-
ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
-
-
Apple Քարտեզների այս գործառույթը («Գործառույթ») թույլ է տալիս ձեզ («Ձեզ», «Ձեր») վերբեռնել և դիտել պատկերներ, տեքստեր կամ այլ բովանդակություն (յուրաքանչյուրը՝ «Ուղարկած նյութ»)։ Ձեր կողմից այս Գործառույթի օգտագործումը պետք է համապատասխանի www.apple.com/legal/sla/ կայքում նշված պայմաններին և այս Գնահատականներին և լուսանկարների պայմաններին (համատեղ՝ «Պայմաններ»), որոնք կարող են թարմացվել ժամանակ առ ժամանակ։ Դուք պատասխանատու եք այս Պայմանների պարբերական վերանայման համար՝ հետագա թարմացումներին տեղեկանալու նպատակով։
Այս Գործառույթի օգտագործման պահանջներ.
Ձեր վարքագիծը։ Դուք հասկանում եք, որ ձեր Ուղարկած նյութի պատասխանատվությունը կրում եք միայն դուք։ Ինչպես նաև, մնացած Ուղարկած նյութերի պատասխանատվությունը կրում է այն անձը, ով հանդիսանում է այդ Ուղարկած նյութերի սկզբնաղբյուրը։ Սա նշանակում է, որ ձեր և Apple-ի միջև. (ա) Դուք միանձնյա պատասխանատու եք ձեր կողմից վերբեռնած ցանկացած վերբեռնման, գրառման, էլ. նամակի, փոխանցման, պահման համար, կամ որևէ այլ կերպ հասանելի դարձած բովանդակության համար ձեր կողմից Գործառույթը կիառելիս, և (բ) անձը, որը հանդիսանում է Ուղարկած նյութի սկզբնաղբյուրը, պատասխանատու է ցանկացած Ուղարկած նյութերի համար, որոնք այն վերբեռնում են։ Վերոնշյալ երկու օրինակներում Apple-ը պատասխանատվություն չի կրում ձեր հանդեպ, եթե դուք անհատ չեք, որը հանդես չի գալիս բիզնեսի անունից, իսկ պատասխանատվությունն առաջանում է Apple-ի անփութության կամ կանխամտածված անօրինական գործողության արդյունքում։
Ձեր Ուղարկած նյութերը չպետք է.
1. ներառի որևէ բովանդակություն, որի օգտագործման համար դուք չունեք թույլտվություն, իրավունք կամ լիցենզիա,
2. ներառի ձեր անձնական տվյալները կամ անձնական, անհատական կամ գաղտնի տեղեկությունները, որոնք պատկանում են ինչ-որ անձի կամ հանդիսանում են նրա մասին (օրինակ՝ ձեր Ուղարկած նյութը չպետք է ներառի լուսանկար, որը նույնականացնում է ձեզ կամ որևէ այլ անձի), կամ որևէ այլ կերպ խախտում է այլ անձանց գաղտնիությունը,
3. ներառի որևէ մեկից անձնական տեղեկություններ ստանալու կամ այլ կերպ փորձելու փորձ, ներառյալ անչափահասից (ինչպես սահմանված է ձեր տարածաշրջանի տեղական օրենքներով),
4. անձնավորվի կամ խեղաթյուրի այլ անձի կամ սուբյեկտի կամ նրանց հետ ձեր կապը,
5. ներառի կամ փոխանցի սպամ, ներառյալ, բայց չսահմանափակվելով, չպահանջված կամ չթույլատրված գովազդ, գովազդային բովանդակություն կամ տեղեկատվական հայտարարություն,
6. ներառի, հավանություն տա կամ խթանի որևէ անօրինական, խարդախ կամ մանիպուլյատիվ գործողություն,
7. ներառի վարկանիշ կամ պատկեր այլ վայրի համար, քան այն, որին վերաբերում է ձեր Ուղարկած նյութը,
8. ներառի ցանկացած զրպարտիչ, չարախոս, վիրավորական, գռեհիկ, անարգական, նվաստացուցիչ, վնասակար, անօրինական, խաբուսիկ, հետապնդող, սպառնացող, ատելի, բռնի, ռասիստական, անպարկեշտ կամ պոռնոգրաֆիկ բովանդակություն կամ բովանդակություն, որն այլապես կարող է դատապարտելի լինել, կամ
9. որևէ կերպ խախտի Apple-ի Ուղարկած նյութերին վերաբերող ուղեցույցները (թվարկված են ստորև)։
Դուք նաև հասկանում եք, որ Գործառույթի օգտագործման հետևանքով դուք կարող եք դիտել Ուղարկած նյութ, որը ձեզ կարող է թվալ վիրավորական բնույթի, ոչ պատշաճ կամ առարկելի և, որ դուք ինքներդ կարող եք ուրիշներին տրամադրել Ուղարկած նյութի բովանդակություն, որը նրանց համար առարկելի կլինի։ Apple-ը չի երաշխավորում որևէ Ուղարկած նյութի ճշգրտությունը, ամբողջականությունը կամ որակը։ Դուք հասկանում և համաձայն եք, որ Գործառույթի և ցանկացած Ուղարկած նյութի ձեր օգտագործումը բացառապես ձեր սեփական ռիսկի տակ է, և Apple-ը հավանություն չի տալիս օգտվողների կողմից տրամադրված որևէ Ուղարկած նյութի։ Եթե դուք տեսնում եք բովանդակություն, որը չի համապատասխանում այս Պայմաններին, խնդրում ենք տեղեկացնել մեզ «Հաղորդել խնդրի մասին» գործառույթի միջոցով։ Apple-ը, իր հայեցողությամբ, կարող է կասեցնել և/կամ դադարեցնել այն օգտվողների հաշիվները, որոնք խախտում են սույն Պայմանները (ներառյալ այն օգտվողները, ովքեր կասկածվում են անօրինական գործունեության մեջ ներգրավվելու մեջ) սույն Գործառույթի օգտագործման միջոցով։ Այնուամենայնիվ, այս պարբերությունը չի բացառում Apple-ի պատասխանատվությունը ձեր նկատմամբ Apple-ի անփութության հետևանքով պատճառված մահվան կամ վնասվածքի համար, որը չի կարող բացառվել օրենքով։ Apple-ը ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրելու ձեր առջև շահույթի, բիզնեսի, եկամտի, գործարքի կամ գուդվիլի կամ որևէ անուղղակի վնասի համար։
Ձեր բովանդակության փոփոխությունները։ Դուք հասկանում եք, որ ձեր Ուղարկած նյութը Apple Քարտեզներում հասանելի դարձնելու համար, Apple-ը կարող է փոխանցել ձեր Ուղարկած նյութը բազմաթիվ հանրային ցանցերի միջով, տարբեր կրիչների վրա և փոփոխել ձեր Ուղարկած նյութը՝ կապակցվող ցանցերի, սարքերի կամ համակարգիչների տեխնիկական պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։ Դուք նաև հասկանում եք, որ Apple-ն ամեն պահի իրեն իրավունք է վերապահում պարզելու, թե արդյոք Ուղարկած նյութը տեղին է և համապատասխանում է այս Պայմաններին (բայց ի վիճակի չէ ստուգել, որ նկարն արվել է այն վայրում, որի համար այն ներկայացվել է) և կարող է վերանայել, փոփոխել, հեռացնել և/կամ հրաժարվել ցուցադրել Ուղարկած նյութը ցանկացած պահի՝ առանց նախնական ծանուցման և իր սեփական հայեցողությամբ։ Օրինակ՝ Apple-ը կարող է շաղել Ուղարկած նյութը՝ անձնական կամ գաղտնի տվյալները հեռացնելու համար կամ չի տեղադրում Ուղարկած նյութ, որտեղ տեղադրության տվյալները հեռացված են, կամ որտեղ Apple-ը ի վիճակի չէ ստուգել գտնվելու վայրը։ Դուք համաձայնվում եք, որ ձեր կողմից Apple -ին տրամադրած լիցենզիան սույնով թույլ է տալիս Apple-ին իրագործել այդ գործողությունները։
Լիցենզիա ձեր կողմից։ Դուք պահպանում եք հեղինակային իրավունքի լիակատար և բացառիկ սեփականությունը ձեր Ուղարկած նյութի հանդեպ։ Որքանով որ թույլատվրված է օրենքով՝ ուղարկելով կամ հրապարակելով Ուղարկած նյութ, Դուք տրամադրում եք Apple-ին (ներառյալ իր գործընկերներին կամ լիցենզառուներին) համաշխարհային օգտագործման, առանց հոնորարի, ոչ-բացառիկ լիցենզիա՝ օգտագործելու, հյուրընկալելու, պահելու, բաշխելու, ինդեքսավորելու, փոխանցելու, պատճենելու, մեկնաբանելու, փոխանցելու, ածանցյալ ստեղծագործություններ ստեղծելու, ցուցադրելու, վերարտադրելու, փոփոխելու, հարմարեցնելու, հրապարակելու, թարգմանելու, հրապարակավ օգտագործելու, հրապարակավ ցուցադրելու, հասանելի դարձնելու, տեղեկացնել հասարակությանը և այլ կերպ բացահայտելու նման Ուղարկած նյութը առանց ձեզ հետագա ծանուցման, առանց ձեզ վերագրման (այնքանով, որքանով սա չի հակասում կիրառելի օրենքի պարտադիր պայմաններին) և առանց ձեզ փոխհատուցման կամ ձեր հանդեպ պարտավորության՝ Apple Քարտեզներում օգտագործման կամ դրանց վերաբերյալ (ներառյալ, սակայն առանց սահմանափակումների, մարկեթինգային և խրախուսական նյութերին առնչվող)։ Օրենքով թույլատրված առավելագույն չափով դուք նաև համաձայն եք չկիրառել և/կամ հրաժարվել որևէ բարոյական իրավունքներից, կամ որևէ երրորդ կողմից ձեռք բերել այնպիսի համաձայնագիր կամ հրաժարագիր, որը դուք կամ որևէ երրորդ կողմ կարող եք ունենալ գործողություն կամ բացթողում, կապված այս ներկայացված լիցենզիայի ձեր Ուղարկած նյութի հետ, որը կարող է ոտնահարել ձեր կամ այդպիսի երրորդ կողմի բարոյական իրավունքներից որևէ մեկը, ներառյալ հեղինակության վերագրման իրավունքը, հեղինակությունը կեղծ վերագրելու իրավունքը և նվաստացուցիչ վերաբերմունքի ենթարկված գործ չունենալու իրավունքը։ Այս լիցենզիան շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ դուք կամ Apple-ը չեք հեռացրել ձեր Ուղարկած նյութը՝ այն ջնջելով Գործառույթից (պայմանով, որ Apple-ը կարող է պահել ձեր Ուղարկած նյութը ստանդարտ սովորաբար կատարվող արխիվային նպատակներով)։ Դուք համաձայն եք, որ ձեր կողմից ներկայացրած կամ հրապարակած որևէ Ուղարկած նյութ պետք է լինի ձեր բացառիկ պատասխանատվությունը և չպետք է ոտնահարի կամ խախտի որևէ այլ կողմի իրավունքները, խախտի որևէ օրենք կամ խթանի կամ խրախուսի խախտող կամ այլ կերպ անօրինական վարքագիծ։ Դուք համաձայնում եք, որ ձեր Ուղարկած նյութը չի հաստատում որևէ հարաբերություն Apple-ի և ձեր միջև, և դուք չունեք որևէ փոխհատուցման կամ նմանատիպ այլ ակնկալիք։
Դուք ներկայացնում և երաշխավորում եք, որ ձեր Ուղարկած նյութը համապատասխանում է այս Պայմաններին, և որ դուք հանդիսանու եք սեփականատերը կամ ունեք բոլոր անհրաժեշտ իրավունքներն ու թույլտվությունները այս Ուղարկած նյութի վերաբերյալ, առանց որևէ այլ անձի կամ կազմակերպության վճարման անհրաժեշտության, օգտագործել (և թույլատրել Apple-ին օգտագործել) ձեր Ուղարկած նյութը այստեղ ներկայացված բոլոր ձևերով։ Օրենքով թույլատրված առավելագույն չափով դուք համաձայն եք փոխհատուցել և պահել Apple-ին և նրա համապատասխան աշխատակիցներին և մասնագետներին անվնաս որևէ պահանջներից, պատասխանատվությունից, պահանջներից, կորուստներից կամ ծախսերից (ներառյալ փաստաբանների վարձավճարները), որոնք ներկայացվում են Apple-ի դեմ որևէ երրորդ կողմից՝ ելնելով ձեր կողմից այս Պայմանների խախտման հետևանքով կամ կապված դրանց հետ։
Ձեր հաշիվը և Ուղակած նյութը։ Apple-ը իրավունք է վերապահում ձեռք առնելու միջոցներ, որոնք Apple-ը անհրաժեշտ կամ պատշաճ է համարում սույն Պայմանների կետերի պահպանումը հարկադրելու և/կամ ստուգելու համար։ Հնարավոր է՝ օրենքի, իրավական գործընթացի, դատական գործի և/կամ ձեր բնակության երկրի կամ նրանից դուրս գտնվող հանրային կամ կառավարական մարմինների կողմից ներկայացված հարցումների շրջանակներում պահանջվի, որպեսզի Apple-ը ուղղակիորեն կապ հաստատի ձեզ հետ։ Մենք կարող ենք նաև բացահայտել ձեր անձնական տվյալները, եթե համարենք, որ ազգային անվտանգության, օրենքի կիրառման նպատակների կամ հանրային նշանակության այլ հարցերի նպատակներով բացահայտումն անհրաժեշտ կամ տեղին է։ Մենք կարող ենք նաև բացահայտել տեղեկություններ ձեր մասին, սակայն միայն այն դեպքում, երբ կան իրավական հիմքեր այդ անելու համար, եթե մենք որոշենք, որ բացահայտումը ողջամտորեն անհրաժեշտ է՝ մեր պայմաններն ու դրույթները կիրառելու կամ մեր գործողությունները կամ օգտագործողներին պաշտպանելու համար։ Սա կարող է ներառել հանրային կամ պետական կառույցներին տեղեկությունների տրամադրումը։ Ձեր տվյալների ցանկացած նման բացահայտում, օգտագործում կամ վերամշակում իրականացվում է տվյալների պաշտպանության վերաբերյալ գործող օրենքներին համապատասխան (լրացուցիչ տեղեկությունների համար տեսեք մեր տվյալների գաղտնիության քաղաքականությունը՝ www.apple.com/legal/privacy/en-ww/)։
Հեղինակային իրավունքների ծանուցում։ Եթե կարծում եք, որ որևէ Ուղարկած նյութ, որտեղ դուք ներկայացրել եք ձեր հեղինակային իրավունքները, խախտում է ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք դիմել Apple-ի հեղինակային իրավունքի գործակալին, ինչպես նկարագրված է մեր Հեղինակային իրավունքի քաղաքականության մեջ. www.apple.com/legal/trademark/claimsofcopyright։ Apple-ը որդեգրել է քաղաքականություն՝ պատշաճ հանգամանքներում դադարեցնելու այն օգտվողների հաշիվները, որոնք, ըստ դիտարկման, կրկնվում են որպես խախտումներ, ներառյալ, բայց չսահմանափակվելով, միայն այն օգտվողներով, ովքեր փորձում են վերբեռնել խախտող բովանդակությունը մինչև երեք (3) անգամ։ Նման քաղաքականության իրականացման շրջանակներում, Apple-ը, իր հայեցողությամբ, կարող է կասեցնել այն օգտվողների հաշիվները, որոնք ճանաչվել են որպես իրավախախտում կատարող գործողություններ կամ հարակից այլ պատճառներով։
Ապրանքանիշեր։ Apple-ը, Apple-ի լոգոտիպը, Apple Քարտեզները և Apple-ի այլ ապրանքանշանները, ծառայության նշանները, գրաֆիկական միջոցները և լոգոտիպերը, որոնք օգտագործվում են կապված Գործառույթի հետ, հանդիսանում են Apple Inc.-ի ապրանքանշանները կամ գրանցված ապրանքանշանները ԱՄՆ-ում և/կամ այլ երկրներում։ Apple-ի ապրանքանշանների ցանկը կարող եք գտնել այստեղ՝ www.apple.com/legal/trademark/appletmlist։ Գործառույթի հետ առնչվող այլ ապրանքանշանները, ծառայության նշանները, գրաֆիկական միջոցները և լոգոտիպերը կարող են հանդիսանալ իրենց համապատասխան սեփականատերերի ապրանքանշանները։ Դուք ոչ մի իրավունք կամ արտոնագիր չունեք վերոհիշյալ ապրանքանշանների նկատմամբ, և այսուհետ համաձայնվում եք, որ չեք ջնջելու, աղավաղելու կամ փոփոխելու սեփականատիրական ծանուցումները (այդ թվում նաև ապրանքանշանի և հեղինակային իրավունքի ծանուցումները), որոնք կարող են ընդգրկված լինել Գործառույթի մեջ։
Տարիքը։ Այս Գործառույթը հասանելի է միայն 14 տարեկան կամ ավելի բարձր տարիքի անհատների համար (կամ համարժեք նվազագույն տարիքը համապատասխան իրավասության տարածքում)։
ՈՒՂԱՐԿԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Ձեր Ուղարկած նյութը չպետք է ներառի հետևյալ բովանդակությունը կամ տարրերից որևէ մեկը.
• Հայհոյանքներ կամ ձեռքերի վիրավորական ժեստեր
• Մերկություն՝ բացահայտելով ինտիմ հատվածներ
• Արյուն
• Զենքեր
• Շանտաժ
• Երեխաների շահագործման նյութեր
• Սեռական գործողություն կամ բովանդակություն
• Դեղորայք կամ թմրանյութեր
• Մարմնավաճառություն
• Ալկոհոլային արտադրանքներ (Իտալիայում գտնվող բիզնեսների համար)
• Ծխախոտային արտադրանքներ (Մեծ Բրիտանիայում գտնվող բիզնեսների համար)
• Զտիչներ
• Պատկերների վրադրումներ
• Կոլաժներ
• Վատ լուսավորություն (այսինքն՝ շատ մութ կամ լուսավոր, ինչը պատկերը դարձնում է ոչ տեսանելի)
• Շաղոտ
• Ջրային նշաններ
• Հեղինակային իրավունքի ծանուցումներ
• Ամսաթվի կամ ժամի դրոշմներ
• Մեմեր կամ սելֆիներ
• Կողմերի հարաբերակցությունը ավելի մեծ է, քան 2.2:1
• Ձևաչափը տարբերվում է JPEG-ից, PNG-ից կամ HEIC-ից
• Լուծաչափը փոքր է 960x1280-ից կամ մեծ է 4864x4864-ից
• Խմբագրած է բնօրինակ պատկերից
• Քլիփարթ
• Ֆոնդային լուսանկարներ
• Կրկնվող լուսանկարներ