Apple Քարտեզների օգտագործման պայմանները

Ընդունումը

Սույն Օգտագործման պայմաններն ու դրույթները («Օգտագործման պայմաններ») դրված են Ձեր և Apple-ի միջև և կազմում են իրավական համաձայնագիր, որը վերահսկում է Apple Քարտեզների և նրանում Ձեզ համար մատչելի ցանկացած բովանդակության օգտագործումը Ձեր կողմից (միասին որպես «Ծառայություն»):

ՕԳՏՎԵԼՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ` ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ ՍՈՒՅՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ; ՉՀԱՄԱՁԱՅՆՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՉԵՔ ՕԳՏՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ:

Apple-ն իրավունք է վերապահում ցանկացած պահի և ըստ մեր հայեցողության փոփոխություններ կատարել սույն Օգտագործման պայմաններում: Փոփոխություններին չհամաձայնվելու դեպքում, Դուք պետք է դադարեցնեք Ծառայությունից օգտվել: Ծառայությունից օգտվելու փաստը, օգտագործման պայմաններում կատարած նմանատիպ փոփոխություններից հետո, կդիտարկվի որպես նոր կամ վերափոխված պայմանների ընդունում: 

Ծառայության օգտագործում; սահմանափակումներ 

Համաձայն սույն Օգտագործման պայմանների` Դուք իրավունք ունեք մուտք գործել Ծառայություն: Եթե նախընտրում եք մուտք գործել Ծառայություն, ապա Դուք դա անում եք Ձեր սեփական նախաձեռնությամբ և համաձայնվում օգտվել Ծառայությունից բացառապես սույն Օգտագործման պայմանների և ցանկացած կիրառելի օրենքի, կանոնակարգման կամ լրացուցիչ քաղաքականությունների կամ սկզբունքների կողմից թույլատրված կարգով, որոնք կարող են ընդունվել Apple-ի կողմից:  Ծառայությունը կամ նրա որևէ հատկությունը կամ մասը կարող է մատչելի չլինել բոլոր լեզուներով կամ բոլոր երկրներում, և Apple-ը չի հավաստիացնում, որ Ծառայությունը կամ նրա որևէ հատկությունը կամ մասը հատկացված կամ մատչելի է օգտագործման համար որևէ մասնավոր վայրում:

Դուք չպետք է`

(ա)     ջնջեք, աղավաղեք կամ փոփոխեք հեղինակային իրավունքի ծանուցումները, ապրանքային նշանները կամ որևէ այլ սեփականատիրական իրավունքները կամ իրավական ծանուցումները, փաստաթղթերը կամ գերկապերը, որոնք կարող են հայտնվել Ծառայության մեջ կամ տրամադրվել նրա կողմից;

(բ)     մուտք գործեք կամ օգտվեք Ծառայությունից այնպես, որ դա դիտարկվի որպես Ծառայության կողմից տրամադրված տվյալների կամ բովանդակության որևէ մասի պատճենում, արտահանում, մաքրում կամ վերագործածում, այդ թվում նաև քարտեզի տվյալների կամ պատկերների մեծաքանակ ներբեռնումները կամ սնումները, կամ Ծառայությունից բխող արդյունքների հիման վրա ստեղծվող տվյալների որևէ շտեմարանը;

(գ)     վերարտադրեք, ձևափոխեք, թարգմանեք կամ ստեղծեք Ծառայության կամ նրա որևէ մասի ածանցյալ աշխատանքներ;

(դ)     ապակազմեք, գաղտնազերծեք, հակադարձ ծրագրավորեք, ապամոնտաժեք կամ փորձեք ստանալ Ծառայության կամ նրա որևէ մասի ելակետային կոդը, (բացառապես և միայն այն դեպքում, երբ սույն սահմանափակումն արգելված է կիրառելի օրենքի կամ արտոնագրման պայմանների կողմից, որոնք վերահսկում են FOSS բաղադրիչների օգտագործումը, որոնք կարող են ներառված լինել Ծառայության մեջ);

(ե)     վարձակալեք, վարձակալությամբ տաք, փոխ տաք, ենթաարտոնագրեք, հրապարակեք, փոխանցեք, վաճառեք կամ վերաբաշխեք Ծառայության կամ նրա որևէ մասի մուտքը կամ օգտագործումը ցանկացած ձևով;

(զ)     օգտագործեք Ծառայությունը` խախտելով սույն Օգտագործման պայմանները կամ այլ չլիազորված ձևով, ներառյալ, բայց չսահմանափակվելով, Ծառայության օգտագործումը համակարգչային վիրուսների, որդերի, տրոյանների կամ այլ վնասագրերի փոխանցման նպատակով կամ սահմանախախտելով, ծանրաբեռնելով ցանցի աշխատունակությունը կամ այլ կերպ խանգարելով այլ օգտվողներին Ծառայությունից օգտվել; կամ

(է)     օգտվեք Ծառայությունից այնպես, որ անհանգստացնեք, վիրավորեք, հետևեք, սպառնաք, վարկաբեկեք կամ այլ կերպ ոտնձգություն կատարեք կամ խախտեք որևէ այլ կողմի իրավունքները, և Դուք համաձայնվում եք, որ Apple-ը պատասխանատու չէ Ձեր կողմից նմանատիպ օգտագործման համար:

Գաղտնիություն

Մենք Ձեր տեղեկություններին միշտ կվերաբերվենք համաձայն Apple-ի Գաղտնիության քաղաքականության, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեում` http://www.apple.com/legal/privacy/.

Առանց երաշխիքների 

ՈՐՈՇԱԿԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԲԱՑԱՌՈՒՄԸ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ: ԵԹԵ ՆՄԱՆԱՏԻՊ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ԱՐԳԵԼՎՈՒՄ ԵՆ ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔԻ ԿՈՂՄԻՑ, ՍՏՈՐԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՉՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՁԵԶ:

ԴՈՒՔ ՊԱՐԶ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ, ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ» ԵՎ «ԻՆՉՊԵՍ ՈՐ ՄԱՏՉԵԼԻ Է» ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՎ, ՈՐ ԴՈՒՔ ՕԳՏՎՈՒՄ ԵՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՄԻԱՅՆ ԴՈՒՔ ԿՐՈՒՄ ՌԻՍԿԸ: APPLE-Ը ԵՎ ԻՐ ԴՈՒՍՏՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ, ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՏՆՕՐԵՆՆԵՐԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ, ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ, ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՌՈՒՆԵՐԸ ՀՍՏԱԿՈՐԵՆ ԲԱՑԱՍՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԿԱՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՆԵՐԱՌՅԱԼ, ԲԱՅՑ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՎ ԱՊՐԱՆՔԻ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ, ՈՐՈՇԱԿԻ ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ: ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, APPLE-Ը ԵՎ ԻՐ ԴՈՒՍՏՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ, ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՏՆՕՐԵՆՆԵՐԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ, ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ, ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՌՈՒՆԵՐԸ  ՉԵՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՈՐ (I) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻ ՁԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ; (II) ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ, ԱՌԱՆՑ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԻ, ԱՆՎՏԱՆԳ ԿԱՄ ԱՆՍԽԱԼ; (III) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ՃՇԳՐԻՏ ԿԱՄ ՎՍՏԱՀԵԼԻ; ԵՎ (IV) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՆԴԻՊՈՂ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ՍԽԱԼՆԵՐԸ ԿՈՒՂՂՎԵՆ:

Ծառայության կողմից տրամադրվող ցանկացած և ողջ բովանդակությունը տրամադրվում է բացառապես տեղեկատվական և նախագծման նպատակներով և խորհուրդ չի տրվում ապավինել այնպիսի իրադրություններում, երբ պահանջվում են տեղադրության ճշգրիտ տվյալներ կամ, երբ սխալ, ոչ ճշգրիտ, ուշացված կամ թերի մատուցված տեղադրության կամ քարտեզի տվյալները կարող են մահի, անձնական վնասվածքի, սեփականությանը կամ շրջակա միջավայրին հասցվող վնասի պատճառ հանդիսանալ: Դուք համաձայնվում եք, որ Ծառայության կողմից տրամադրված արդյունքները կարող են տարբերվել իրական ճանապարհային կամ տեղանքի պայմաններից` քարտեզի տվյալների ճշգրտության վրա ազդող գործոնների պատճառով, ինչպիսիք են (սակայն չեն սահմանափակվում թվարկվածով)` եղանակը, ճանապարհային կամ երթևեկության պայմանները և աշխարհաքաղաքական իրադարձությունները: Ձեր իսկ անվտանգության համար միշտ ուշադրություն դարձրեք Ձեզ շրջապատող միջավայրին և ուսումնասիրեք տվյալ ճանապարհային պայմանները և երթևեկության նշանները: 

Apple-ը և իր լիցենզառուներն իրավունք են վերապահում ցանկացած պահի առանց ծանուցման կամ պատասխանատվության փոխել, ժամանակավորապես կանխել, հեռացնել կամ արգելափակել մուտքը դեպի Ծառայություն կամ նրա որևէ հատկություն կամ մաս: Apple-ն ամեն դեպքում և առանց ծանուցման կամ պատասխանատվության կարող է նաև սահմանաչափեր կիրառել Ծառայության կամ նրա հատկության կամ մասի օգտագործման կամ մուտքի վրա:

Պատասխանատվության սահմանափակում

ՈՉ APPLE-Ը, ԵՎ ՈՉ ԻՐ ԼԻՑԵՆԶԱՌՈՒՆԵՐԸ ԿԱՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՍԽԱԼ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՆՐԱ ՎՐԱ ԱՊԱՎԻՆԵԼՈՒ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ, ԸՆԴՀԱՏՄԱՆ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆԽՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՄ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԻ, ՑԱՆՑԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՊԼԱՆԱՎՈՐԱԾ ԿԱՄ ՉՊԼԱՆԱՎՈՐԱԾ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԸ:

Վնասի փոխհատուցման երաշխիք

Apple-ի խնդրանքով Դուք համաձայնվում եք վնասի փոխհատուցման երաշխիքին և զերծ պահում Apple-ին, իր ղեկավար մարմիններին, տնօրեններին, բաժնետերերին, սեփականության իրավունքների իրավանախորդներին, իրավահաջորդներին, աշխատակիցներին, գործակալներին, մասնաճյուղերին ու դուստր կազմակերպություններին որևէ պահանջներից, կորստից, պատասխանատվությունից, հայցերից կամ ծախսերից (ներառյալ փաստաբանի ծախսերը), որոնք կարող են առաջանալ Ձեր կողմից սույն Օգտագործման պայմանների և/կամ Ծառայության օգտագործման խախտման հետևանքով:  

Սեփականատիրական իրավունքներ

Դուք ընդունում և համաձայնվում եք, որ Ծառայությունը պարունակում է սեփականատիրական բովանդակություն, տեղեկատվություն և նյութ, որը սեփականացված կամ արտոնագրված է Apple-ի և/կամ իր լիցենզառուների և մատակարարների կողմից, և պաշտպանված է մտավոր սեփականության և կիրառելի այլ օրենքներով, ներառելով, բայց չսահմանափակվելով, հեղինակային իրավունքը, արտոնագիրը, ապրանքային նշանը և առևտրային գաղտնիքը և, որ Դուք չեք օգտագործելու նմանատիպ սեփականատիրական բովանդակություն, տեղեկատվություն կամ նյութեր` չհամապատասխանելով սույն Օգտագործման պայմաններին կամ խախտելով Apple-ի կամ որևէ երրորդ կողմի մտավոր սեփականության իրավունքները: Այս Ծառայության ոչ մի մաս, այդ թվում նաև նրանում եղած բովանդակությունը, չի կարող վերարտադրվել մասամբ կամ ամբողջությամբ և Դուք պատասխանատու եք լինելու նմանատիպ ցանկացած չլիազորված պատճենման կամ բացահայտման համար: 

Apple-ը, Apple-ի պատկերանիշը և Ծառայության հետ առնչվող Apple-ի այլապրանքանշանները, ծառայության նշանները, գրաֆիկական միջոցները և պատկերանիշերը հանդիսանում են Apple Inc.-ի ապրանքանշանները կամ գրանցված ապրանքանշանները ԱՄՆ-ում և/կամ այլ երկրներում: Ծառայության հետ առնչվող այլ ապրանքանշանները կամ պատկերանիշերը կարող են հանդիսանալ իրենց համապատասխան սեփականատերերի ապրանքանշանները: Դուք ոչ մի իրավունք կամ արտոնագիր չունեք վերը թվարկված ապրանքանշանների նկատմամբ, և այսուհետ համաձայնվում եք, որ չեք ջնջելու, աղավաղելու կամ փոփոխելու սեփականատիրական ծանուցումները (այդ թվում նաև ապրանքանշանի և հեղինակային իրավունքի ծանուցումները), որոնք կարող են ընդգրկված լինել Ծառայության մեջ: 

Օրենքի, տարածաշրջանի և պարտականությունների բաժանելիության վերահսկում

Սույն Օգտագործման պայմանները կվերահսկվեն և կմեկնաբանվեն Կալիֆորնիայի Նահանգի օրենքներին համապատասխան` բացառելով իրավական սկզբունքների հակասությունները: Դուք համաձայնվում եք անձնական իրավասության և տարածաշրջանին Սանտա Կլարայի շրջանում (Կալիֆորնիա) նահանգային և ֆեդերալ դատարաններում և նրանց կողմից, և հրաժարվում նման իրավասության կամ տարածաշրջանի առարկումներից: Եթե ինչ-որ պատճառով համապատասխան դատարանը որևէ կետ կամ նրա մասը գտնի իրավական ուժ չունեցող, սույն Օգտագործման պայմանների մնացած մասը կշարունակի պահպանել իր իրավական ուժն ու մնալ ուժի մեջ:

Երրորդ կողմի նյութերը

Ծառայության մասերը կարող են օգտագործել կամ ընդգրկել երրորդ կողմի մատակարարների կողմից տրամադրվող բովանդակություն կամ ծրագրաշար: Երրորդ կողմի նմանատիպ նյութերի լրացուցիչ հաստատումները, արտոնագրման պայմանները և բացասումները ներկայացված են Ծառայության էլեկտրոնային փաստաթղթերի մեջ հետևյալ հասցեում`

 http://www.apple.com/legal/internet-services/maps/oss-acknowledgements/ 

http://gspe21.ls.apple.com/html/attribution.html

Վերջին արդիացումը` Սեպտեմբերի 4, 2016 թ.