվելու համար, որ պահպանում եք Օգտագործման կանոնները։

Բոլոր Ծառայությունները՝

- Ծառայությունները և Բովանդակությունը կարող եք օգտագործել միայն անձնական, ոչ առևտրային նպատակներով (բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են ստորև App Store-ի բովանդակություն բաժնում կամ Apple-ի կողմից այլ կերպ նշված դեպքերի)։

- Apple-ի կողմից Ծառայությունների կամ Բովանդակության տրամադրումը առևտրային կամ գովազդային նպատակներով օգտագործման իրավունքներ ձեզ չի փոխադրում, իսկ հեղինակային իրավունքների սեփականատերերին չի շնորհում որևէ իրավունք կամ դրանցից հրաժարում։

- Յուրաքանչյուր սարքի վրա կարող եք օգտագործել առավելագույնը հինգ (5) տարբեր Apple հաշիվներից ստացված բովանդակությունը։

- Ցանկացած Ծառայության համար կարող եք ունենալ մինչև տասը (10) սարք (բայց առավելագույնը հինգ (5) համակարգիչ), որոնց միաժամանակ կարող եք մուտք գործել ձեր Apple հաշվով, թեև Բովանդակության միաժամանակյա հեռարձակումները կամ ներբեռնումները կարող են սահմանափակվել ավելի քիչ թվով սարքերով, ինչպես նշված է ստորև՝ Apple Music-ի և Apple TV-ի բովանդակություն բաժնում։ Յուրաքանչյուր համակարգիչ պետք է նույնպես լիազորված լինի՝ նույն Apple հաշիվն օգտագործելու համար (համակարգիչների թույլտվության մասին մանրամասն իմանալու համար այցելեք https://support.apple.com/HT201251)։ Ամեն իննսուն (90) օրը մեկ սարքերը կարող են կապվել այլ Apple հաշվով։

- Դուք չեք կարող մանիպուլյացիաներ կատարել խաղերի հաշիվների, ներբեռնումների, վարկանիշների կամ կարծիքների հետ որևէ եղանակով, օրինակ՝ (i) բոտի, սկրիպտի կամ ավտոմատացված գործընթացի միջոցով, կամ (ii) ցանկացած տեսակի փոխհատուցման կամ խրախուսանքի տրամադրում կամ ընդունում։

- Դուք չեք կարող օգտագործել որևէ ծրագրակազմ, սարք, ավտոմատացված գործընթաց կամ որևէ նմանատիպ կամ համարժեք ձեռքով գործընթաց՝ Բովանդակության կամ Ծառայությունների որևէ հատվածը քերծելու, պատճենելու կամ չափելու, վերլուծելու կամ մշտադիտարկելու համար։

- Բովանդակությունը ներբեռնելուց հետո դուք եք պատասխանատու այն չկորցնելու, ոչնչացնելու կամ վնասելու համար։ Մենք ձեզ հորդորում ենք պարբերաբար պահուստավորել ձեր Բովանդակությունը։

- Դուք չեք կարող կեղծել կամ շրջանցել Ծառայությունների կամ Բովանդակության մեջ ներառված անվտանգության որևէ տեխնոլոգիա։

- Մեր Ծառայություններից կարող եք օգտվել միայն Apple-ի ծրագրակազմի միջոցով, և չեք կարող փոփոխել այն կամ օգտագործել այդ ծրագրակազմի փոփոխված տարբերակները։

- Տեսաբովանդակության համար պահանջվում է HDCP միացում։

Աուդիո և տեսաբովանդակության վաճառքը և վարձակալումը՝

- Դուք կարող եք օգտվել առանց Թվային իրավունքների կառավարման (DRM) բովանդակությունից ձեզ պատկանող կամ ձեր կողմից կառավարվող խելամիտ թվով համատեղելի սարքերում։ DRM-ով պաշտպանված բովանդակությունը կարող է օգտագործվել մինչև հինգ (5) համակարգչի և ցանկացած թվով սարքերի վրա, որոնք սինխրոնացած են այդ համակարգիչների հետ։ 

- Վարձակալած Բովանդակությունը կարելի է միաժամանակ դիտել մեկ սարքի վրա և պետք է նվագարկվի երեսուն (30) օրվա ընթացքում և ավարտվի նվագարկման մեկնարկից քառասունութ (48) ժամվա ընթացքում (նվագարկումը կանգնեցնելու, դադարեցնելու կամ վերագործարկելու դեպքում այս ժամկետը չի երկարում)։

- Գնված երաժշտության աուդիո երգացանկը կարող եք ձայնագրել սկավառակի վրա՝ լսելու նպատակով առավելագույնը յոթ (7) անգամ։ Այս սահմանափակումը չի տարածվում առանց DRM-ի Բովանդակության վրա։ Այլ Բովանդակությունը հնարավոր չէ ձայնագրել սկավառակի վրա։

- Այն Բովանդակությունը, որը գնել եք, ընդհանուր առմամբ, հասանելի կմնա ձեզ՝ Apple-ից ներբեռնելու, կրկին ներբեռնելու կամ այլ կերպ դրանից օգտվելու համար։ Թեև քիչ հավանական է, բայց ձեր գնումից հետո Բովանդակությունը կարող է հեռացվել Ծառայություններից և անհասանելի դառնալ հետագա ներբեռնման համար կամ հասանելի չլինել Apple-ից (օրինակ, քանի որ Apple-ը կորցնում է Բովանդակությունը տրամադրողի կողմից իրեն տրված իրավունքը՝ այն հասանելի դարձնելու համար)։ Որպեսզի կարողանաք Բովանդակությունը շարունակաբար վայելել, մենք ձեզ հորդորում ենք ներբեռնել ամբողջ գնված Բովանդակությունը ձեզ պատկանող սարքի վրա և պահուստավորել այն։

App Store-ի Բովանդակությունը՝

- «Հավելվածներ» տերմինը ներառում է հավելվածները և App Clips-ը Apple-ի ցանկացած հարթակի և (կամ) գործավար համակարգի համար, ներառյալ ներհավելվածային գնումները, ընդլայնումները (օրինակ՝ ստեղնաշարերը), կպչուն պիտակները և բաժանորդագրումները, որոնք հասանելի են նմանատիպ հավելվածներում կամ App Clips-ում։

- Առևտրային ձեռնարկության, պետական կազմակերպության կամ կրթական հաստատության («Ձեռնարկություն») անունից գործող անձինք կարող են ներբեռնել և համաժամել ոչ-Arcade հավելվածները՝ կամ (i) մեկ անձի կողմից ձեռնարկությանը պատկանող կամ վերջինիս կողմից վերահսկվող մեկ (1) կամ մի քանի սարքերի վրա, կամ (ii) մի քանի հոգու կողմից մեկ ընդհանուր սարքի վրա, որը պատկանում է Ձեռնարկությանը կամ վերահսկվում վերջինիս կողմից։ Հստակություն ապահովելու համար մի քանի օգտատերերի կողմից հաջորդական կամ հավաքական կերպով օգտագործվող յուրաքանչյուր սարքի համար պահանջվում է առանձին լիցենզիա։

Apple Music՝

- Apple Music-ի անհատական անդամակցությունը թույլ է տալիս միաժամանակ հեռարձակել մեկ սարքի վրա։ Ընտանեկան անդամակցությունը թույլ է տալիս ձեզ կամ ձեր ընտանիքի անդամներին միաժամանակ հեռարձակել մինչև վեց (6) սարքի վրա։

Apple Arcade՝

- Apple Arcade հավելվածները հնարավոր է ներբեռնել կամ կրկին ներբեռնել միայն Apple Arcade-ի վավեր փորձաշրջանի կամ բաժանորդագրման դեպքում։

- Եթե ձեր բաժանորդագրումն ավարտվի, Apple Arcade-ի միջոցով ներբեռնված հավելվածներն այլևս հասանելի չեն լինի ձեզ։

Apple TV-ի բովանդակություն՝

- Ալիքների մեծամասնության դեպքում դուք կարող եք միաժամանակ հեռարձակել վիդեոբովանդակությունը մինչև երեք (3) սարքում։ 

- Apple TV-ի բովանդակության օգտագործման կանոնների մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://support.apple.com/HT210074։ 

Է. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄ

Եթե դուք չհետևեք, կամ Apple-ը կասկածի, որ չեք հետևում սույն Համաձայնագրի դրույթներից որևէ մեկին, Apple-ը կարող է առանց ձեզ ծանուցելու՝ (i) դադարեցնել սույն Համաձայնագիրը և (կամ) ձեր Apple հաշիվն, և դուք պատասխանատվություն եք կրելու ձեր Apple հաշվով վճարվող բոլոր գումարների համար մինչև դադարեցման ամսաթիվը ներառյալ, և (կամ) (ii) դադարեցնել ձեր ծրագրակազմի լիցենզիան, և (կամ) (iii) արգելել Ծառայություններից օգտվելու իրավունքը։

Apple-ը նաև իրավունք է վերապահում փոփոխել, կասեցնել կամ դադարեցնել Ծառայությունները (կամ դրա մի մասը կամ Բովանդակությունը) ցանկացած պահի ձեզ ծանուցելով կամ առանց ծանուցման, և Apple-ը պատասխանատվություն չի կրելու ձեր կամ որևէ երրորդ կողմի առջև, եթե այդպիսի իրավունքներ կիրառի։

Ը. ՆԵՐԲԵՌՆՈՒՄՆԵՐ 

Ներբեռնման համար ձեզ հասանելի Բովանդակության քանակը կարող է սահմանափակ լինել, իսկ որոշ ներբեռնված Բովանդակությունների ժամկետը կարող է սպառվել ներբեռնումից կամ առաջին անգամ նվագարկելուց հետո որոշակի ժամանակ անց։ Որոշակի Բովանդակություն կարող է ընդհանրապես հասանելի չլինել ներբեռնման համար։

Դուք կարող եք նորից ներբեռնել նախկինում գնած Բովանդակությունը («Կրկին ներբեռնում») ձեր սարքերում, որոնց մուտք եք գործել նույն Apple հաշվով («Կապված սարքեր»)։ Կրկին ներբեռնման համար հասանելի Բովանդակության տեսակները կարող եք տեսնել՝ անցնելով ձեր Բնակության երկիր՝ https://support.apple.com/HT204632։ Բովանդակությունը կարող է հասանելի չլինել Կրկին ներբեռնելու համար, եթե այդ Բովանդակությունն այլևս մեր Ծառայություններում չի առաջարկվում։

Բովանդակությունը կարող է նաև ցանկացած պահի հեռացվել մեր Ծառայություններից (օրինակ, քանի որ Apple-ը կորցնում է Բովանդակությունը տրամադրողի կողմից իրեն տրված իրավունքը՝ այն հասանելի դարձնելու համար), որից հետո այն չի կարող ներբեռնվել, կրկին ներբեռնվել կամ այլ կերպ հասանելի լինել Apple-ից։ Մենք ձեզ հորդորում ենք պարբերաբար պահուստավորել ձեր Բովանդակությունը։

Թ. ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄՆԵՐ

Ծառայությունները և որոշ հավելվածներ կարող են ձեզ թույլ տալ գնել Բովանդակությունից կամ Ծառայություններից օգտվելու իրավունքը՝ բաժանորդագրման հիման վրա («Վճարովի բաժանորդագրումներ»)։ Վճարովի բաժանորդագրումներն ավտոմատ կերպով նորացվում են, մինչև չչեղարկեք ձեր հաշվի կարգավորումներից՝ Կառավարել բաժանորդագրումները բաժնից։ Բաժանորդագրումները չեղարկելու մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://support.apple.com/HT202039։ Եթե վճարովի բաժանորդագրման արժեքն ավելանա, ձեզ կտեղեկացնեն, անհրաժեշտության դեպքում շարունակելու համար կպահանջվի ձեր համաձայնությունը։ Գումարը կգանձվի վճարովի բաժանորդագրման վերջին ժամանակահատվածի մեկնարկից ոչ ավելի, քան քսանչորս (24) ժամ առաջ։ Եթե որևէ պատճառով գումարը հնարավոր չլինի գանձել ձեր վճարման եղանակից (օրինակ՝ ժամկետը սպառվել է կամ հաշվի վրա անբավարար միջոցներ են), և դուք չեք չեղարկել Վճարովի բաժանորդագրումը, դուք պատասխանատվություն եք կրում չվճարված գումարների համար, և մենք կփորձենք գանձում կատարել վճարման եղանակից, քանի որ դուք կարող եք թարմացնել ձեր վճարման եղանակի մասին տեղեկությունները։ Սրա պատճառով ձեր հաջորդ Վճարովի բաժանորդագրման ժամանակաշրջանի սկիզբը կարող է փոփվել, ինչպես նաև կարող է փոխվել ձեր կտրոնի վրա նշված յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար ձեզ վճարային հաշիվ ներկայացնելու ամսաթիվը։ Մենք իրավունք ենք վերապահում չեղարկել ձեր Վճարովի բաժանորդագրումը, եթե չկարողանանք գանձում կատարել ձեր վճարման եղանակից՝ ձեր բաժանորդագրումը նորացնելու համար։ Որոշ Վճարովի բաժանորդագրումներ նախքան ձեր վճարման եղանակից գանձում կատարելը կարող են առաջարկել անվճար փորձաշրջան։ Եթե որոշեք հրաժարվել Վճարովի բաժանորդագրումից նախքան ձեր վճարման եղանակից գանձում կատարելը, ապա չեղարկեք բաժանորդագրումը անվճար փորձաշրջանի ավարտից առնվազն քսանչորս (24) ժամ առաջ։ 

Եթե որևէ անվճար փորձաշրջան սկսեք Վճարովի բաժանորդագրման համար, որն առաջարկվում է Apple-ի կողմից՝ որպես Բովանդակություն տրամադրող («Apple վճարովի բաժանորդագրում») և չեղարկեք մինչև դրա ավարտը, ապա չեք կարող նորից ակտիվացնել անվճար փորձաշրջանը։

Apple-ի վճարովի բաժանորդագրումների անվճար փորձաշրջանները կամ անվճար առաջարկները, բացառությամբ iCloud-ի, չեն կարող համակցվել Apple One-ի որևէ անվճար փորձաշրջանի կամ առաջարկի հետ։ Եթե դուք օգտվում եք Apple-ի որևէ Վճարովի բաժանորդագրման անվճար փորձաշրջանից կամ անվճար առաջարկից, և դուք բաժանորդագրվում եք Apple One-ի համար, ձեր անվճար փորձաշրջան(ներ)ը կամ առաջարկ(ներ)ը չի դադարեցվի, նույնիսկ եթե այդ Apple-ի Վճարովի բաժանորդագրում(ներ)ը ձեզ հասանելի է դարձել ձեր Apple One-ի բաժանորդագրման միջոցով։ Դուք ընդունում եք, որ ձեր անվճար փորձաշրջանի կամ անվճար առաջարկի ժամկետը կարող է ավարտվել, քանի դեռ դուք Apple One-ի Վճարովի բաժանորդ եք, և Apple-ը պարտավոր չէ վերականգնել, փոխարինել կամ այլ կերպ փոխհատուցել ձեզ այդ ժամկետանց անվճար փորձաշրջանի կամ անվճար առաջարկի որևէ մասի համար։

Երբ որևէ Ծառայության կամ Բովանդակության ձեր վճարովի բաժանորդագրումն ավարտվի, այդ Ծառայության գործառույթները կամ Բովանդակությունն, որոնց համար պահանջվում է Վճարովի բաժանորդագրում, այլևս հասանելի չեն լինի ձեզ։

Ժ. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Սույն Համաձայնագրում նշված պայմանները, որոնք վերաբերում են Ծառայություններին, Բովանդակությունների տեսակներին, հատկություններին կամ գործառույթներին, որոնք հասանելի չեն ձեր Բնակության երկրում, չեն տարածվում ձեր վրա, քանի դեռ դրանք հասանելի չեն ձեզ համար։ Ձեր Բնակության երկրում ձեզ համար հասանելի Բովանդակության տեսակները տեսնելու համար մուտք գործեք Ծառայություններ բաժին կամ այցելեք https://support.apple.com/HT204411։ Որոշ Ծառայություններ և Բովանդակություն, որոնք ձեզ հասանելի են ձեր Բնակության երկրում, կարող են հասանելի չլինել ձեզ, երբ ճամփորդեք ձեր Բնակության երկրից դուրս։

Ի. ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՍԱՐՔԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Հնարավոր է, դուք չեք կարողանա օգտվել Ծառայությունների բոլոր հնարավորություններից, երբ մուտք գործեք դրանց Apple ապրանքանիշին չպատկանող սարքից։ Բացի այդ, որոշ Ծառայություններ կարող են պահանջել, ուղղորդել կամ առաջարկել ձեզ երրորդ կողմի սարքավորումների օգտագործումը որոշ հանգամանքներում և (կամ) որոշակի գործողությունների համար։ Այդպիսի օգտագործումը կարգավորվում է այդ սարքավորումների պայմաններով և պետք է կատարվի համապատասխան արտադրողի հրահանգներին համապատասխան։ Օգտվելով Ծառայություններից՝ դուք համաձայնում եք, որ Apple-ը կարող է պարբերաբար ավտոմատ կերպով ներբեռնել և իր ծրագրակազմում տեղադրել փոքր թարմացումներ երրորդ կողմի սարքավորումների վրա։

Լ. ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՁԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ

Մեր ծառայությունները կարող են հնարավորություն տալ ձեզ ներկայացնել կամ հրապարակել նյութեր, օրինակ՝ մեկնաբանություններ, գնահատականներ և կարծիքներ, նկարներ, տեսանյութեր և փոդքաստներ (ներառյալ դրանց հետ առնչվող մետատվյալները և արվեստի ստեղծագործությունները)։ Ձեր կողմից նման հատկությունների օգտագործումը պետք է հետևի ստորև ներկայացված Ներկայացումների ուղեցույցներին, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ թարմացվել, և, եթե մենք իմանանք այնպիսի նյութերի մասին, որոնք խախտում են մեր Ներկայացման ուղեցույցները, մենք կհեռացնենք դրանք։ Եթե տեսնում եք նյութեր, որոնք չեն համապատասխանում Ներկայացումների ուղեցույցներին, ներառյալ ցանկացած վիրավորական, անարգական կամ անօրինական բովանդակություն, խնդրում ենք տեղեկացնել մեզ reportaproblem.apple.com կայքում կամ կապվելով Apple-ի աջակցման ծառայության հետ։ Բացի օրենքով արգելված դեպքերի, դուք սույնով Apple-ին տալիս եք համաշխարհային, անհատույց, անժամկետ, ոչ բացառիկ լիցենզիա՝ ձեր կողմից ներկայացված նյութերը Ծառայությունների և դրանց առնչվող մարքեթինգի շրջանակներում օգտագործելու, ինչպես նաև օգտագործելու այն նյութերը, որոնք դուք ներկայացնում եք՝ Apple-ի ներքին նպատակների համար։ Apple-ը կարող է վերահսկել և որոշել հեռացնել կամ խմբագրել ներկայացված ցանկացած նյութ, այդ թվում՝ ավտոմատացված բովանդակության զտիչների և/կամ մասնագետների վերանայման միջոցով։ 

Ներկայացման ուղեցույցները՝ Դուք չեք կարող օգտվել Ծառայություններից հետևյալ նպատակների համար՝

- նյութեր հրապարակելու համար, (i) որոնց համար չունեք օգտագործելու թույլտվություն, իրավունք կամ լիցենզիա, կամ (ii) որոնք խախտում են որևէ երրորդ կողմի իրավունքները,

- հրապարակել անցանկալի, վիրավորական, անօրինական, խեղաթյուրող, ոչ ճշգրիտ կամ վնասակար բովանդակություն,

- հրապարակել այլ անձանց պատկանող անձնական, մասնավոր կամ գաղտնի տեղեկություններ,

- անձնական տվյալներ պահանջել անչափահաս անձից,

- ներկայանալ ուրիշի անունից կամ հանդես գալ մեկ այլ անձի կամ կազմակերպության անունից,

- հրապարակել կամ փոխանցել սպամ, ներառյալ, բայց չսահմանափակվելով, չպահանջված կամ չթույլատրված գովազդ, գովազդային նյութեր կամ տեղեկատվական հայտարարություններ,

- հրապարակել, փոփոխել կամ հեռացնել որևէ վարկանիշ կամ կարծիք որևէ տեսակի փոխհատուցման կամ խրախուսանքի դիմաց, 

- հրապարակել անբարեխիղճ, վիրավորական, վնասակար, ապակողմնորոշիչ կամ անբարեխիղճ վարկանիշ կամ կարծիք, կամ այնպիսի գնահատական կամ կարծիք, որը կապ չունի դիտարկվող Բովանդակության հետ,

- պլանավորել կամ ներգրավվել որևէ ապօրինի, խարդախ կամ մանիպուլյատիվ գործունեության մեջ։

Խ. FAMILY SHARING

Ընտանիքի կազմակերպիչը («Կազմակերպիչ») պետք է լինի տասնութ (18) տարեկան (կամ իրենց Բնակության երկրում ընդունված չափահասության համարժեք տարիքի) կամ ավելի մեծ, և տասներեք (13) տարեկանից (կամ իր Բնակության երկրում համարժեք նվազագույն տարիքը, ինչպես սահմանված է գրանցման գործընթացում) փոքր ընտանիքի որևէ անդամի ծնողը կամ օրինական խնամակալը։ Family Sharing-ի բոլոր գործառույթներից օգտվելու համար պահանջվում են Apple սարքեր։ Family Sharing-ը թույլ է տալիս իրավասու բաժանորդագրումները համօգտագործել ընտանիքի վեց (6) անդամների միջև։ Family Sharing-ի մասին ավելին իմանալու համար այցելեք՝ https://support.apple.com/HT201060։

Purchase Sharing՝ Family Sharing-ի Purchase Sharing գործառույթը թույլ է տալիս իրավասու Բովանդակությունը համօգտագործել ընտանիքի վեց (6) անդամների միջև։ Կազմակերպիչը հրավիրում է մյուս անդամներին մասնակցելու և համաձայնում է վճարել Ընտանիքի անդամների կողմից կատարած բոլոր Գործարքների համար։ Ընտանիքի որևէ անդամի կողմից կատարած ցանկացած Գործարքի համար վճարելու համար օգտագործվում են Կազմակերպչի իրավասու վճարման եղանակները (բացառությամբ այն դեպքերի, երբ Ընտանիքի անդամի հաշիվն ունի խանութի վարկ, որը միշտ առաջինն է օգտագործվում)։ Երբ օգտագործվում են Կազմակերպչի իրավասու վճարման եղանակները, ընտանիքի անդամները հանդես են գալիս որպես Կազմակերպչի գործակալներ։ Կազմակերպիչը սույնով համաձայնում է՝ (1) վճարել այդ Գործարքների համար, (2) որ Ընտանիքի անդամների կողմից կատարած գործարքները թույլատրված են, և (3) Գործարքների համար կկատարվի գանձում կիրառելի վճարման եղանակներից՝ վերոնշյալ B բաժնում նշված եղանակով։ Կազմակերպիչները պատասխանատու են իրենց վճարման եղանակի պայմանագրերին հետևելու համար և իրենց վրա են վերցնում բոլոր ռիսկերը՝ ընտանիքի անդամներին իրենց վճարման եղանակների հասանելիությունը տրամադրելու համար։ Ընտանիքի ցանկացած անդամի գործարքի կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրն ուղարկվում է գործարքը կատարող Ընտանիքի անդամին և, եթե վճարային հաշիվն ուղարկվում է Կազմակերպչի վճարման եղանակին, նաև Կազմակերպչին։ 

Ask to Buy՝ Ask to Buy-ը գործառույթ է, որը թույլ է տալիս Կազմակերպչին հաստատել Գործարքները, որոնք կատարվում են տասնութ (18) տարեկանից փոքր (կամ իրենց Բնակության երկրում համարժեք նվազագույն տարիքից) ընտանիքի անդամի կողմից։ Ընտանիքի անդամների կողմից համօգտագործվող կամ բովանդակության կոդերի միջոցով ձեռք բերված բովանդակությունը, սովորաբար, ենթակա չէ Ask to Buy-ին։ Բաժանորդագրումների հասանելիությունը հեշտացնող բովանդակության կոդերը ենթակա են Ask to Buy-ին։ Կազմակերպիչը պետք է լինի Ընտանիքի որևէ անդամի ծնողը կամ օրինական խնամակալը, ում համար ակտիվացվել է Ask to Buy գործառույթը։ Ask to Buy-ը նախապես միացված է տասներեք (13) տարեկանից փոքր (կամ իրենց բնակության երկրում սահմանված նվազագույն տարիքի) բոլոր ընտանիքի անդամների համար և միացված է մնում մինչև ծնողը կամ օրինական խնամակալը չանջատի այն։ Եթե Ask to Buy-ն անջատված է այն բանից հետո, երբ Ընտանիքի անդամը դառնում է տասնութ (18) տարեկան (կամ իր հայրենի երկրում մեծամասնության տարիքը), այն այլևս չի կարող միացվել։ Ask to Buy-ի համար չի պահանջվում, որպեսզի Purchase Sharing-ը միացված լինի։

Ընտանիքի անդամների փոփոխություններ՝ Երբ ընտանիքի անդամը հեռանում է կամ հեռացվում է Ընտանիքից, ընտանիքի մնացած անդամներն այլևս չեն կարող օգտվել նախկին անդամի Բովանդակությունից, այդ թվում նաև՝ Կազմակերպչի վճարման եղանակով գնված Բովանդակությունը։

Family Sharing-ի կանոնները՝ Դուք կարող եք միաժամանակ լինել միայն մեկ (1) Ընտանիքի կազմի մեջ, և կարող եք միանալ որևէ Ընտանիքի տարին երկու անգամից ոչ ավելի։ Apple հաշիվը, որը կապում եք Ընտանիքի հետ, կարող եք փոխել իննսուն (90) օրը մեկ անգամ։ Ընտանիքի բոլոր անդամները պետք է ապրեն նույն Բնակության երկրում։ Ոչ ամբողջ Բովանդակությունն է, ներառյալ ներհավելվածային գնումները, բաժանորդագրումները և նախկինում ձեռք բերված որոշ հավելվածներ, իրավասու Purchase Sharing-ին։ Apple TV+, Apple TV Channels, Apple One Family, Apple One Premier, Apple Music Family, Apple Arcade, Apple News+ և Apple Fitness+ բաժանորդագրումներն ավտոմատ կերպով հասանելի են դառնում Family Sharing-ի համար։ Ընտանիքի կողմից համօգտագործվող բաժանորդագրումները կարող են ունենալ Բովանդակության օգտագործման սահմանափակումներ՝ յուրաքանչյուր բաժանորդագրման հիման վրա։

Ծ. SEASON PASS ԵՎ MULTI-PASS

Pass-ը թույլ է տալիս ձեզ գնել և օգտվել հեռուստաբովանդակությունից, երբ այն հասանելի է դառնում։ Season Pass-ը վերաբերում է այն հեռուստատեսային Բովանդակությանը, որն ունի սահմանափակ քանակությամբ դրվագներ յուրաքանչյուր եթերաշրջանի համար։ Multi-Pass-ը վերաբերում է այն հեռուստատեսային Բովանդակությանը, որը հասանելի է դառնում մշտական հիմունքներով։ Season Pass-ի կամ Multi-Pass-ի ամբողջական գինը գանձվում է Գործարքի ժամանակ։ Season Pass-ի կամ Multi-Pass-ի Բովանդակությունը հասանելի է ներբեռնման համար վերջին դրվագի հասանելի դառնալուց հետո առավելագույնը իննսուն (90) օր։ Եթե Բովանդակություն տրամադրողը Apple-ին տրամադրի ավելի քիչ հեռուստադրվագներ, քան նախատեսված էր Season Pass-ը գնելու պահին, մենք ձեր Apple հաշվին կփոխանցենք Apple-ին չտրամադրված համապատասխան քանակի դրվագների մանրածախ արժեքը։

Կ. APP STORE-Ի ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ (ԲԱՑԻ APPLE ARCADE ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻՑ)

APP STORE-Ի ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ 

Հավելվածների լիցենզիաները ձեզ են տրամադրվում Apple-ի կամ երրորդ կողմի մշակողի («Հավելվածներ տրամադրող») կողմից։ Apple-ը հանդես է գալիս որպես Հավելվածներ տրամադրողների գործակալ App Store-ի աշխատանքում և չի հանդիսանում ձեր և Հավելվածներ տրամադրողի միջև կնքված վաճառքի պայմանագրի կամ օգտատիրոջ համաձայնագրի կողմ։ Այնուամենայնիվ, եթե դուք Apple Distribution International Ltd.-ի կամ Apple Services Pte. Ltd.-ի հաճախորդ եք, ապա գրանցված վաճառողը այդ կազմակերպությունն է, ինչը նշանակում է, որ դուք ձեռք եք բերում Հավելվածի լիցենզիան Apple Distribution International Ltd.-ից կամ Apple Services Pte. Ltd.-ից, ըստ կիրառելիության, սակայն Հավելվածը լիցենզավորված է Հավելվածի մատակարարի կողմից։ Apple-ի կողմից լիցենզավորված ցանկացած հավելված «Apple հավելված» է, Հավելվածը տրամադրողի կողմից լիցենզավորված ցանկացած հավելված «Երրորդ կողմի հավելված» է։ Ցանկացած հավելված, որը դուք ձեռք եք բերում, կարգավորվում է ստորև նշված Լիցենզավորված հավելվածի վերջնական օգտատիրոջ լիցենզիայի համաձայնագրով («Ստանդարտ EULA»), բացառությամբ այն դեպքերի, երբ Apple-ը կամ Հավելվածներ տրամադրողը տրամադրում է գերակա կարգավորվող լիցենզիայի համաձայնագիր («Կարգավորվող EULA»)։ Տեղական օրենսդրության համաձայն՝ ցանկացած Երրորդ կողմի հավելվածի Հավելվածների մատակարարը բացառապես պատասխանատու է դրա բովանդակության և երաշխիքների, ինչպես նաև երրորդ կողմի հավելվածի հետ կապված ցանկացած պահանջի համար։ Դուք ընդունում և համաձայնում եք, որ Apple-ը յուրաքանչյուր Երրորդ կողմի հավելվածի նկատմամբ կիրառելի Ստանդարտ EULA-ի կամ Կարգավորվող EULA-ի երրորդ կողմի շահառուն է և, հետևաբար, կարող է ապահովել այդ համաձայնագրի օրենքների պահպանումը։ Որոշ հավելվածներ, օրինակ՝ ստիկերները և iMessage հավելվածները, կարող են չցուցադրվել սարքի ցատկահարթակի վրա, սակայն դրանք հասանելի են Messages հավելվածի ներդիրից։

ՆԵՐՀԱՎԵԼՎԱԾԱՅԻՆ ԳՆՈՒՄՆԵՐ

Հավելվածներում կարող են առաջարկվել բովանդակություն, ծառայություններ կամ գործառույթներ՝ այդ Հավելվածներում օգտագործելու համար («Ներհավելվածային գնումներ»)։ Ներհավելվածային գնումները, որոնք սպառվում են Հավելվածի օգտագործման ընթացքում (օրինակ՝ վիրտուալ ադամանդները) չեն կարող փոխանցվել մի սարքից մյուսը և կարող են ներբեռնվել միայն մեկ անգամ։ Նախքան ներհավելվածային գնումներ կատարելը դուք պետք է նույնականացնեք ձեր հաշիվը՝ բացի այլ Բովանդակություն ձեռք բերելու համար նույնականացումից, մուտքագրելով ձեր գաղտնաբառը կամ նույնականացնելով Touch ID-ի կամ Face ID-ի միջոցով։ Տասնհինգ (15) րոպեի ընթացքում դուք կկարողանաք կատարել լրացուցիչ ներհավելվածային գնումներ առանց կրկին իսկորոշվելու, եթե չնշեք, որպեսզի գաղտնաբառը պահանջվի յուրաքանչյուր գնման համար կամ չմիացնեք Touch ID-ն կամ Face ID-ն։ Դուք կարող եք անջատել հավելվածից գնումներ կատարելու հնարավորությունը՝ հետևելով հրահանգներին՝ https://support.apple.com/HT201304։

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԱՋԱԿՑՈՒՄ

Apple-ը տեխնիկական սպասարկում և աջակցում է կատարում միայն Apple հավելվածների համար կամ կիրառելի օրենսդրության համաձայն։ Երրորդ կողմի հավելվածների համար տեխնիկական սպասարկում և աջակցում են կատարում Հավելվածներ տրամադրողները։

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԵՐ

Որոշ հավելվածներ կարող են վաճառվել միասին որպես հավաքակազմ («Հավելվածների հավաքակազմ»)։ Հավելվածների հավաքակազմը գնելիս ձեզանից կգանձվի Հավելվածների հավաքակազմի համար ցուցադրվող գինը։ Հավելվածների հավաքակազմի գինը կարող է նվազեցվել՝ հաշվի առնելով այն Հավելվածները, որոնք դուք արդեն գնել կամ ձեռք եք բերել, բայց կարող է նշված լինել նվազագույն վճար, որն անհրաժեշտ է լինելու Հավելվածների հավաքակազմը ձեռք բերելու համար։

ՈՐՈՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐ

Որոնման արդյունքներում Հավելվածները դասակարգելիս հաշվի են առնվում հիմնական հարաչափերը՝ Հավելվածներ տրամադրողների կողմից տրամադրված մետատվյալները, հաճախորդների փոխհարաբերությունները Հավելվածների և App Store-ի հետ, և, թե որքան հանրաճանաչ են Հավելվածները App Store-ում։ Այս հիմնական հարաչափերն ապահովում են ամենահամապատասխան արդյունքները հաճախորդների որոնման հարցումներում։

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱՏԻՐՈՋ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

App Store-ի միջոցով ձեզ հասանելի դարձրած հավելվածները լիցենզավորվում են, այլ ոչ թե վաճառվում ձեզ։ Յուրաքանչյուր հավելվածի համար ձեր լիցենզիան կախված է կամ սույն Լիցենզավորված հավելվածի վերջնական օգտատիրոջ լիցենզիայի համաձայնագրի («Ստանդարտ EULA»), կամ ձեր և Հավելվածը տրամադրողի միջև վերջնական օգտատիրոջ կարգավորվող լիցենզիայի համաձայնագրի («Կարգավորվող EULA») (եթե տրամադրվում է) ձեր նախնական համաձայնությունից։ Սույն Ստանդարտ EULA-ի կամ Կարգավորվող EULA-ի շրջանակներում Apple-ի ցանկացած հավելվածի լիցենզիան տրամադրվում է ձեզ Apple-ի կողմից, իսկ ցանկացած Երրորդ կողմի հավելվածի լիցենզիան՝ սույն Ստանդարտ EULA-ի կամ Կարգավորվող EULA-ի շրջանակներում, տրվում է տվյալ Երրորդ կողմի հավելվածը տրամադրողի կողմից։ Ցանկացած հավելված, որը կարգավորվում է սույն Ստանդարտ EULA-ով, այսուհետ նշվում է որպես «Լիցենզավորված հավելված»։ Հավելվածը տրամադրողը կամ Apple-ը, կախված հանգամանքներից («Լիցենզավորող») վերապահում է բոլոր իրավունքները Լիցենզավորված հավելվածում և դրա նկատմամբ, որոնք ուղղակիորեն ձեզ չեն տրամադրվել սույն Ստանդարտ EULA-ի շրջանակներում։

ա. Լիցենզիայի շրջանակը՝ Լիցենզավորողը ձեզ տրամադրում է չփոխանցվող լիցենզիա՝ Լիցենզավորված հավելվածը ձեզ պատկանող կամ ձեր կողմից վերահսկվող Apple ապրանքանիշի արտադրանքների վրա օգտագործելու համար՝ Օգտագործման կանոններին համաձայն։ Բովանդակությունը, նյութերը կամ ծառայությունները, որոնք հասանելի են կամ գնված են Լիցենզավորված հավելվածից, ինչպես նաև Լիցենզավորողի կողմից տրամադրված թարմացումները, որոնք փոխարինում կամ լրացնում են բնօրինակ Լիցենզավորված հավելվածը (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ թարմացումը չի ուղեկցվում Կարգավորվող EULA-ով) կարգավորվելու են սույն Ստանդարտ EULA-ի պայմաններով։ Բացառությամբ Օգտագործման կանոններում նախատեսված դեպքերի, դուք չեք կարող տարածել կամ հասանելի դարձնել Լիցենզավորված հավելվածը ցանցում, որտեղ այն կարող է օգտագործվել միաժամանակ մի քանի սարքերի վրա։ Դուք չեք կարող փոխանցել, տարածել կամ ենթալիցենզավորել Լիցենզավորված հավելվածը, բացառությամբ այն դեպքերի, երբ հստակ թույլատրվում է սույն Համաձայնագրով, և եթե ձեր Apple սարքը վաճառում եք որևէ երրորդ կողմի, նախքան վաճառելը պետք է հեռացնեք Լիցենզավորված հավելվածը Apple սարքից։ Դուք չեք կարող պատճենել (բացառությամբ այս լիցենզիայով և Օգտագործման կանոններով թույլատրված դեպքերի), վերլուծել արտադրողի ինժեներական աշխատանքը, ապամոնտաժել, փորձել ստանալ Լիցենզավորված հավելվածի աղբյուրի կոդը, փոփոխել Լիցենզավորված հավելվածը, թարմացումները կամ դրա որևէ մասը կամ ստեղծել դերիվատիվ աշխատանքներ (բացառությամբ այն դեպքերի և միայն այն չափով, երբ որևէ վերոհիշյալ սահմանափակում արգելված է կիրառելի օրենսդրությամբ կամ այն չափով, որը կարող է թույլատրվել լիցենզավորման պայմաններով, որոնք կարգավորում են Լիցենզավորված հավելվածում ներառված ցանկացած բաց կոդով բաղադրիչների օգտագործումը)։

բ. Տվյալների օգտագործման համաձայնություն՝ Դուք համաձայնում եք, որ Լիցենզավորողը կարող է հավաքել և օգտագործել տեխնիկական տվյալները և դրանց առնչվող տեղեկությունները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ձեր սարքի, համակարգի և կիրառական ծրագրակազմի և օժանդակ սարքերի մասին տեխնիկական տեղեկությունները, որոնք պարբերաբար հավաքվում են Լիցենզավորված հավելվածի հետ կապված ծրագրակազմի թարմացումների, արտադրանքի աջակցման և այլ ծառայությունների (եթե այդպիսիք կան) տրամադրումը հեշտացնելու համար։ Լիցենզավորողը կարող է օգտագործել այս տեղեկությունները, եթե դրանք չեն նույնականացնում ձեր անձը՝ իր արտադրանքները բարելավելու կամ ձեզ ծառայություններ կամ տեխնոլոգիաներ տրամադրելու համար։

գ. Դադարեցումը։ Սույն Ստանդարտ EULA-ն ուժի մեջ է մինչև ձեր կամ Լիցենզավորողի կողմից չդադարեցվի։ Սույն Ստանդարտ EULA-ի շրջանակներում ունեցած ձեր իրավունքները ավտոմատ կերպով կդադարեցվեն, եթե չպահպանեք դրա պայմաններից որևէ մեկը։

դ. Արտաքին ծառայություններ։ Լիցենզավորված հավելվածը կարող է հասանելիություն տալ Լիցենզավորողի և (կամ) երրորդ կողմի ծառայություններին և վեբկայքերին (բոլորը միասին և առանձին-առանձին՝ «Արտաքին ծառայություններ»)։ Արտաքին ծառայություններից օգտվելու համար բացառապես դուք եք պատասխանատու։ Լիցենզավորողը պատասխանատու չէ երրորդ կողմի Արտաքին ծառայությունների բովանդակության կամ ճշգրտության ուսումնասիրության կամ գնահատման համար, և պատասխանատվություն չի կրում այս երրորդ կողմի Արտաքին ծառայությունների համար։ Լիցենզավորված Հավելվածների կամ Արտաքին ծառայությունների կողմից ցուցադրվող տվյալները, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ ֆինանսական, բժշկական և տեղադրության մասին տեղեկությունները, նախատեսված են միայն ընդհանուր տեղեկատվական նպատակների համար և երաշխավորված չեն Լիցենզավորողի կամ նրա գործակալների կողմից։ Ձեր կողմից Արտաքին ծառայությունների օգտագործումը պետք է համապատասխանի սույն Ստանդարտ EULA-ի պայմաններին և չպետք է խախտի Լիցենզավորողի կամ որևէ երրորդ կողմի մտավոր սեփականության իրավունքները։ Դուք համաձայնում եք չօգտագործել Արտաքին ծառայությունները որևէ անձի կամ կազմակերպության անհանգստացնելու, վիրավորելու, հետապնդելու, սպառնալու կամ զրպարտելու համար, և, որ Լիցենզավորողը պատասխանատվություն չի կրում այդպիսի օգտագործման համար։ Արտաքին ծառայությունները կարող են հասանելի չլինել բոլոր լեզուներով կամ ձեր Բնակության երկրում, և կարող են հարմար կամ հասանելի չլինել որևէ կոնկրետ վայրում օգտագործելու համար։ Այն չափով, որքանով դուք որոշեք օգտվել նման Արտաքին ծառայություններից, կիրառելի օրենսդրությանը համապատասխանելու համար բացառապես դուք եք պատասխանատու։ Լիցենզավորողը իրավունք է վերապահում ցանկացած պահի փոխել, կասեցնել, հեռացնել, անջատել Արտաքին ծառայությունները կամ կիրառել հասանելիության սահմանափակումներ կամ սահմանաչափեր դրանց հանդեպ՝ առանց ծանուցման կամ ձեր հանդեպ որևէ պարտավորության։

ե. ԱՌԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ՝ ԴՈՒՔ ԲԱՑԱՀԱՅՏ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ, ՈՐ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՄԻԱՅՆ ԴՈՒՔ ԵՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ։ ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՉԱՓՈՎ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾԸ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱՆ» ԵՎ «ԻՆՉՊԵՍ ՈՐ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ»՝ ԲՈԼՈՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՐՁ ՈՒ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԿԱՐԳԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ, ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂԸ ՍՈՒՅՆՈՎ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՈԼՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ՝ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ, ԵՎ ՈՉ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԿԱՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ, ՆԵՐԱՌՅԱԼ, ՍԱԿԱՅՆ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՎ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ, ԲԱՎԱՐԱՐ ՈՐԱԿԻ, ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ, ՃՇԳՐՏՈՒԹՅԱՆ, ՀԱՆԳԻՍՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԽԱԽՏԵԼՈՒ ՈՉ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ/ԿԱՄ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ։ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂԻ ԿԱՄ ԻՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՈՉ ՄԻ ԲԱՆԱՎՈՐ ԿԱՄ ԳՐԱՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՐԱՇԽԻՔ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ։ ԵԹԵ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾԸ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱՆ, ԴՈՒՔ ՀԱՆՁՆ ԵՔ ԱՌՆՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՄ ՈՒՂՂՄԱՆ ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐԸ։ ՈՉ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԱՐԳԵԼՎԱԾ ԵՆ ՈՐՈՇ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ՈՒՍՏԻ ՎԵՐՈՆՇՅԱԼ ԲԱՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՁԵԶ ՉՎԵՐԱԲԵՐԵԼ։

զ. Պատասխանատվության սահմանափակում։ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՉԷ ՕՐԵՆՔՈՎ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂԸ ՉՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԼԻՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԻ, ԿԱՄ ՈՐԵՎԷ ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՀԱՏՈՒԿ, ՈՒՂՂԱԿԻ ԿԱՄ ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԲԱՆ, ՆԵՐԱՌՅԱԼ, ՍԱԿԱՅՆ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՎ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎՆԱՍՎԵԼԸ ԿԱՄ ԿՈՐՈՒՍՏԸ, ՈՐԵՎԷ ՏՎՅԱԼԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՍՏԱՑՄԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ (ՆԵՐԱՌՅԱԼ, ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ, ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՎ ՆՅՈՒԹԵՐ), ԲԻԶՆԵՍԻ ԸՆԴՀԱՏՈՒՄ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ԿԱՄ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՌԱՋԱՆՈՒՄ ԵՆ ԿԱՄ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ, ՈՐՈՆՔ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԱՌԱՋԱՆՈՒՄ ԵՆ, ԱՆԿԱԽ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԹԵՈՐԵՄԻՑ (ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, ԽԱԽՏՈՒՄ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ) ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ, ԵԹԵ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂԸ ՏԵՂԵԿԱՑՎԵԼ Է ՆՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ ՈՐՈՇ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՎՆԱՍԻ, ԿԱՄ ՎԹԱՐԻ ԿԱՄ ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԱՅՆՊԵՍ ՈՐ ԱՅՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՉԿԻՐԱՌՎԵԼ ՁԵՐ ՀԱՆԴԵՊ։ Ոչ մի պարագայում Լիցենզավորողի ընդհանուր պատասխանատվությունը ձեր հանդեպ բոլոր վնասների համար (բացի կիրառելի օրենքով պահանջվող դեպքերում, որոնք ներառում են անձնական վնասվածքը) չպետք է գերազանցի երկու հարյուր հիսուն ԱՄՆ դոլարը (250.00 ԱՄՆ դոլար)։ Վերոնշյալ սահմանափակումները կիրառելի կլինեն, եթե վերոնշյալ լուծումը չհամապատասխանի իր էական նպատակին։

է. Դուք չեք կարող օգտագործել կամ այլ կերպ արտահանել կամ վերաարտահանել Լիցենզավորված հավելվածը, բացառությամբ Միացյալ Նահանգների օրենսդրությամբ և Լիցենզավորված հավելվածի ձեռք բերման իրավասության օրենսդրությամբ թույլատրված կարգով։ Հատկապես, սակայն չսահմանափակվելով, Լիցենզավորված հավելվածը չի կարող արտահանվել կամ վերաարտահանվել (ա) ԱՄՆ-ի կողմից արգելված երկրներ կամ (բ) ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության կողմից հաստատված Հատուկ կատեգորիայի և արգելված անձանց ցանկի մեջ ընդգրկված անձանց կամ ԱՄՆ-ի Առևտրի նախարարության կողմից հաստատված Մերժված անձանց կամ Կազմակերպությունների ցանկի մեջ ներառված անձանց կամ կազմակերպություններին։ Օգտագործելով Լիցենզավորված հավելվածը՝ դուք հավաստում և երաշխավորում եք, որ չեք գտնվում որևէ նման երկրում կամ այդպիսի ցանկի մեջ։ Դուք նաև պարտավորվում եք չօգտագործել այս արտադրանքները Միացյալ Նահանգների օրենքի կողմից արգելված նպատակների համար, այդ թվում նաև, առանց սահմանափակումների, միջուկային, հրթիռների, քիմիական կամ կենսաբանական զենքի մշակման, նախագծման, արտադրության կամ թողարկման համար։

ը. ԱՄՆ կառավարության վերջնական օգտատերեր։ Լիցենզավորված հավելվածը և դրան առնչվող փաստաթղթերը «Առևտրային միավորներ» են՝ համաձայն 48 C.F.R. §2.101-ում սահմանված տերմինի, որը բաղկացած է «Համակարգչային առևտրային ծրագրակազմ» և «Համակարգչային առևտրային ծրագրակազմի փաստաթղթեր» տերմիններից, ինչպես այդ տերմիններն օգտագործվում են 48 C.F.R. §12.212-ում կամ 48 C.F.R. §227.7202-ում, ինչպես կիրառելի է։ Համաձայն 48 C.F.R. §12.212-ի կամ 48 C.F.R. §227.7202-1-ից մինչև 227.7202-4, ինչպես կիրառելի է, Համակարգչային առևտրային ծրագրակազմերը և Համակարգչային առևտրային ծրագրակազմերի փաստաթղթերը լիցենզավորվում են ԱՄՆ կառավարության վերջնական օգտատերերին (ա) միայն որպես Առևտրային միավորներ և (բ) միայն այն իրավունքներով, որոնք տրվում են բոլոր մյուս վերջնական օգտատերերին՝ համաձայն սույն դրույթների և պայմանների։ Չհրապարակված իրավունքները պաշտպանված են Միացյալ Նահանգների հեղինակային իրավունքների մասին օրենքներով։

թ. Բացի հետևյալ պարբերությունում բացահայտ ներկայացված դեպքից, սույն Համաձայնագիրը և Ձեր ու Apple-ի միջև փոխհարաբերությունը կարգավորվում է Կալիֆորնիայի նահանգի օրենսդրության կողմից՝ բացի իր օրենսդրության կետերի հակասումներից։ Դուք և Apple-ը համաձայնում եք՝ սույն Համաձայնագրից ծագող բոլոր վեճերը և պահանջները լուծելու նպատակով ենթարկվել Կալիֆորնիա նահանգի Սանտա Կլարա վարչաշրջանում գտնվող դատարանների անձնական և բացառիկ իրավասությանը։ Եթե (ա) դուք ԱՄՆ քաղաքացի չեք, (բ) չեք բնակվում ԱՄՆ-ում, (գ) դուք մուտք չեք գործում Ծառայություն ԱՄՆ-ից, և (դ) դուք հանդիսանում եք ստորև նշված երկրներից մեկի քաղաքացի, այսպիսով դուք համաձայնում եք, որ սույն Համաձայնագրից ծագող բոլոր վեճերը և պահանջները կարգավորվելու են ներքոնշյալ կիրառելի օրենքի կողմից՝ հաշվի չառնելով օրենսդրության կետերի ընդհարումները, և դուք այսպիսով ենթարկվում եք՝ առանց հետկանչման իրավունքի, ստորև նշված նահանգում, շրջանում կամ երկրում գտնվող դատարանների ոչ բացառիկ իրավասությանը, որոնց օրենսդրությունը կարգավորում է.

Եթե դուք հանդիսանում եք Եվրամիության որևէ երկրի կամ Միացյալ Թագավորության, Շվեյցարիայի, Նորվեգիայի կամ Իսլանդիայի քաղաքացի, կարգավորող օրենսդրությունը և դատարանը կլինի ձեր մշտական բնակության վայրի օրենսդրությունը և դատարանները։

Մասնավորապես սույն Համաձայնագրի վրա չի տարածվում Ապրանքների միջազգային առևտրի համար նախատեսված Միավորված ազգերի կոնվենցիան։

Հ. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ APP STORE-Ի, APPLE BOOKS-Ի, APPLE PODCAST-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

App Store, Apple Books և Apple Podcasts ծառայություններում հասանելի որոշ Բովանդակություն (այդ թվում նաև՝ Apple Podcasts-ի բաժանորդագրումները) դուք ձեռք եք բերում այդ Բովանդակության երրորդ կողմի տրամադրողից (ինչը նշվում է արտադրանքի էջում և (կամ) համապատասխան Բովանդակության ձեռքբերման գործընթացում), այլ ոչ թե Apple-ից։ Նման դեպքում՝ տրամադրելով Բովանդակությունը ձեզ, Apple-ը հանդես է գալիս որպես Բովանդակություն տրամադրողի գործակալ, ուստի Apple-ը ձեր և Բովանդակություն տրամադրողի միջև կայացրած Գործարքի կողմ չէ։ Այնուամենայնիվ, եթե դուք Apple Distribution International Ltd.-ի կամ Apple Services Pte. Ltd.-ի հաճախորդ եք, ապա այդ կազմակերպությունը հանդիսանում է ձեր ձեռք բերած Բովանդակության գրանցման վաճառողը, սակայն այդպիսի Բովանդակությունը լիցենզավորված է Բովանդակության մատակարարի կողմից։ Բովանդակություն տրամադրողն իրեն իրավունք է վերապահում գործադրել այդ Բովանդակության հետ կապված օգտագործման պայմանները։ Այդ Բովանդակության, ցանկացած երաշխիքների, եթե այդ երաշխիքները չեն հերքվել, և ցանկացած հայցի, որը դուք կամ որևէ այլ կողմ կարող է ունենալ նման Բովանդակության հետ կապված, բացառիկ պատասխանատուն Բովանդակություն տրամադրողն է։

App Store-ում, Apple Books-ում և Apple Podcasts-ում որոնման արդյունքներ պատվիրելիս՝ որոշվում է, որ հաշվի առնվող հիմնական պարամետրերը Բովանդակության մատակարարների կողմից տրված մետատվյալները և Բովանդակության հետ հաճախորդների ներգրավվածությունն են։

Ձ. APPLE MUSIC-Ի ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

iCloud Music Library-ն Apple Music-ի գործառույթ է, որը հասանելիություն է տալիս ձեր համապատասխանեցված կամ վերբեռնած երգերին, երգացանկերին և երաժշտական տեսանյութերին, որոնք ձեռք են բերվել Apple Music-ից, iTunes Store-ից կամ այլ աղբյուրից («iCloud Music Library-ի բովանդակություն») ձեր այն սարքերում, որտեղ ակտիվացված է Apple Music-ը։ iCloud Music Library-ն միանում է ավտոմատ կերպով, երբ կարգավորում եք ձեր Apple Music-ի անդամակցությունը։ iCloud Music Library-ն հավաքում է ձեր iCloud Music Library-ի բովանդակության մասին տեղեկությունները։ Այդ տեղեկությունները կապվում են ձեր Apple հաշվի հետ և համեմատվում iCloud Music Library-ի բովանդակության հետ, որն այդ պահին հասանելի է Apple Music-ում։ iCloud Music Library-ի բովանդակությունը, որը չի համընկնում, վերբեռնվում է Apple-ի iCloud Music Library-ի սերվերներում (Apple-ի կողմից սահմանված ձևաչափով)։ Դուք կարող եք վերբեռնել մինչև հարյուր հազար (100 000) երգ։ iTunes Store-ից ձեռք բերված երգերը չեն ազդում սահմանաչափի վրա։ Այն երգերը, որոնք չեն համապատասխանում որոշակի չափանիշների (օրինակ՝ չափազանց մեծ ֆայլեր) կամ, որոնք չեն թույլատրվում ձեր սարքի համար, իրավասու չեն iCloud Music Library-ի համար։ Երբ դուք օգտվում եք iCloud Music Library-ից, Apple-ը գրանցում է տեղեկությունները, օրինակ՝ նվագարկվող, կանգնեցվող կամ բաց թողնվող երաժշտական շավիղները, ձեր օգտագործած սարքերը և նվագարկման ժամանակն ու տևողությունը։ Դուք համաձայնում եք օգտագործել iCloud Music Library-ն միայն օրինական ձևով ձեռք բերված բովանդակության համար։ iCloud Music Library-ն տրամադրվում է «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ» հիմունքներով և կարող է պարունակել սխալներ կամ անճշտություններ։ Նախքան iCloud Music Library-ից օգտվելը՝ դուք պետք է պահուստավորեք ձեր տվյալները և տեղեկությունները։ Եթե դուք Apple Music-ի անդամ չեք, կարող եք iTunes Match-ի բաժանորդագրում գնել, որի մեջ օգտագործվում է iCloud Music Library-ն։ Երբ ձեր Apple Music-ի անդամակցությունն ավարտվի, դուք այլևս հասանելիություն չեք ունենա ձեր iCloud Music Library-ին, ներառյալ iCloud Music Library-ի բովանդակությանը, որը վերբեռնվում է iCloud Music Library սերվերներում։

Ղ. APPLE FITNESS+-Ի ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Apple Fitness+-ը նախատեսված է միայն ժամանցային և (կամ) տեղեկատվական նպատակների համար։ Այն նախատեսված չէ բժշկական խորհրդատվություն տրամադրելու համար։ 

Ճ. ՕՊԵՐԱՏՈՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Առկայության դեպքում ձեզ կառաջարկվի գնել Ծառայության անդամակցություն ձեր անլար ծառայության օպերատորից («Օպերատորի անդամակցություն»)։ Եթե դուք գնում եք Օպերատորի անդամակցություն, ապա ձեր օպերատորը հանդիսանում է գրանցված վաճառողը, ինչը նշանակում է, որ դուք ձեռք եք բերում Ծառայության լիցենզիան ձեր օպերատորից, որը ձեզ կուղարկի Ծառայության անդամակցության արժեքի վճարային հաշիվը, սակայն Ծառայությունը լիցենզավորվում և տրամադրվում է Apple-ի կողմից։ Օպերատորի հետ ձեր գնումների հարաբերությունները կարգավորվում են օպերատորի դրույթներով ու պայմաններով, այլ ոչ՝ սույն Համաձայնագրով, և Օպերատորի անդամակցության վճարային հաշիվների հետ կապված վիճելի հարցերը պետք է ուղղվեն ձեր օպերատորին, այլ ոչ՝ Apple-ին։ Օպերատորի անդամակցության միջոցով օգտվելով Ծառայությունից՝ դուք համաձայնում եք, որ ձեր օպերատորը կարող է փոխանակել ձեր օպերատորի հաշվի տեղեկությունները, հեռախոսահամարը և բաժանորդագրման տվյալները Apple-ի հետ, և, որ Apple-ը կարող է օգտագործել այս տեղեկատվությունը ձեր Օպերատորի անդամակցության կարգավիճակը որոշելու համար։

Մ. ԲՈԼՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

APPLE-Ի ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

Ձեր գրանցման երկրից կախված՝ «Apple»-ը նշանակում է՝

Apple Inc., հասցե՝ One Apple Park Way, Cupertino, Կալիֆորնիա, Միացյալ Նահանգներում, ներառյալ Պուերտո Ռիկոյի օգտվողների համար,

Apple Canada Inc., հասցե՝ 120 Bremner Blvd., Suite 1600, Toronto ON M5J 0A8, Կանադա, Կանադայի օգտվողների համար,

Apple Services LATAM LLC, հասցե՝ 1 Alhambra Plaza, Ste 700 Coral Gables, Ֆլորիդա, Մեքսիկայի, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի օգտվողների համար, կամ ցանկացած Կարիբյան երկրի կամ տարածքի (բացառությամբ Պուերտո Ռիկոյի),

iTunes K.K., որը տեղակայված է Roppongi Hills, 6-10-1 Roppongi, Minato-ku, Tokyo 106-6140, Tokyo հասցեում՝ Ճապոնիայի օգտատերերի համար,

Apple Pty Limited, հասցե՝ Level 3, 20 Martin Place, Sydney NSW 2000, Ավստրալիա, Ավստրալիայի կամ Նոր Զելանդիայի օգտվողների համար, ներառյալ իրենց այլ տարածքներում կամ իրավասության տակ գտնվող տարածքներում, և

Apple Distribution International Ltd., որը գտնվում է Hollyhill Industrial Estate-ում, Hollyhill, Cork, Իռլանդիայի Հանրապետությունում, բոլոր մյուս օգտվողների համար (ենթակա է ստորև նշված բացառության)։

Ուժի մեջ է 2024 թ.-ի հոկտեմբերի 26-ից Բութանի, Բրունեյի, Կամբոջայի, Ֆիջիի, Լաոսի, Մակաոյի, Մալդիվների, Միկրոնեզիայի, Մոնղոլիայի, Մյանմարի, Նաուրուի, Նեպալի, Պալաուի, Պապուա Նոր Գվինեայի, Հարավային Կորեայի, Սողոմոնի կղզիների, Շրի Լանկայի, Տոնգայի և Վանուատուի համար «Apple» նշանակում է Apple Services Pte. Ltd., որը գտնվում է 7 Ang Mo Kio Street 64, Singapore 569086 հասցեով։ Մինչև 2024 թ.-ի հոկտեմբերի 26-ը «Apple» նշանակում է Apple Distribution International Ltd. այդպիսի օգտվողների համար։

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Apple-ն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոփոխելու սույն Համաձայնագիրը, ավելացնելու նոր կամ լրացուցիչ դրույթներ կամ պայմաններ Ծառայություններից օգտվելու համար։ Այդպիսի փոփոխությունները և լրացուցիչ դրույթներն ու պայմաններն ուժի մեջ կմտնեն անմիջապես և կընդգրկվեն սույն Համաձայնագրում։ Եթե շարունակեք օգտվել Ծառայություններից, դա կնշանակի, որ ընդունում եք այդ փոփոխությունները։

ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՆՅՈՒԹԵՐ

Apple-ը պատասխանատու չէ Բովանդակության կամ Ծառայությունների մեջ ներառված կամ դրանց հետ կապված երրորդ կողմի նյութերի համար։

ՕԳՏԱՏԻՐՈՋ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Դուք միշտ պետք է խորհրդակցեք որակավորում ունեցող բուժաշխատողի հետ՝ կապված (ա) որևէ կոնկրետ գործունեության անվտանգության և նպատակահարմարության, կամ (բ) որևէ կոնկրետ բժշկական վիճակի կամ ախտանիշների հետ։

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դուք համաձայնում եք, որ Ծառայությունները, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ Բովանդակությունը, գրաֆիկան, օգտատիրոջ ինտերֆեյսը, աուդիո հոլովակները, տեսահոլովակները, խմբագրական բովանդակությունը և Ծառայությունների իրագործման համար օգտագործվող սկրիպտներն ու ծրագրակազմը, պարունակում են Apple-ին, իր լիցենզավորողներին և (կամ) Բովանդակություն տրամադրողներին պատկանող սեփականության մասին տեղեկություններ և նյութեր, և պաշտպանված են մտավոր սեփականության և այլ օրենքներով, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ հեղինակային իրավունքների օրենքով։ Դուք համաձայնվում եք ոչ մի կերպ չօգտագործել նման սեփականատիրական տեղեկությունները կամ նյութերը, բացի անձնական, ոչ առևտրային նպատակներով Ծառայությունների օգտագործման համար և հետևելով սույն Համաձայնագրին։ Բովանդակության կամ Ծառայությունների ոչ մի մաս չի կարող փոխանցվել կամ վերարտադրվել որևէ ձևով կամ որևէ միջոցով, բացի սույն Համաձայնագրով հստակորեն թույլատրված դեպքերի։ Դուք համաձայնում եք չփոփոխել, չվարձակալել, չփոխառել, չվաճառել, չհամօգտագործել կամ չտարածել Ծառայությունները կամ Բովանդակությունը որևէ ձևով, և չօգտագործել Ծառայությունները բացահայտ չթույլատրված ձևով։

Apple անունը, Apple-ի պատկերանշանը, iTunes-ը, iTunes Store-ը, App Store-ը, Apple Books-ը, Apple Music-ը, Apple TV-ն, Apple TV+-ը, Apple Arcade-ը, Apple News-ը, Apple News+-ը, Apple One-ը, Apple Podcasts-ը, Apple Fitness+-ը և Apple-ի այլ ապրանքանշաններ, ծառայության նշաններ, գրաֆիկական պատկերներ և պատկերանշաններ, որոնք օգտագործվում են Ծառայությունների հետ կապված, հանդիսանում են Apple-ի ապրանքանշանները կամ գրանցված ապրանքանշանները ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Ձեզ ոչ մի իրավունք կամ լիցենզիա չի տրվում վերոնշյալ ապրանքանշաններից որևէ մեկի նկատմամբ։

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ 

Եթե այլ կերպ նշված չէ, Apple-ի կողմից տրամադրվող Ծառայություններն ու Բովանդակությունը Apple Inc. ընկերության և իր դուստր ձեռնարկությունների հեղինակային իրավունքներն են։

Եթե կարծում եք, որ Ծառայությունների միջոցով ներկայացված որևէ Բովանդակություն խախտում է ձեր կողմից հայտարարված հեղինակային իրավունքը, կապվեք Apple-ի հետ հետևյալ հասցեներով․

- Երրորդ կողմի հավելվածներ՝
https://www.apple.com/legal/internet-services/itunes/appstorenotices 

- Apple Books՝
https://www.apple.com/legal/internet-services/itunes/applebooksnotices 

- Apple TV+ և Apple Fitness+՝
https://www.apple.com/legal/internet-services/itunes/appletvplusnotices 

- Apple News՝
https://www.apple.com/legal/internet-services/itunes/applenewsnotices

- Հեռախոսազանգի երգեր՝
https://www.apple.com/legal/internet-services/itunes/ringtonestorenotices

- Մնացած բոլոր Ծառայությունները (ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ iTunes Store-ը, Apple Music-ը և Apple Podcasts-ը)՝ https://www.apple.com/legal/internet-services/itunes/itunesstorenotices

Սա ամենաարագ եղանակն է՝ հայտարարված խախտման մասին ձեր ծանուցումը մշակելու համար։ Ձեր ծանուցումը մշակելու համար մեր նշանակված գործակալի հետ կապվելու ավելի դանդաղ եղանակը՝ հայտարարված խախտման մասին պատշաճ և ամբողջական ծանուցում ուղարկելն է ստորև նշված փոստային հասցեին։

Apple Inc.

Ում՝ Հեղինակային իրավունքի գործակալ

One Apple Park Way

MS։ 1IPL

Cupertino, CA 95014

Հեռախոսահամար՝ 408.996.1010

Էլ. փոստ՝ copyrightnotices@apple.com 

Apple-ը որդեգրել է քաղաքականություն՝ համապատասխան հանգամանքներում անջատելու և (կամ) դադարեցնելու այն օգտատերերի հաշիվները, ովքեր պարբերաբար խախտում են կամ բազմիցս մեղադրվել են ուրիշների հեղինակային իրավունքները խախտելու մեջ։ Նման քաղաքականության իրականացման շրջանակներում Apple-ը կարող է իր բացառիկ հայեցողությամբ կասեցնել, անջատել և (կամ) դադարեցնել օգտատերերի հաշիվները, ովքեր պարբերաբար ներգրավվում են խախտող գործունեությունների մեջ կամ այլ հարակից պատճառներով։

ՀՐԱԺԱՐՈՒՄ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

APPLE-Ը ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՈՐ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԼԻՆԻ ՉԸՆԴՀԱՏՎՈՂ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՍԽԱԼՆԵՐԻ, ԵՎ ԴՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ, ՈՐ APPLE-Ը ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՆԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿՈՎ, ՉԵՂԱՐԿԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ԿԱՄ ԱՆՋԱՏԵԼ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌԱՆՑ ՁԵԶ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ։

ԴՈՒՔ ՀՍՏԱԿՈՐԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՄԻԱՅՆ ԴՈՒՔ ԵՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ։ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՈՂՋ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ APPLE-Ի ԿՈՂՄԻՑ ՀՍՏԱԿ ՆՇՎԱԾՆԵՐԻՑ) ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ» ԵՎ «ԻՆՉՊԵՍ ՀԱՍԱՆԵԼԻ Է» ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՁԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ, ԱՌԱՆՑ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՎՈՂ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ, ՆԵՐԱՌՅԱԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ, ՈՐԵՎԷ ԿՈՆԿՐԵՏ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՆՎԱՆՄԱՆ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԽԱԽՏԵԼՈՒ ԲՈԼՈՐ ԵՆԹԱԴՐՎՈՂ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ։ ՔԱՆԻ ՈՐ ՈՐՈՇ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԲԱՑԱՌՈՒՄԸ, ՎԵՐՈՆՇՅԱԼ ԲԱՑԱՀԱՅՏ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԲԱՑԱՌՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՁԵՐ ՎՐԱ ՉՏԱՐԱԾՎԵԼ։

ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՉՊԱՀԱՆՋՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, APPLE-Ը ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ՀԱՍԱՆԱԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ, ԵՎ APPLE-Ը ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ՁԵՐ ՀԱՆԴԵՊ, ԵԹԵ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ ԳՆՎԱԾ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ ՉԼԻՆԻ ՆԵՐԲԵՌՆՄԱՆ, ԿՐԿԻՆ ՆԵՐԲԵՌՆՄԱՆ ԿԱՄ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ։

ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ APPLE-Ը, ԻՐ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՅԱ ԱՆՁԻՆՔ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ, ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ, ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԸ ԿԱՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԵՆ ՈՐԵՎԷ ԱՆՄԻՋԱԿԱՆ, ՈՉ ԱՆՄԻՋԱԿԱՆ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՊԱՏԺԻՉ, ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԿԱՄ ՈՉ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԱՌԱՋԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ԿԱՊՎԱԾ ՁԵՐ ՊԱՀԱՆՋԻ ՀԱՄԱՐ, ՆԵՐԱՌՅԱԼ, ԲԱՅՑ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՎ՝ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՄ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻ, ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ, ԿՈՐՍՏԻ ԿԱՄ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ, ՈՐՆ ԱՌԱՋԱՑԵԼ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԵՂԱԴՐՎԱԾ, ՓՈԽԱՆՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՐԱԾ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ՆՈՒՅՆԻՍԿ, ԵԹԵ ԶԳՈՒՇԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ԴՐԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ ՔԱՆԻ ՈՐ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ, ՆԱՀԱՆԳՆԵՐ ԿԱՄ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՌՈՒՄԸ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԿԱՄ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԱՅԴ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ, ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ APPLE-Ի ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾԻ ՉԱՓՈՎ։

APPLE-Ը ԿԳՈՐԾԱԴՐԻ ԽԵԼԱՄԻՏ ՋԱՆՔԵՐ՝ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՍԱԿԱՅՆ ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ԱՅԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՄԻԱՅՆ ԴՈՒՔ ԵՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ԵՎ ԴՈՒՔ ԱԶԱՏՈՒՄ ԵՔ APPLE-ԻՆ ՁԵՐ ՀԱՆԴԵՊ ՈՒՆԵՑԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՆՉ-ՈՐ ԿԵՐՊ ԱՌՆՉՎԵԼ ԱՅԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ։

APPLE-Ը ՉԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՉԵՆ ԼԻՆԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ, ՎՆԱՍՆԵՐ, ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ, ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ, ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐ, ՀԱՔԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՅԼ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԵՎ ԴՈՒՔ ՍՈՒՅՆՈՎ ԱԶԱՏՈՒՄ ԵՔ APPLE-ԻՆ ԴՐԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՍԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ։ ԴՈՒՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆՔ ՁԵՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՆՎԱԾ ԿԱՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ։

APPLE-Ը ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԷ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ։

ՀՐԱԺԱՐՈՒՄ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

ՕԳՏՎԵԼՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ՝ ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՉԱՓՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ ԵՎ ԶԵՐԾ ՊԱՀԵԼ APPLE-ԻՆ, ԻՐ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ, ՊԱՇՏՈՆՅԱ ԱՆՁԱՆՑ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻՆ, ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ, ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻՆ ԵՎ ԼԻՑԵՆԱԶԱՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՎՆԱՍՆԵՐԻՑ՝ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՅՑԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ, ՈՐՈՆՔ ԱՌԱՋԱՆՈՒՄ ԵՆ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՑ, ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԿԱՄ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ APPLE-Ի ԿՈՂՄԻՑ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԿԱՄ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ։ ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՀԱՅՑ ՉԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԿԱՄ ՉԵՔ ԲՌՆԱԳԱՆՁԻ ՎՆԱՍՆԵՐԸ APPLE-ԻՑ, ԻՐ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՑ, ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՑ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՑ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻՑ, ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՑ, ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻՑ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂՆԵՐԻՑ՝ ՈՐԵՎԷ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԻՐ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՁԵՐ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՄ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՄ APPLE-Ի ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ՈՐ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԽԱԽՏՈՒՄ։ ՀՐԱԺԱՐՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՅՍ ԴՐՈՒՅԹԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՆԿԱՐԱԳՐՎԱԾ ԿԱՄ ԴՐԱՆՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՈԼՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՆ։

ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Եթե դուք ներկայացնում եք որակավորված հանրային կրթական կամ պետական հաստատություն, և սույն Համաձայնագրի որևէ մաս, օրինակ՝ փոխհատուցման բաժինը կամ դրա մի մասը, անվավեր է կամ կիրառելի չէ ձեր հանդեպ՝ կիրառելի տեղական, ազգային, նահանգային կամ դաշնային օրենսդրության շրջանակներում, ապա այդ մասը կհամարվի անվավեր կամ իրավական ուժ չի ներկայացնի՝ կախված հանգամանքներից, իսկ դրա փոխարեն տեղ կգտնի այն մեկնաբանությունը, որն առավել համապատասխան է գործող կարգավորող օրենսդրությանը։

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

Բացի հետևյալ պարբերությունում բացահայտ ներկայացված դեպքից կամ կիրառելի օրենսդրությամբ պահանջվող դեպքերից, սույն Համաձայնագիրը և ձեր ու Apple-ի միջև փոխհարաբերությունը, Ծառայություններում կատարվող բոլոր Գործարքները կարգավորվում են Կալիֆորնիայի նահանգի օրենսդրության կողմից՝ բացի իր օրենսդրության կետերի հակասումներից։ Դուք և Apple-ը համաձայնում եք՝ սույն Համաձայնագրից ծագող բոլոր վեճերը և պահանջները լուծելու նպատակով ենթարկվել Կալիֆորնիա նահանգի Սանտա Կլարա վարչաշրջանում գտնվող դատարանների անձնական և բացառիկ իրավասությանը։ Եթե (ա) դուք ԱՄՆ քաղաքացի չեք, (բ) չեք բնակվում ԱՄՆ-ում, (գ) դուք մուտք չեք գործում Ծառայություն ԱՄՆ-ից, և (դ) դուք հանդիսանում եք ստորև նշված երկրներից մեկի քաղաքացի, այսպիսով դուք համաձայնում եք, որ սույն Համաձայնագրից ծագող բոլոր վեճերը և պահանջները կարգավորվելու են ներքոնշյալ կիրառելի օրենքի կողմից՝ հաշվի չառնելով օրենսդրության կետերի ընդհարումները, և դուք այսպիսով ենթարկվում եք՝ առանց հետկանչման իրավունքի, ստորև նշված նահանգում, շրջանում կամ երկրում գտնվող դատարանների ոչ բացառիկ իրավասությանը, որոնց օրենսդրությունը կարգավորում է.

Եթե դուք հանդիսանում եք Եվրամիության որևէ երկրի կամ Միացյալ Թագավորության, Շվեյցարիայի, Նորվեգիայի կամ Իսլանդիայի քաղաքացի, կարգավորող օրենսդրությունը և դատարանը կլինի ձեր մշտական բնակության վայրի օրենսդրությունը և դատարանները։

Մասնավորապես սույն Համաձայնագրի վրա չի տարածվում Ապրանքների միջազգային առևտրի համար նախատեսված Միավորված ազգերի կոնվենցիան։

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն Համաձայնագիրը կազմում է ձեր և Apple-ի միջև եղած ամբողջական պայմանագիր և կարգավորում են Ծառայությունների օգտագործումը՝ փոխարինելով ձեր և Apple-ի միջև նույն առարկայի վերաբերյալ նախկինում ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն։ Ձեզ վրա կարող են նաև տարածվել լրացուցիչ դրույթներ և պայմաններ, որոնք կարող են կիրառվել Գործարքներ կատարելիս կամ հարակից ծառայություններից, երրորդ կողմի բովանդակությունից, երրորդ կողմի ծրագրակազմից կամ լրացուցիչ ծառայություններից, ինչպես օրինակ՝ Մեծածախ գնումների ծրագրից օգտվելիս։ Եթե սույն Համաձայնագրի ինչ-որ մաս համարվի անվավեր կամ կորցնի իր իրավական ուժը, այդ մասը կվերաձևակերպվի կիրառելի օրենսդրության համաձայն՝ կողմերի նպատակները հնարավորինս ստույգ արտահայտելու համար, իսկ մնացած մասերը կպահպանեն իրենց իրավական ուժն ու ազդեցությունը։ Apple-ի կողմից սույն Համաձայնագրի որևէ իրավունքի կամ դրույթների չկիրառումը չի նշանակում նման կամ որևէ այլ դրույթից հրաժարում։ Apple-ը պատասխանատվություն չի կրելու իր վերահսկողությունից դուրս գտնվող պարտավորությունները չկատարելու համար։

Դուք համաձայնում եք ենթարկվել տեղական, նահանգային, դաշնային և ազգային բոլոր օրենքներին, կանոնադրություններին, կանոնակարգերին և կարգավորումներին, որոնք վերաբերում են ձեր կողմից Ծառայությունների օգտագործմանը։ Ձեր կողմից Ծառայությունների օգտագործումը կարող է նաև ենթակա լինել այլ օրենքների։ Բոլոր էլեկտրոնային Գործարքների համար կորստի պատասխանատվությունը կրում է ձեռք բերողը՝ ստացողին էլեկտրոնային եղանակով փոխանցելուց հետո։ Apple-ի ոչ մի աշխատակից կամ գործակալ իրավունք չունի փոփոխելու սույն Համաձայնագիրը։

Apple-ը կարող է ձեզ ծանուցել Ծառայությունների մասին՝ ձեր էլ․ հասցեին հաղորդագրություն ուղարկելով կամ փոստով ձեր փոստային հասցեին նամակ ուղարկելով կամ Ծառայություններում հրապարակում տեղադրելու միջոցով։ Ծանուցումներն ուժի մեջ կմտնեն անմիջապես։ Ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ուղարկելու համար Apple-ը կարող է նաև կապվել ձեզ հետ էլ․ փոստով կամ push-ծանուցումների միջոցով։

Դուք սույնով իրավունք եք տալիս Apple-ին ձեռք առնելու միջոցներ, որոնք Apple-ը անհրաժեշտ կամ պատշաճ է համարում սույն Համաձայնագրի կետերի պահպանումը հարկադրելու և (կամ) ստուգելու համար։ Դուք համաձայն եք, որ Apple-ն իրավունք ունի, առանց ձեր նկատմամբ որևէ պատասխանատվության, բացահայտել որևէ տվյալ և (կամ) տեղեկատվություն իրավապահ մարմիններին, պետական պաշտոնյաներին և (կամ) երրորդ կողմին, քանի որ Apple-ը գտնում է, որ դա ողջամտորեն անհրաժեշտ է կամ նպատակահարմար է՝ կիրառելու և (կամ) ստուգելու սույն Համաձայնագրի որևէ մասի համապատասխանությունը (ներառյալ, բայց չսահմանափակվելով, Apple-ի Ծառայություններից և (կամ) Բովանդակությունից ձեր կողմից օգտագործման հետ կապված որևէ իրավական գործընթացի հետ համագործակցելով, և (կամ) երրորդ կողմի պնդմամբ, որ ձեր կողմից Ծառայությունների և (կամ) Բովանդակության օգտագործումն անօրինական է և (կամ) խախտում է այդ երրորդ կողմի իրավունքները)։

Վերջին թարմացումը՝ Սեպտեմբեր 16, 2024 թ.