-
TestFlight-ի ծառայության մատուցման պայմանները
-
-
Հիմնական դրույթների համառոտ ամփոփագիր.
• Խափանումների տեղեկամատյանները և յուրաքանչյուր Բետա հավելվածի ձեր օգտագործման հետ կապված վիճակագրական տեղեկությունները ինքնաբերաբար կտրամադրվեն Apple-ին և Հավելվածի մատակարարին՝ որպես TestFlight-ի մաս:
• Դուք կարող եք առաջարկություններ և գաղափարներ ներկայացնել Բետա հավելվածի Հավելվածի մատակարարին:
• Բետա հավելվածները կարող են խափանվել, ինչի հետևանքով տվյալները այդ Բետա հավելվածներում կարող են կորչել։
• Եթե դուք արդեն ունեք ինչ-որ հավելվածի ամբողջական տարբերակը, որևէ Բետա հավելվածի տեղադրումը կարող է տվյալների կորուստ առաջացնել։
• Կարող եք դադարեցնել մասնակցությունը Բետա հավելվածի բետա փորձարկմանը՝ սարքից ջնջելով Բետա հավելվածը։
-----
TestFlight ծառայության («TestFlight») ձեր օգտագործումը, այդ թվում նաև Mac-ի, iPhone-ի, iPad-ի, Apple Watch-ի, Apple TV-ի կամ Apple ապրանքանիշի այլ սարքաշարի համար նախաթողարկված այն հավելվածների ցանկացած բետա փորձարկում, որոնք ներբեռնվել է TestFlight-ի միջոցով («Beta Apps»), կարգավորվում է հետևյալ դրույթներով և պայմաններով («TestFlightի ծառայությունների մատուցման պայմաններ»): Բացի ստորև ներկայացված կետերից՝ Apple Media Services-ի ամբողջական Դրույթներն ու պայմանները կիրառելի են ձեր տարածաշրջանի համար և սույն փաստաթղթում ընդգրկված են որպես հղում, իսկ սահմանված դրույթները կունենան Apple Media Services-ի Դրույթներում և պայմաններում նշված իմաստները, բացի սույն փաստաթղթում նշվածից: TestFlight-ի սույն ծառայության մատուցման դրույթների շրջանակում «Լիցենզավորված հավելված» տերմինի մեջ կընգդրկվեն նաև Բետա հավելվածները: Տես Apple Media Services-ի Դրույթներ և պայմանները՝ https://www.apple.com/legal/internet-services/itunes/:
Հատուկ դրույթներ Բետա տարբերակների փորձարկողների համար
13 տարեկանից ցածր տարիքի կամ համապատասխան իրավասություններում համարժեք նվազագույն տարիքի երեխաներին չի թույլատրվում օգտագործել TestFlight-ը։ Եթե Դուք 13 տարեկան կամ որոշ իրավասություններում համարժեք նվազագույն տարիքի եք, կամ ավելի բարձր տարիքի եք, բայց 18 տարեկան չկաք, դուք պետք է ծանոթանաք սույն Համաձայնագրին ձեր ծնողի կամ խնամակալի հետ՝ համոզվելու, որ դուք և ձեր ծնողը կամ խնամակալը հասկանում և հետևում եք հետևյալ դրույթներին:
TestFlight-ը նախատեսված է օգնելու երրորդ կողմի մշակողներին («Հավելվածի մատակարարներ») կատարել բետա փորձարկումները և Mac-ի, iPhone-ի, iPad-ի, Apple Watch-ի, Apple TV-ի կամ Apple ապրանքանիշի այլ սարքաշարի համար իրենց նախաթողարկված հավելվածների կատարողականը բարելավելու և բետա տարբերակների փորձարկողներին Բետա հավելվածներ տրամադրելու նպատակով: Եթե դուք Հավելվածի մատակարարի կողմից լիազորվում եք որպես բետա տարբերակի փորձարկող և նախընտրում եք Հավելվածի մատակարարից ներբեռնել համապատասխան Բետա հավելվածը TestFlight-ի միջոցով, ապա, TestFlight-ի սույն Ծառայության մատուցման դրույթներին հետևելու դեպքում, ձեզ սահմանափակ, ոչ բացառիկ, չփոխանցվող, առանց ենթալիցենզավորման իրավունքի լիցենզիա կտրամադրվի Հավելվածի մատակարարի կողմից, որը ձեզ թույլ կտա մուտք գործել, ներբեռնել և օգտագործել ձեր նախընտրած Բետա հավելվածը, ինչպես նաև նրա հետ առնչվող ցանկացած առցանց փաստաթուղթ՝ բետա տարբերակի փորձարկողի կարգավիճակով, բացառապես բետա տարբերակի սահմանափակ ժամանակով փորձարկման նպատակներով և TestFlight-ի սույն Ծառայության մատուցման դրույթների շրջանակներում:
Ինչպես համաձայնեցված է ձեր և Հավելվածի մատակարարի միջև, և բացի վերը նշված սահմանափակ լիցենզիայից, Բետա հավելվածի բոլոր իրավունքները, անվանումը և շահը պատկանում են Հավելվածի մատակարարին, ներառյալ (սակայն չսահմանափակվելով) մտավոր սեփականության իրավունքները: Օրենքի առավելագույն թույլատրված կարգի համաձայն, դուք չեք կարող. (ա) փոփոխել, հակառակ կերպով նախագծել, դեկոմպիլացնել կամ ապանախագծել որևէ Բետա հավելված, (բ) վարձակալության տալ, վարձույթով վերցնել, փոխառությամբ վերցնել, վաճառել, ենթալիցենզավորել, տարածել, փոխանցել կամ այլ կերպ տալ ուրիշին որևէ Բետա հավելված, (գ) պատճենել կամ այլ կերպ վերաթողարկել որևէ Բետա հավելված, կամ (դ) ցույց տալ որևէ Բետա հավելված չլիազորված երրորդ կողմերին՝ առանց Հավելվածի մատակարարի թույլտվության:
Դուք համաձայնում եք ներդնել ողջամիտ ջանքեր ցանկացած Բետա հավելվածի բետա փորձարկման համար:
Դուք հաստատում եք, որ հասկանում եք, որ Բետա հավելվածը նախաթողարկվող, ալֆա կամ բետա ծրագիր է, և կարող է ավարտուն չլինել կամ կարող է պարունակել սխալներ կամ անճշտություններ։ Դուք չպետք է օգտագործեք Բետա հավելվածը կոմերցիոն գործողության միջավայրում կամ կարևոր տվյալների հետ։ Ձեր Apple ապրանքանիշը կրող սարքի վրա որևէ Բետա հավելված օգտագործելուց առաջ Դուք պետք է կրկնօրինակեք Ձեր յուրաքանչյուր տվյալ։ Ո՛չ Apple-ը, ո՛չ Հավելվածի մատակարարը չեն կարող պատասխանատու լինել որևէ արժեքի, ծախսի կամ այլ պարտավորության համար, որ Դուք կարող է կրեք որևէ Բետա հավելված օգտագործելու արդյունքում, ներառյալ, սակայն չսահմանափակվելով, ցանկացած վնասով, կորստով կամ որևէ ծրագրի, տեղեկատվության կամ տվյալի խափանմամբ։ Բացի այդ, Բետա հավելվածը կարող է համատեղելի չլինել արտադրանքի հավելվածի հետ։ Եթե Ձեր Apple ապրանքանիշը կրող սարքում արդեն ունեք Բետա հավելվածի արտադրանքի տարբերակը, Դուք պետք է կրկնօրինակեք այդ հավելվածի հետ առնչվող յուրաքանչյուր տվյալ, նախքան բետա տարբերակը տեղադրելը, քանի որ տվյալները կարող են աղավաղվել կամ կորչել միևնույն հավելվածի տարբեր տարբերակների միջև։ Դուք բացահայտ հաստատում և համաձայնում եք, որ Բետա հավելվածի որևէ օգտագործում կատարվում է ամբողջովին ձեր պատասխանատվության ներքո։
Բացի այդ, եթե ձեր սարքի վրա տեղադրված է հավելվածի ամբողջական տարբերակը, և դուք տեղադրում եք միևնույն Բետա հավելվածը, ձեր հավելվածի տվյալները կարող են աղավաղվել կամ կորչել և այլևս երբեք չվերականգնվել։ Նախքան Բետա հավելված տեղադրելը դուք պետք է կրկնօրինակեք ձեր տեղեկատվությունը։ Միայն Բետա հավելվածի փորձարկման նպատակով, և միայն նման փորձարկման տևողության ընթացքում, Բետա հավելվածում կատարված ցանկացած հավելվածային գնումներ ձեզ հասանելի կլինեն անվճար, և այդ գնումների համար գումար չի գանձվի ձեր Օգտահաշվից։ Եթե հավելվածը գնեք կամ ներբեռնեք App Store-ից, Ձեր տվյալները կարող են հասանելի չմնալ ամբողջական տարբերակում։ Մենք խորհուրդ ենք տալիս, որպեսզի կրկնօրինակեք Ձեր տվյալները, նախքան Բետա հավելվածը ջնջելը կամ App Store-ից հավելվածի ամբողջական տարբերակ գնելը։
Apple-ի և/կամ երրորդ կողմի մշակողների կողմից տրամադրվող Բետա հավելվածները կարող են հասանելի չլինել բոլոր լեզուներով կամ բոլոր երկրներում, և Apple-ը չի հայտարարում, որ Բետա հավելվածները պատշաճ կամ հասանելի են որևէ հստակ վայրում օգտագործման համար։ Կախված նրանից, թե որքան եք ցանկանում հասանելիություն ունենալ և օգտագործել Բետա հավելվածները TestFlight-ի միջոցով՝ դուք դա անում եք ձեր սեփական նախաձեռնությամբ և պատասխանատու եք հետևելու յուրաքանչյուր կիրառելի օրենքին։ Բետա հավելվածները ժամանակով սահմանափակված են, և TestFlight-ը կարող է ցանկացած պահի, առանց ծանուցման և պարտավորության ձեր հանդեպ, փոխել, սահմանափակել կամ դադարեցնել Բետա հավելվածների հասանելիությունը։ Դուք նաև հասկանում և համաձայնում եք, որ TestFlight-ի միջոցով ներբեռնած Բետա հավելվածի վերաբերյալ որոշակի տեղեկություններ կարող են Ձեզ հասանելի չլինել մինչև ներբեռնումը, ներառյալ, սակայն չսահմանափակվելով, Բետա հավելվածների տարիքային վարկանիշով, սարքի նվազագույն պահանջներով և Բետա հավելվածում գնման համար հասանելի ապրանքների հասանելիությամբ (այսինքն՝ հավելվածում գնումներ)։ Ներբեռնելով Բետա հավելվածը՝ դուք համաձայնում եք օգտագործել Բետա հավելվածն առանց նման տեղեկությունների և հրապարակումների։
Դուք հաստատում և համաձայնում եք, որ ձեզ չեն փոխհատուցելու Բետա հավելվածի գնահատման կամ Բետա մուտքագրման համար, և TestFlight-ի ու Բետա հավելվածների հետ կապված ծախսերը (օր.՝ բջջային օպերատորի և տվյալների ծախսերը) դուք եք կրելու: Ինչպես նաև, դուք հաստատում և համաձայնում եք, որ որևէ Բետա հավելվածում պարունակվող բովանդակությունը, որը դեռ հանրայնորեն հասանելի չէ, և դրա օգտագործումը կհամարվի գաղտնի, եթե Հավելվածի մատակարարը բացահայտ կերպով չլիազորի հանրային բացահայտումը: Դուք համաձայնում եք պահել Բետա հավելվածը գաղտնիության մեջ, և դրան վերաբերվել որպես գաղտնի, օրինակ՝ չտրամադրել այն ուրիշներին, ովքեր չունեն տեղադրված Բետա հավելված։
Եթե Բետա հավելվածի հետ կապված բողոք ունեք, կարող եք ուղղակիորեն ուղարկել Հավելվածի մատակարարին։ Դուք հաստատում և համաձայնում եք, որ ցանկացած Բետա հավելվածի համար ամբողջովին պատասխանատվություն է կրում Հավելվածի մատակարարը, ոչ թե Apple-ը, բացառությամբ, եթե Apple-ը հանդիսանում է նման Բետա հավելվածի արտոնագրողը։
Բետա փորձարկման տվյալներ և Բետա արձագանք
Երբ օգտագործում եք Բետա հավելվածը TestFlight-ի միջոցով, Apple-ը և Հավելվածի մատակարարը ավտոմատ կերպով կհավաքեն խափանման վերաբերյալ տեղեկությունները և օգտագործման տվյալները («Բետա փորձարկման տվյալները»), և դուք չեք կարողանա հրաժարվել Բետա փորձարկման տվյալների հավաքագրումից։
TestFlight-ը Ձեզ կտրամադրի նաև հնարավորություն Apple-ին և/կամ Հավելվածի մատակարարներին տրամադրելու գրավոր կամ տեսողական արձագանք (օր.՝ սքրինշոթեր և մեկնաբանություններ) Բետա հավելվածների վերաբերյալ («Բետա արձագանք»)։ Եթե դուք Բետա արձագանք եք ներկայացնում, դուք հաստատում և համաձայնում եք, որ անում եք դա ձեր սեփական նախաձեռնությամբ, և որ Հավելվածի մատակարարը (ներառյալ Apple-ը, եթե դա Apple-ի Բետա հավելվածն է) իրավունք կունենա օգտագործել ձեր Բետա արձագանքը, ինչպես նշված է ստորև։ Դուք հավաստիացնում եք Հավելվածի մատակարարին, որ դուք ունեք բոլոր անհրաժեշտ իրավունքները Բետա արձագանք տրամադրելու և իրավունքները Հավելվածի մատակարարին շնորհելու համար։
Հավելվածի մատակարարը կարող է օգտագործել Բետա փորձարկման տվյալները և Բետա արձագանքը՝ բարելավելու իր հավելվածը և հարակից ապրանքները, և կարող է կապվել ձեզ հետ իր՝ Բետա հավելվածի օգտագործման հետ կապված հարցերով։ Հավելվածի մատակարարի կողմից Բետա փորձարկման տվյալների և Բետա արձագանքի օգտագործումը ենթարկվում է Apple-ի կողմից սահմանված Apple-ի մշակողի ծրագրի արտոնագրման պայմանագրի սահմանափակումներին և պահանջներին և Հավելվածի մատակարարի Գաղտնիության քաղաքականությանը ։ Apple-ը կարող է օգտագործել Բետա փորձարկման տվյալները՝ բարելավելու իր ապրանքներն ու ծառայությունները։
Բետա փորձարկման տվյալները և Բետա արձագանքը կարող են ներառել անձը բացահայտող տեղեկություններ, ներառյալ ձեր կողմից տրամադրած սքրինշոթերում, ինչպես օրինակ, երբ սքրինշոթերը պարունակում են Ձեր լուսանկարները կամ պատկեր կամ նմանատիպ տարր, ինչպես նաև տեղեկություններ ձեր սարքի մասին, ներառյալ, սակայն չսահմանափակվելով, տարբեր սարքի եզակի նույնացուցիչներով, սարքի և օպերացիոն համակարգի առանձնահատկություններով, կատարողական վիճակագրությամբ և ձեր սարքի, համակարգի և ծրագրային ապահովման, ցանցային տեղեկատվության և պերեֆերալ սարքերի օգտագործման վերաբերյալ տվյալներով: Երբ օգտվում եք TestFlight-ից և Բետա հավելվածից, մանրամասներ կտրամադրվեն, թե ինչ տվյալ է ուղարկվել Apple-ին և Հավելվածի մատակարարին, և թե ինչպես կարող են օգտագործվել այդ տեղեկատվությունը։ Կարող եք ավելին իմանալ՝ այցելելով https://testflight.apple.com/#privacy-data։ Apple-ը մշտապես կմշակի Ձեր տեղեկատվությունը համաձայն մեր Գաղտնիության քաղաքականության, որը կարելի է տեսնել https://www.apple.com/legal/privacy/ կայքում։
Apple-ը հավատարիմ է բազմազանությանը և բոլորի համար ապահով, ոտնձգություններից զերծ փորձառություն ապահովելուն: Բետա արձագանքը պետք է հարգալից լինի և չպետք է ներառի վիրավորական, չարամիտ կամ նսեմացուցիչ գրառումներ, պատկերներ կամ սքրինշոթեր։
ԱՌԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ
ԴՈՒՔ ՀՍՏԱԿՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ, ՈՐ TESTFLIGHT-Ի ԵՎ TESTFLIGHT-Ի ՄԻՋՈՑՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՈՐԵՎԷ ԲԵՏԱ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՎԱՐԱՐ ՈՐԱԿԻ, ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԱՆՍԽԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՋԱՆՔԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԴՈՒՔ ԵՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ: ԲԵՏԱ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՐՈՒՆԱԿԵԼ ԾՐԱԳՐԱԿԱԶՄԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԲԱՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԽԱԼՆԵՐ, ԵՎ TESTFLIGHT-Ի ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ/ԿԱՄ TESTFLIGHT-Ի ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐԲԵՌՆՎԱԾ ԲԵՏԱ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՄԻՇՏ ՀԱՍԱՆԵԼԻ, ԱՆՍԽԱԼ ՉԼԻՆԵԼ, ԿԱՄ ԿԱՐՈՂ Է ՊԱՐՈՒՆԱԿԵԼ ՎԻՐՈՒՍՆԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՎՆԱՍԱՐԱՐ ԿՈԴ ԵՎ ԿԱՐՈՂ Է ՃԻՇՏ ՉՊԱՀԵԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԿԱՄ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉՊԱՀԵԼ։ TESTFLIGHT-Ի ԵՎ TESTFLIGHT-Ի ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐԲԵՌՆԱԾ ԲԵՏԱ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ ՉԼԻՆԵԼ՝ ԱՌԱՆՑ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՄ ԾԱՆՈՒՑՄԱՄԲ: ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՉԱՓՈՎ, TESTFLIGHT-Ը, TESTFLIGHT-Ի ՄԻՋՈՑՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲԵՏԱ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ ԵՎ TESTFLIGHT-Ի ԵՎ/ԿԱՄ ԱՅԴ ԲԵՏԱ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱՆ» ԵՎ «ԻՆՉՊԵՍ ՈՐ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ»՝ ԲՈԼՈՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՐՁ ՈՒ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԿԱՐԳԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ, ԵՎ APPLE-Ը ՈՒ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԸ ՍՈՒՅՆՈՎ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ TESTFLIGHT-Ի, ԲԵՏԱ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՈԼՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ՝ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ, ԵՎ ՈՉ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԿԱՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ, ՆԵՐԱՌՅԱԼ, ՍԱԿԱՅՆ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՎ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ, ԲԱՎԱՐԱՐ ՈՐԱԿԻ, ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ, ՃՇԳՐՏՈՒԹՅԱՆ, ՀԱՆԳԻՍՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԽԱԽՏԵԼՈՒ ՈՉ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ/ԿԱՄ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: APPLE-Ը ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԸ ՉԵՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՈՐ TESTFLIGHT-Ի ԵՎ/ԿԱՄ ԲԵՏԱ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՉԻ ԸՆԴՀԱՏՎԻ, ՈՐ TESTFLIGHT-Ի ԵՎ/ԿԱՄ ԲԵՏԱ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՊԱՐՈՒՆԱԿԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ՁԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ, ՈՐ ԲԵՏԱ ՀԱՎԵԼՎԱԾԻ ԿԱՄ TESTFLIGHT-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆԴՀԱՏՎԻ ԿԱՄ ԱՆՍԽԱԼ ԿԼԻՆԻ, ԿԱՄ, ՈՐ ԲԵՏԱ ՀԱՎԵԼՎԱԾԻ ԿԱՄ TESTFLIGHT-Ի ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՒՂՂՎԵՆ: ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԿԱՄ ԻՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՈՉ ՄԻ ԲԱՆԱՎՈՐ ԿԱՄ ԳՐԱՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՐԱՇԽԻՔ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ: ԵԹԵ ԲԵՏԱ ՀԱՎԵԼՎԱԾԸ ԿԱՄ TESTFLIGHT-Ը ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱՆ, ԴՈՒՔ ՀԱՆՁՆ ԵՔ ԱՌՆՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՄ ՈՒՂՂՄԱՆ ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐԸ: ՈՉ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԱՐԳԵԼՎԱԾ ԵՆ ՈՐՈՇ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ՈՒՍՏԻ ՎԵՐՈՆՇՅԱԼ ԲԱՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՁԵԶ ՉՎԵՐԱԲԵՐԵԼ:
Կասեցումը
Եթե ցանկանում եք կասեցնել ձեր մասնակցությունը որոշակի Բետա հավելվածի փորձարմանը, ջնջեք ձեր սարքից Բետա հավելվածը: Ձեր սարքից Բետա հավելվածը ջնջելով՝ տվյալ Բետա հավելվածի մեջ ստեղծված տվյալները նույնպես կջնջվեն, ինչպես նաև կարող են ջնջվել Հավելվածի մինչ այդ տեղադրված ամբողջական տարբերակում ստեղծված տվյալները: Ջնջելով Բետա հավելվածը՝ չեք ջնջի Բետա փորձարկման տվյալները կամ Բետա մուտքագրումը, որը դուք, TestFlight-ը կամ Բետա հավելվածն արդեն տրամադրել եք Հավելվածի մատակարարին և Apple-ին։ Անձնական տվյալները ջնջելու համար կապվեք անմիջապես Հավելվածի մատակարարի կամ Apple-ի հետ: Apple և/կամ Հավելվածի մատակարարը իրավունք են վերապահում ցանկացած պահի սեփական հայեցողությամբ դադարեցնել ցանկացած Բետա հավելվածի բետա թեստավորմանը ձեր մասնակցությունը։ Որպես օրինակ՝ այս կասեցումը կարող է տեղի ունենալ, եթե դուք Հավելվածի մատակարարին Բետա արձագանք եք տրամադրել, որը պարունակում է վիրավորական և անպատշաճ պատկերներ։
21/06/2023