Գաղտնիության քաղաքականություն

Apple-ի գաղտնիության քաղաքականությունը թարմացվել է 2019 թ:-ի մայիսի 9-ին:

Ձեր գաղտնիությունը կարևոր է Apple-ի համար, այդ պատճառով մենք մշակել ենք Գաղտնիության քաղաքականություն, որն արտացոլում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում, բացահայտում, փոխանցում և պահում ձեր անձնական տվյալները։

Ի լրումն այս Գաղտնիության քաղաքականության, մենք տրամադրում ենք տվյալներ և գաղտնիության տեղեկություններ որոշակի հատկությունների համար, որոնք ներկառուցված են մեր Տվյալների և Գաղտնիության պատկերով արտադրանքներում և հարցնում են ձեր անձնական տվյալներն օգտագործելիս։

Նախքան այս գործառույթները միացնելը, կարող եք վերանայել այս տեղեկությունները այս գործառույթներին վերաբերող Կարգավորումներում և/կամ առցանց հետևյալ հղումով՝ apple.com/legal/privacy։ Խնդրում ենք ժամանակ հատկացնել և ծանոթանալ մեր գաղտնիության գործելակերպերի հետ, ինչպես նաև կապվել մեզ հետ հարցերի դեպքում։

Անձնական տեղեկությունների հավաքումն ու օգտագործումը

Անձնական տեղեկությունները տվյալներ են, որոնք կարող են օգտագործվել անձը նույնականացնելու կամ նրա հետ կապվելու համար:

Ամեն անգամ, երբ դուք կապվում եք Apple-ի կամ Apple-ի դուստր կազմակերպության հետ, ձեզանից կարող են պահանջել ձեր անձնական տեղեկությունները: Apple-ը և իր դուստր կազմակերպությունները կարող են համօգտագործել այդ տեղեկությունները միմյանց հետ և օգտագործել սույն Գաղտնիության քաղաքականությանը համապատասխան: Մեր արտադրանքների, ծառայությունների, բովանդակության և գովազդների տրամադրման և բարելավման նպատակով նրանք կարող են նաև համատեղել դրանք այլ տեղեկությունների հետ: Դուք կարող եք չտրամադրել մեր կողմից պահանջված անձնական տեղեկությունները, սակայն, եթե դուք այդպես որոշեք, շատ դեպքերում մենք չենք կարողանա տրամադրել ձեզ մեր արտադրանքները կամ ծառայությունները կամ պատասխանել ձեր հարցումներին:

Ահա անձնական տվյալների մի քանի տեսակներ, որոնք Apple-ը կարող է հավաքել և օգտագործել․

Ինչ անձնական տեղեկություններ ենք մենք հավաքում

  • Երբ դուք ստեղծում եք Apple ID, դիմում առևտրային վարկի համար, գնում արտադրանք, ներբեռնում ծրագրաշարի արդիացում, գրանցվում Apple Մանրածախ խանութում որևէ դասակարգման համար, կապվում մեզ հետ, այդ թվում սոցիալական մամուլի միջոցով, կամ մասնակցում որևէ առցանց հարցմանը, այսպիսի դեպքերում մենք կարող ենք բազմաբնույթ տեղեկություններ հավաքել, այդ թվում նաև ձեր անունը, փոստային հասցեն, հեռախոսահամարը, էլ. հասցեն, կոնտակտային նախասիրությունները, սարքի նույնացուցիչները, IP հասցեն, գտնվելու վայրի տվյալները ու վարկային քարտի տվյալները և պրոֆիլի տվյալները, որտեղ կապը սոցիալական մամուլի միջոցով է։
  • Երբ դուք Apple-ի արտադրանքների միջոցով բովանդակություն եք համօգտագործում ձեր ընտանիքի անդամների կամ ընկերների հետ, նվերների վկայագրեր և արտադրանքներ ուղարկում կամ ուրիշներին հրավիրում օգտվելու Apple-ի ծառայություններից կամ մասնակցել ֆորումներում, Apple-ը կարող է հավաքել ձեր կողմից այդ մարդկանց մասին տրամադրած տեղեկությունները, ինչպես օրինակ՝ անունը, փոստային հասցեն, էլ. հասցեն և հեռախոսահամարը: Այդ տեղեկությունները կօգտագործվեն Apple-ի կողմից ձեր հարցումներն իրագործելու, համապատասխան արտադրանք կամ ծառայություն տրամադրելու կամ խարդախության դեմ միջոցներ ձեռք առնելու նպատակներով:
  • Եթե դուք բնակվում եք որոշակի երկրներում, որոշակի հանգամանքներում, այդ թվում նաև՝ անլար հաշիվ տեղակայելիս և ձեր սարքն ակտիվացնելիս, մենք կարող ենք հարցնել նաև պետության կողմից ձեզ տրամադրված ID-ը՝ առևտրային վարկի ժամկետը երկարացնելու, ամրագրումները կառավարելու նպատակներով կամ, եթե պահանջվի օրենքի կողմից:

Ինչպես ենք օգտագործում ձեր անձնական տեղեկությունները

Մենք կարող ենք մշակել ձեր անձնական տեղեկությունները ձեր համաձայնությամբ սույն Գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված նպատակներով, համապատասխանելու այն իրավական պարտավորությանը, որին Apple-ը ենթակա է կամ, երբ մենք գնահատել ենք այն անհրաժեշտ Apple-ի կողմից օրինական շահերի ձեռք բերված նպատակներով կամ որևէ երրորդ կողմի համար, որին անհրաժեշտ կլինի բացահայտել տեղեկությունները։

  • Մեր հավաքած անձնական տեղեկությունները թույլ են տալիս մեզ տեղեկացված պահել ձեզ Apple-ի ամենանոր արտադրանքների հայտարարությունների, ծրագրաշարերի արդիացումների և սպասվող իրադարձությունների մասին: Եթե չեք ցանկանում ստանալ նման հայտարարություններ, դուք ցանկացած պահի կարող եք հրաժարվել՝արդիացնելով ձեր նախասիրությունները:
  • Անձնական տեղեկությունները նաև օգտագործվում են մեր արտադրանքները, ծառայությունները, բովանդակությունը և գովազդները ստեղծելու, մշակելու, գործարկելու, առաքելու և բարելավելու նպատակով, ինչպես նաև կորուստների ու խարդախության դեմ միջոցներ ձեռնարկելու համար: Մենք նաև կարող ենք օգտագործել ձեր անձնական տեղեկությունները հաշվի և ցանցի անվտանգությունը ապահովելու, այդ թվում՝ մեր ծառայությունները ի օգուտ օգտատերերի պաշտպանելու համար, ինչպես նաև վերբեռնված բովանդակության նախնական ստուգման և սկանավորման ժամանակ՝ անօրինական բովանդակություն, ներառյալ երեխաների սեռական շահագործման նյութեր հայտնաբերելու նպատակով: Եթե մենք օգտագործում ենք ձեր տեղեկությունները խարդախության դեմ նպատակներով, ապա այն բխում է մեզ հետ ձեր առցանց գործարքների առնչությամբ գործելակերպերից։ Մեր կողմից խարդախության դեմ նպատակներով տվյալների օգտագործումը սահմանափակվում է այն նպատակներով, որոնք խստորեն անհրաժեշտ են և հանդիսանում են մեր գնահատված օրինական շահերի շրջանակներում՝ մեր հաճախորդներին և մեր ծառայությունները պաշտպանելու համար։ Որոշակի առցանց գործարքների դեպքում մենք նաև կարող ենք հաստատել ձեր կողմից տրամադրված տեղեկությունները հանրամատչելի աղբյուրների միջոցով։
  • Մենք կարող ենք օգտագործել ձեր անձնական տեղեկությունները, այդ թվում նաև ծննդյան տարեթիվը, ինքնությունը հաստատելու, օգտվողների ինքնությունը ճշտելու և համապատասխան ծառայություններ որոշելու համար: Օրինակ, ծննդյան տարեթվի միջոցով մենք կարող ենք որոշել Apple ID հաշվի տիրոջ տարիքը։
  • Ժամանակ առ ժամանակ ձեր անձնական տեղեկությունները կօգտագործվեն կարևոր ծանուցումներ ուղարկելու նպատակով, ինչպես օրինակ՝ գնումների վերաբերյալ նամակները և մեր դրույթներում, պայմաններում ու քաղաքականություններում կատարած փոփոխությունները: Քանի որ այս տեղեկությունները կարևոր են Apple-ի հետ ունեցած փոխհարաբերության դեպքում, հնարավոր է, դուք չեք կարող հրաժարվել այդ նամակները ստանալուց:
  • Անձնական տեղեկությունները կարող են նաև օգտագործվել ներքին նպատակների համար, օրինակ՝ աուդիտի, տվյալների վերլուծման և հետազոտությունների նպատակով, որոնք կատարվում են Apple-ի արտադրանքների, ծառայությունների և հաճախորդների հետ ունեցած կապերի բարելավման նպատակով:
  • Եթե դուք մասնակցեք որևէ խաղարկության, մրցույթի կամ նմանատիպ այլ գործունեության, ձեր կողմից տրամադրված տեղեկությունները կարող են օգտագործվել այդ ծրագրերի վերահսկման համար:
  • Եթե դուք դիմում եք որևէ թափուր պաշտոնի համար Apple-ում, կամ մենք ստանում ենք ձեր տվյալները Apple-ում որևէ հնարավոր պաշտոնի առնչությամբ, մենք կարող ենք օգտագործել ձեր տվյալները ձեր թեկնածությունը գնահատելու և ձեզ հետ կապվելու համար։ Եթե դուք թեկնածու եք, դուք կստանաք մանրամասն տեղեկություններ, թե ինչպես է Apple-ը վերաբերում թեկնածուի անձնական տվյալներին դիմումի ընթացքում։

Ձեր անձնական տեղեկությունների այլ աղբյուրներ, երբ տվյալները չեն հավաքվում ձեզանից

Մենք կարող ենք ստացած լինել ձեր անձնական տեղեկություններն այլ անձանցից, եթե այդ անձը համօգտագործել է իր բովանդակությունը ձեզ հետ՝ օգտագործելով Apple-ի արտադրանքները, ուղարկել նվերների հավաստագրեր և արտադրանքներ, կամ հրավիրել է ձեզ մասնակցել Apple-ի ծառայությոններին կամ ֆորումներին։ Մենք նաև կարող ենք Apple ID ստեղծելիս ձեր կողմից տրամադրված տեղեկությունները հաստատել երրորդ կողմի հետ՝ անվտանգության և խարդախության դեմ ձեռք առնելու նպատակներով։

Եթե դուք հավանական թեկնածու եք Apple-ում աշխատանքի ընդունման համար, մենք կարող ենք ստանալ ձեր անձնական տվյալները երրորդ կողմերից, ինչպես օրինակ՝ աշխատանքի ընդունման գործակալություններից կամ արտաքին կայքերից։ Մենք կօգտագործենք մեր կողմից ստացված անձնական տվյալները հնարավոր պաշտոնի վերաբերյալ ձեզ հետ կապվելու կամ ձեր թեկնածությունը գնահատելու համար։ Եթե դուք անմիջապես մեզ չեք տրամադրել ձեր անձնական տվյալները, մենք կտեղեկացնենք ձեզ աղբյուրի մասին, երբ առաջին անգամ կապվենք ձեզ հետ՝ ձեր թեկնածության առնչությամբ։ Հետազոտական և զարգացման նպատակներով մենք կարող ենք օգտագործել տվյալների խմբեր, ներառյալ այնպիսիք, որոնք պարունակում են պատկերներ, ձայներ կամ այլ տվյալներ, որոնք կարող են փոխկապակցվել նույնականացվող անձի հետ։ Նման տվյալների հավաքածուներ ձեռք բերելիս մենք հետևում ենք այն իրավասության կիրառելի օրենքին, որտեղ պահվում է տվյալների հավաքածուն։ Հետազոտությունների և զարգացման նպատակներով նման տվյալների հավաքածուների օգտագործման դեպքում մենք չենք փորձում նորից նույնականացնել անձերին, որոնք կարող են ի հայտ գալ նման դեպքերում։

Ոչ անձնական տեղեկությունների հավաքումն ու օգտագործումը

Մենք նաև հավաքում ենք տվյալներն այնպիսի ձևաչափով, որը, որպես այդպիսին, անմիջականորեն չի առնչվում որևէ կոնկրետ անձի հետ: Մենք ցանկացած նպատակի համար կարող ենք հավաքել, օգտագործել, փոխանցել և բացահայտել ոչ անձնական տեղեկությունները: Ձեզ ենք ներկայացնում Apple-ի կողմից հավաքվող ոչ անձնական տեղեկությունների տեսակների և դրանց օգտագործման եղանակների մի քանի օրինակներ.

  • Մենք կարող ենք հավաքել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են՝ Apple-ի արտադրանքն օգտագործողի աշխատանքը, լեզուն, փոստային ինդեքսը, տարածաշրջանի կոդը, սարքի եզակի նույնացուցիչը, ուղարկողի URL-ը, տեղադրությունը և ժամային գոտին, որոնք մեզ կօգնեն ավելի լավ հասկանալ հաճախորդի վարքագիծը և թույլ կտան բարելավել մեր արտադրանքները, ծառայությունները և գովազդները:
  • Մենք կարող ենք հաճախորդների գործունեությունների մասին տեղեկություններ հավաքել մեր վեբկայքից, iCloud ծառայություններից, մեր iTunes Store-ից, App Store-ից, Mac App Store-ից, App Store for Apple TV-ից և iBooks Store-ից, ինչպես նաև մեր այլ արտադրանքներից և ծառայություններից: Այս տեղեկություններն ընդհանրացվում և օգտագործվում են մեր հաճախորդներին ավելի օգտակար տեղեկություններ տրամադրելու նպատակով և հասկանալու, թե մեր վեբկայքի, արտադրանքների, ու ծառայությունների որ մասն է ավելի շատ հետաքրքրում նրանց: Ընդհանրացված տվյալները սույն Գաղտնիության քաղաքականության շրջանակներում համարվում են ոչ անձնական տեղեկություններ:
  • Մենք կարող ենք հավաքել և պահել մեր ծառայությունների օգտագործման եղանակների վերբերյալ տվյալները, այդ թվում նաև որոնման հարցումները: Այս տեղեկությունները կարող են օգտագործվել մեր ծառայությունների կողմից տրամադրվող արդյունքների համապատասխանությունը բարելավելու նպատակով: Բացառությամբ մի քանի դեպքերի, Համացանցում մեր ծառայությունների որակի բարելավման նպատակով այդ տեղեկությունները չեն կապակցվի ձեր IP հասցեի հետ:
  • Ձեր բացահայտ համաձայնությամբ, մենք կարող ենք հավաքել տվյալներ այն մասին, թե ինչպես եք օգտագործում ձեր սարքը և հավելվածները, որպեսզի հնարավորություն տանք հավելվածների մշակողներին բարելավել իրենց հավելվածները:

Եթե ոչ անձնական տեղեկությունները համակցվեն անձնական տեղեկությունների հետ, համակցված տեղեկությունները կհամարվեն որպես անձնական տեղեկություններ՝ քանի դեռ նրանք համակցված են:

Թխուկներ և այլ տեխնոլոգիաներ

Apple-ի վեբկայքերը, ծառայությունները, փոխազդու հավելվածները, էլ. փոստի հաղորդագրությունները և գովազդները կարող են օգտագործել «թխուկներ» և այլ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ փիքսելային պիտակները և վեբ փարոսները: Այս տեխնոլոգիաները օգնում են մեզ ավելի լավ հասկանալ օգտվողի վարքագիծը, տեղեկացնում են մեզ, թե մեր վեբկայքերի որ մասն են մարդիկ այցելում և բարձրացնում ու չափում են գովազդների ու վեբ որոնումների արդյունավետությունը: Թխուկների և այլ տեխնոլոգիաների կողմից հավաքված տեղեկությունները համարվում են ոչ անձնական: Սակայն այն դեպքում, երբ տեղական օրենքների համաձայն Համացանցի հաղորդակարգի (IP) հասցեները կամ նմանատիպ նույնացուցիչները համարվում են անձնական տեղեկություններ, մենք նույնպես այդ նույնացուցիչները համարում ենք անձնական տեղեկություններ: Ինչպես նաև, քանի դեռ ոչ անձնական տեղեկությունները համակցված են անձնական տեղեկությունների հետ, սույն Գաղտնիության քաղաքականության շրջանակներում համակցված տեղեկությունները համարվում են անձնական տեղեկություններ:

Գովազդները, որոնք տրամադրվում են Apple-ի գովազդային հենքի կողմից, կարող են ցուցադրվել Apple News-ում և App Store-ում: Եթե չեք ցանկանում Apple-ի գովազդային հարթակից ստանալ ձեր հետաքրքրությունների վրա հիմնված գովազդներ, կարող եք միացնել Limit Ad Tracking ընտրանքը. այս գործառույթը կանջատի նման գովազդների ստացումը ձեր Apple ID-ի վրա՝ անկախ նրանից, թե ինչ սարքից եք օգտվում: Ձեր շարժական սարքի վրա Limit Ad Tracking ընտրանքը միացնելու դեպքում երրորդ կողմի հավելվածները չեն կարող օգտագործել Գովազդների նույնացուցիչը, սարքի ոչ անձնական նույնացուցիչը, որպեսզի ձեզ ձեր հետաքրքրություններին համապատասխան գովազդներ տրամադրեն: Մինչդեռ, App Store-ում կամ News-ում դուք այնուամենայնիվ կտեսնեք գովազդներ՝ հիմնված ձեր որոնումների կամ ալիքի վրա, որը դիտում եք: Երրորդ կողմի հավելվածներում դուք կարող եք տեսնել գովազդ՝ այլ տեղեկությունների վրա հիմնված:

Թխուկներն ու այլ տեխնոլոգիաները նաև օգտագործվում են Apple-ի և իր գործընկերների կողմից՝ անձնական տեղեկությունները հիշելու համար, երբ օգտվում եք մեր վեբկայքից, առցանց ծառայություններից և հավելվածներից: Այս դեպքերում մենք նպատակ ենք հետապնդում դարձնել ձեր փորձառությունն Apple-ի հետ ավելի հարմարավետ և անձնական: Օրինակ, իմանալով ձեր անունը, մենք կկարողանանք ողջունել ձեզ հաջորդ անգամ, երբ այցելեք Apple Online Store: Իմանալով ձեր երկիրն ու լեզուն (և, եթե դուք ուսուցիչ եք, նաև դպրոցը)՝ մենք հնարավորություն կունենանք ավելի հարմարեցված և օգտակար առաջարկներ անել ձեզ գնումների համար: Իմանալով, որ ձեր համակարգչից կամ սարքից ինչ-որ մեկը գնել է որոշակի արտադրանք կամ օգտվել որոշակի ծառայությունից, մենք մեր գովազդները և էլփոստի հաղորդակցումները կհամապատասխանեցնենք ձեր հետաքրքրություններին: Իսկ իմանալով ձեր կոնտակտային տվյալները, սարքաշարի նույնացուցիչները և ձեր համակարգչի կամ սարքի տվյալները, մենք կկարողանանք անհատականացնել ձեր գործավար համակարգը, տեղակայել iCloud ծառայությունը և ավելի բարելավել ձեզ տրամադրվող հաճախորդների սպասարկման ծառայությունը:

Եթե ցանկանում եք կասեցնել թխուկները և, եթե օգտագործում եք Safari վեբ զննարկիչ, անցեք Safari-ի նախասիրություններ, ապա գաղտնիության փեղկ և կարգավորեք ձեր նախասիրությունները: Apple շարժական սարքի վրա անցեք Կարգավորումներ, ապա Safari, ոլորեք ներքև դեպի Գաղտնիություն և անվտանգություն բաժին, ապա տոփեք «Արգելափակել թխուկները» ու կարգավորեք ձեր նախասիրությունները: Այլ զննարկիչների դեպքում թխուկների կասեցման եղանակի մասին տեղեկացեք ձեր տրամադրողից: Նկատի ունեցեք, որ թխուկները կասեցնելուց հետո Apple-ի վեբկայքի որոշակի հատկություններ մատչելի չեն լինի:

Ինչպես հայտնի է, համացանցային ծառայությունների մեծ մասի դեպքում, որոշ տեղեկություններ հավաքվում են ինքնաշխատորեն և պահեստավորվում մատյան նիշքերում: Այս տեղեկությունների թվին են պատկանում Համացանցի հաղորդակարգի (IP) հասցեները, զննարկիչի տեսակն ու լեզուն, Համացանցի ծառայություններ մատուցողը (ISP), թե ինչ վեբկայքեր ու հավելվածներ եք այցելում ու դուրս գալիս, գործավար համակարգը, ամսաթվի/ժամանակի դրոշմը և այցելած կայքերի պատմության տվյալները: Այս տեղեկություններն օգտագործվում են միտումները հասկանալու և վերլուծելու նպատակով, կայքը վերահսկելու, կայքում օգտվողի վարքագծի մասին ավելի շատ տեղեկություններ ունենալու, մեր արտադրանքներն ու ծառայությունները բարելավելու և մեր օգտվողների բազայի մասին ընդհանուր ժողովրդագրական տվյալներ հավաքելու նպատակով: Այս տեղեկությունները կարող են օգտագործվել Apple-ի կողմից մեր շուկայավարման և գովազդային ծառայություններում:

Մեր որոշ էլ. փոստի հաղորդագրություններում մենք օգտագործում ենք «անցեք URL-ի միջոցով» հատկությունը, որը հղված է Apple-ի վեբկայքի բովանդակությանը: Երբ հաճախորդները սեղմում են այս URL-ներից մեկը, նրանք անցնում են առանձին վեբ սպասարկչի միջով՝ նախքան մեր վեբկայքի վրա գտնվող նպատակային էջ հասնելը: Մենք հետագծում ենք այս տվյալները, որոնց միջոցով դուք անցնում եք՝ հետաքրքրությունները որոշակի նյութերում որոշելու և հաճախորդների հետ կապի արդյունավետությունը հաշվարկելու նպատակով: Եթե չեք ցանկանում, որ ձեր գործողությունները հետագծվեն այս ձևով, դուք չպետք է սեղմեք էլ. փոստի հաղորդագրություններում պարունակվող տեքստային կամ գրաֆիկական հղումները: Փիքսելային պիտակները թույլ են տալիս մեզ էլ. հաղորդագրություններն ուղարկել ընթերցվող ձևաչափով և տեղեկացնում են մեզ՝ արդյոք փոստը բացվել է, թե ոչ: Մենք կարող ենք օգտագործել այս տեղեկությունները հաճախորդներին ուղարկվող հաղորդագրությունների քանակությունը նվազեցնելու կամ ընդհանրապես դրանք չուղարկելու նպատակով:

Բացահայտում երրորդ կողմերին

Ժամանակ առ ժամանակ Apple-ը կարող է տրամադրել երրորդ կողմերին որոշակի անձնական տվյալներ՝ մեր արտադրանքները և ծառայությունները տրամադրելու կամ բարելավելու համար, այդ թվում՝ արտադրանքների առաքում ձեր խնդրանքով, կամ օգնելու Apple-ին հաճախորդների շուկայադրման նպատակով։ Նման կերպ վարվելու դեպքում մենք պահանջում ենք այդ երրորդ կողմերին դրա հետ վարվել համապատասխան օրենքներին համաձայն։ Անձնական տվյալները երբևէ չեն տարածվի երրորդ կողմի հետ՝ նրանց շուկայադրման նպատակներով։ Օրինակ, երբ դուք գնում և ակտիվացնում եք ձեր iPhone-ը, դուք լիազորում եք Apple-ին և ձեր օպերատորին փոխանակել ակտիվացման ընթացքում ձեր տրամադրած տեղեկությունները` ծառայությունը մատուցելու նպատակով, այդ թվում ձեր սարքի վերաբերյալ տեղեկությունները։ Եթե ձեր կողմից ծառայության ստացումը հաստատվի, ձեր հաշիվը կվերահսկվի Apple-ի և ձեր օպերատորի համապատասխան գաղտնիության քաղաքականությունների կողմից:

Ծառայություն մատուցողներ

Apple-ը համօգտագործում է անձնական տեղեկություններն այն ընկերությունների հետ, որոնք տրամադրում են այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են` տեղեկատվության մշակումը, վարկի երկարացումը, հաճախորդի պատվերների կատարումը, արտադրանքի առաքումը, հաճախորդների տվյալների կառավարումը և կատարելագործումը, հաճախորդների սպասարկման տրամադրումը, մեր արտադրանքների ու ծառայությունների մեջ: Այս ընկերությունները պարտավոր են պաշտպանել ձեր տեղեկությունները և կարող են գտնվել Apple-ի գործունեության տարածքներում:

Այլ դրույթներ

Հնարավոր է՝ օրենքի, իրավական գործընթացի, դատական գործի և/կամ ձեր բնակության երկրի կամ նրանից դուրս գտնվող հանրային կամ կառավարական մարմինների կողմից ներկայացված հարցումների շրջանակներում պահանջվի, որպեսզի Apple-ը բացահայտի ձեր անձնական տեղեկությունները: Մենք կարող ենք նաև բացահայտել ձեզ առնչվող տեղեկությունները, եթե գտնենք, որ ազգային անվտանգության, օրենքի կիրառման նպատակների կամ հանրային նշանակության այլ հարցերի նպատակներով բացահայտումն անհրաժեշտ կամ տեղին է: Մենք կարող ենք նաև բացահայտել տեղեկություններ ձեր մասին, սակայն միայն այն դեպքում, երբ կան իրավական հիմքեր այդ անելու համար, եթե մենք որոշենք, որ բացահայտումը ողջամտորեն անհրաժեշտ է՝ մեր պայմաններն ու դրույթները կիրառելու կամ մեր գործողությունները կամ օգտագործողներին պաշտպանելու համար:  Սա կարող է ներառել հանրային կամ պետական կառույցներին տեղեկությունների տրամադրումը։ Բացի այդ, վերակազմավորման, միավորման կամ վաճառքի դեպքում մենք կարող ենք փոխանցել մեր կողմից հավաքած ցանկացած և բոլոր անձնական տեղեկությունները համապատասխան երրորդ կողմին:

Անձնական տեղեկությունների պաշտպանումը

Apple-ը շատ լուրջ է վերաբերվում ձեր անձնական տեղեկությունների անվտանգությանը: Apple-ի առցանց ծառայությունները, ինչպես, օրինակ, Apple Online Store-ը և iTunes Store-ը, տարանցման ընթացքում պաշտպանում են ձեր անձնական տեղեկությունները գաղտնագրման միջոցով, օրինակ՝ Transport Layer Security (TLS): Ձեր անձնական տվյալները պահեստավորելու համար Apple-ն օգտագործում է սահմանափակ մուտքով համակարգչային համակարգեր, որոնք գտնվում են ֆիզիկական անվտանգության միջոցների կիրառմամբ վայրերում: Բացառությամբ iCloud Mail-ի՝ iCloud-ի տվյալները պահեստավորվում են գաղտնագրված ձևով, այդ թվում նաև, երբ գործածվում է երրորդ կողմի պահեստը:

Երբ դուք օգտվում եք Apple-ի արտադրանքներից, ծառայություններից կամ հավելվածներից կամ հրապարակում եք կատարում Apple-ի ֆորումում, զրուցասենյակում կամ սոցիալական ցանցերի ծառայությունում, ձեր համօգտագործած անձնական տեղեկությունները և բովանդակությունը տեսանելի են դառնում այլ օգտվողներին և կարող են ընթերցվել, հավաքվել կամ օգտագործվել նրանց կողմից: Այս դեպքերում դուք պատասխանատու եք անձնական տեղեկությունների համար, որոնք համօգտագործվում կամ ներկայացվում են ձեր կողմից: Օրինակ, եթե նշում եք ձեր անունը և էլ. հասցեն ֆորումի հրապարակման մեջ, ապա այդ տեղեկատվությունը հանրային է դառնում: Խնդրում ենք զգույշ լինել նման հատկություններից օգտվելիս:

Եթե դուք կամ Ընտանեկան համօգտագործման գործառույթն օգտագործող ինչ-որ մեկը մատյանները պահում եք երրորդ կողմին պատկանող սարքի վրա, ապա ձեր Ընտանիքի անդամների միջև համօգտագործվող բոլոր տեղեկությունները, այդ թվում նաև օրացույցը, տեղադրությունը, լուսանկարները և iTunes-ի գնումները, կարող են ներբեռնվել տվյալ երրորդ կողմի սարքի վրա՝ այդպիսով բացահայտելով համօգտագործված տեղեկությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Ընտանեկան համօգտագործում բաժինը։

Ավտոմատ որոշումների կայացման առկայություն, ներառյալ պրոֆիլացում

Apple-ը չի կայացնում որևէ որոշում՝ ներառելով ալգորիթմների կամ պրոֆիլացման օգտագործումը, որոնք իրապես ազդեցություն են ունենում ձեզ վրա։

Անձնական տեղեկությունների ամբողջականությունն ու պահպանումը

Apple-ը հեշտացնում է ձեզ համար անձնական տեղեկությունների հավաստի, ամբողջական և արդի պահումը: Մենք կպահենք ձեր անձնական տեղեկությունները սույն Գաղտնիության քաղաքականությունում և մեր ծառայության համար կիրառելի գաղտնիության ամփոփագրերում նշված նպատակների իրականացման համար անհրաժեշտ ժամանակահատվածի ընթացքում։ Այս ժամանակահատվածները գնահատելիս մենք ընդհանրապես ուշադիր ուսումնասիրում ենք անձնական տեղեկությունների հավաքման մեր կարիքները և, եթե մենք բացահայտում ենք կիրառելի կարիք, մենք պահում ենք այն հնարավորինս կարճ ժամանակահատվածում՝ իրագործելու հավաքման նպատակը, եթե միայն պահպանման ավելի երկար ժամանակ չի պահանջվում օրենքով։

Մուտք դեպի անձնական տեղեկություններ

Դուք կարող եք օգնել ապահովել ձեր անձնական տեղեկությունների և նախասիրությունների հավաստիությունը, ամբողջականությունն ու արդիականությունը՝ մուտք գործելով ձեր Apple ID հաշվի էջը։ Մեր ունեցած այլ անձնական տեղեկությունների համար մենք ձեզ մուտքի իրավունք (ներառյալ պատճենը) կտրամադրենք ցանկացած նպատակի համար, այդ թվում նաև սխալ տվյալներն ուղղելու կամ տվյալները ջնջելու խնդրանք ներկայացնելու համար, եթե օրենքի կամ օրինական գործընթացի շրջանակներում չպահանջվի, որպեսզի Apple-ը պահպանի դրանք: Մենք կարող ենք մերժել խնդրանքները, որոնք անհիմն/անտեղի են, վտանգի են ենթարկում ուրիշների գաղտնիությունը, չափազանց դժվար իրագործելի են, կամ որոնց կատարումը չի պահանջվում տեղական օրենքներով: Մենք կարող ենք նաև մերժել ջնջման ասպեկտները կամ մուտքի իրավունքի հայցումները, եթե մենք ճիշտ համարենք, որ այդ գործողությունը թուլացնում է տվյալների օգտագործման մեր օրինական կիրառումը նախօրոք նկարագրված խարդախության դեմ պայքարի կամ անվտանգության նկատառումներով։ Մուտքի իրավունքի, ճշգրտման կամ ջնջման հայցերի առցանց գործիքները հասանելի են ըստ տարածաշրջանի՝ մուտք գործելով privacy.apple.com կայքէջ։ Եթե ներկայումս առցանց գործիքը հասանելի չէ ձեր տարածաշրջանի մուտքի իրավունքի համար, ապա հարցում կարելի է ուղղակիորեն անել հղել հետևյալ հղումով՝ apple.com/legal/privacy/contact։

Երեխաներ և կրթություն

Մենք հասկանում ենք, որ պետք է լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռք առնել Apple-ի արտադրանքներն ու ծառայություններն օգտագործող երեխաների գաղտնիությունն ու անվտանգությունը պահպանելու համար: 13 տարեկանից (կամ համարժեք նվազագույն տարիքից համապատասխան երկրներում) փոքր երեխաներին չի թույլատրվում ստեղծել իրենց սեփական Apple ID-ն, եթե ծնողի կողմից չլինի վավերական համաձայնություն կամ, եթե նրանք չեն մտնում Ընտանեկան համօգտագործման մեջ կամ, եթե նրանք չունեն Վերահսկվող Apple ID-ի հաշիվ (հասանելիության դեպքում)՝ տրամադրված իրենց ուսումնական հաստատության կողմից: Օրինակ, ծնողը պետք է ծանոթանա Apple ID-ի և Ընտանեկան համօգտագործման բացահայտման դրույթներ հետ և ընդունի Apple-ի կողմից երեխայի վերաբերյալ տեղեկությունների հավաքման, օգտագործման և բացահայտման համաձայնությունը և iTunes Store-ի դրույթները և պայմանները՝ նախքան երեխայի համար Apple ID հաշիվ ստեղծելը: Բացի այդ, այն ուսումնական հաստատությունները, որոնք մտնում են Apple School Manager ծրագրի մեջ և ծանոթացել ու տվել են իրենց համաձայնությունը Վերահսկվող Apple ID-ներ ուսանողների բացահայտման համար, կարող են ստեղծել Վերահսկվող Apple ID-ներ ուսանողների համար: Վերահսկվող Apple ID-ներ ուսանողների բացահայտման համար փաստաթղթում ներկայացված է, թե ինչպես է Apple-ը վերաբերվում ուսանողների տեղեկություններին և համալրում Apple-ի Գաղտնիության քաղաքականությունը։ Իմացեք ավելին Ընտանեկան համօգտագործման, Վերահսկվող Apple ID-ների և երեխաների հաշիվների հետ կապված Սահմանափակումների մասին: Եթե պարզվի, որ մենք հավաքել ենք անձնական տեղեկություններ 13 տարեկանից փոքր (կամ, կախված իրավասությունից, համապատասխան նվազագույն տարիքից փոքր) երեխայից` բացի վերոնշյալ հանգամանքներից, ապա մենք քայլեր կձեռնարկենք տեղեկությունները հնարավորինս շուտ ջնջելու համար: Եթե երբևիցե ծնողը ցանկանա մուտք գործել, ուղղել կամ ջնջել իր Ընտանեկան համօգտագործման հաշվի կամ երեխայի Apple ID-ի հետ կապակցված տվյալները, նրանք կարող են կապվել մեզ հետ այս էջի ներքևի հատվածում տրամադրված տարբերակներից որևէ մեկով։

Տեղադրության վրա հիմնված ծառայություններ

Apple-ի արտադրանքներում տեղադրության վրա հիմնված ծառայություններ մատուցելու նպատակով Apple-ը և մեր գործընկերներն ու լիցենզառուները, ինչպես օրինակ քարտզների տվյալները տրամադրողները, կարող են հավաքել, օգտագործել և համօգտագործել ճշգրիտ տեղադրության տվյալները, այդ թվում նաև` Apple համակարգչի կամ սարքի իրական ժամանակով աշխարհագրական տեղադրությունը: Մատչելիության դեպքում տեղակայման վրա հիմնված ծառայությունները կարող են օգտագործել GPS, Bluetooth և ձեր IP հասցեն՝ միավորված սկզբնաղբյուրներով Wi-Fi մատչելիության տարածքի ու բջջային կապի աշտարակի տեղադրությունների և այլ տեխնոլոգիաների հետ մեկտեղ ձեր սարքի մոտավոր տեղադրությունը որոշելու համար: Քանի դեռ դուք համաձայնություն չեք տվել, տեղակայման տվյալները հավաքվում են անանուն՝ չնույնացնելով ձեզ և օգտագործվում են Apple-ի և մեր գործընկերների ու արտոնագրատերերի կողմից՝ տեղակայման վրա հիմնված արտադրանքներ և ծառայություններ տրամադրելու և դրանք բարելավելու նպատակով: Օրինակ, ձեր սարքը կարող է համօգտագործել աշխարհագրական տեղադրությունը հավելվածներ տրամադրողների հետ, երբ դուք համաձայնվում եք օգտագործել նրանց տեղադրության ծառայությունները:

Apple-ի կողմից առաջարկվող տեղադրության վրա հիմնված որոշ ծառայությունների (օրինակ՝ «Գտնել իմ iPhone-ը» հատկության) աշխատանքի համար անհրաժեշտ են ձեր անձնական տեղեկությունները:

Երրորդ կողմի կայքերը և ծառայությունները

Apple-ի վեբկայքերը, արտադրանքները, հավելվածները և ծառայությունները կարող են պարունակել հղումներ դեպի երրորդ կողմի վեբկայքեր, արտադրանքներ և ծառայություններ: Մեր արտադրանքներն ու ծառայությունները կարող են օգտագործել կամ առաջարկել նաև որևէ երրորդ կողմի արտադրանքներ կամ ծառայություններ, օրինակ` երրորդ կողմի iPhone-ի հավելված:

Երրորդ կողմերի կողմից հավաքված տեղեկությունները, որոնք կարող են ներառել տեղադրության կամ կոնտակտային տվյալները, վերահսկվում են իրենց գաղտնիության սահմանված կարգով: Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ երրորդ կողմի գաղտնիության պայմաններին:

Երբ դուք բաժանորդագրվում եք որևէ երրորդ կողմի հավելվածում կամ News-ում ինչ-որ բանի համար, մենք ստեղծում ենք Բաժանորդի ID, որը եզակի է ձեր և մշակողի կամ հրապարակողի համար, ինչը նաև ներառում է տեղեկություններ ձեր կողմից ձեռք բերած բաժանորդագրման և ձեր բնակության երկրի վերաբերյալ: Որևէ կոնկրետ մշակողի կամ հրապարակողի հետ բաժանորդագրումը չեղարկելու դեպքում Բաժանորդի ID-ն կվերակայվի 180 օրից, եթե նորից չբաժանորդագրվեք: Այս տեղեկատվությունը տրամադրվում է մշակողներին, որպեսզի նրանք հասկանան, թե ինչպես են գործում իրենց բաժանորդագրումները:

Միջազգային օգտվողներ

Ձեր տրամադրած բոլոր տեղեկությունները կարող են փոխանցվել կամ օգտագործվել միջազգային մարմինների կողմից՝ համաձայն սույն Գաղտնիության քաղաքականության: Apple-ի ծառայությունների հետ առնչվող անձնական տեղեկությունները, որոնք վերաբերում են Եվրոպական տնտեսական գոտու անդամ երկրում և Շվեյցարիայում բնակվող անձանց, վերահսկվում են Apple Distribution International-ի կողմից Իռլանդիայում և դրա անունից մշակվում են Apple Inc. ընկերության կողմից: Apple-ն օգտագործում է հաստատված Մոդելային պայմանագրային դրույթներ Եվրոպական տնտեսական գոտուց և Շվեյցարիայից հավաքված անձնական տեղեկությունների միջազգային փոխանցումների համար։ Որպես միջազգային ընկերություն Apple-ն ունի մի շարք իրավական մարմիններ տարբեր իրավասություններում, որոնք պատասխանատու են այն տեղեկությունների համար, որոնք հավաքվում և մշակվում են իրենց անունից Apple Inc.-ի կողմից: Օրինակ, ԱՄՆ-ում չգտնվող Մանրածախ կազմակերպությունների վաճառքի կետերի վերաբերյալ տեղեկությունները վերահսկվում են ամեն մի երկրում գտնվող մեր Մանրածախ վաճառքի առանձին կազմակերպությունների կողմից: Apple-ին, Online Store-ին և iTunes-ին առնչվող անձնական տեղեկությունները նույնպես կարող են վերահսկվել ԱՄՆ-ում չգտնվող իրավական մարմինների կողմից, ինչպես նշված է յուրաքանչյուր ծառայության դրույթներում:

Apple-ը հետևում է Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) Միջազգային գաղտնիության օրենքների համակարգին: APEC CBPR համակարգը կազմակերպություններին տրամադրում է շրջանակ, որն ապահովում է APEC տնտեսությունների մեջ մասնակցության ընթացքում փոխանցվող անձնական տեղեկությունների պաշտպանումը: APEC-ի վկայագրման և Վեճերի լուծման մասին մանրամասն տեղեկությունների համար սեղմեք TRUSTe-ի նշանի վրա:

Մեր ողջ ընկերության պարտավորագիրը ձեր գաղտնիության հանդեպ

Ձեր անձնական տեղեկությունների ապահովությունը երաշխավորելու համար, մենք փոխանցում ենք մեր գաղտնիության և ապահովության ուղեցույցները Apple-ի աշխատակիցներին և խստորեն պարտադրում գաղտնիության պահպանումը ընկերության շրջանակներում:

Հարցեր գաղտնիության վերաբերյալ

Եթե Apple-ի Գաղտնիության քաղաքականության կամ տվյալների մշակման հետ կապված հարցեր կամ մտահոգություններ ունեք, կամ ցանկանում եք կապ հաստատել մեր Տվյալների պաշտպանության Եվրոպայի պատասխանատուին, կամ ցանկանում եք բողոքել տեղական գաղտնիության օրենքների հնարավոր խախտման դեմ, խնդրում ենք կապվել մեզ հետ։ Դուք միշտ կարող եք կապվել մեզ հետ հեռախոսով, ձեր երկրում գործող Apple-ի աջակցման կենտրոնի համապատասխան հեռախոսահամարով:

Մատչելիության/ներբեռնման հայցին ի պատասխան գաղտնիության կամ անձնական տեղեկությունների վերաբերյալ հարց ստանալու դեպքում մենք ունենք հատուկ թիմ, որը դասակարգում է ձեր կոնտակային տվյալները՝ ձեզ հետ կապվելու համար։ Եթե ձեր խնդիրն ավելի զգայական է, մենք կարող ենք ձեզանից ավելի շատ տեղեկություններ հայցել։ Բոլոր նման էական հարցումները ստանում են պատասխան յոթ (7) օրվա ընթացքում, որտեղ հնարավոր է, տրամադրելով պատասխան հարցման խնդրի առնչությամբ, հայցելով լրացուցիչ տեղեկություններ, որտեղ անհրաժեշտ է կամ նշելով, որ պատասխանելու համար կպահանջվի լրացուցիչ ժամանակ։ Եթե դժգոհ եք մնացել ստացված պատասխանից, կարող եք ձեր բողոքն ուղղել ձեր իրավասության համակարգի համապատասխան կարգավորող մարմնին: Եթե ցանկանում եք ստանալ սպառիչ տեղեկություններ բողոք ներկայացնելու եղանակների մասին, որոնք հնարավոր են տվյալ հանգամանքներում, ապա դիմեք մեզ և մենք կաշխատենք տրամադրել ձեզ համապատասխան տեղեկատվությունը:

Եթե ձեր բողոք ներկայացնող անձը նշում է, որ գաղտնիության խնդիրների պահպանումը կարող է բարելավվել, մենք քայլեր կձեռնարկենք նման թարմացումները կատարելու համար հաջորդ ողջամիտ հնարավորության դեպքում։  Եթե գաղտնիության խնդիրը ձեր կամ որևէ այլ անձի համար բացասական ազդեցութուն է ունեցել, մենք քայլեր կձեռնարկենք ձեր կամ այդ երրորդ անձի հետ խնդիրը լուծելու համար։

Apple-ը ժամանակ առ ժամանակ կարող է արդիացնել իր Գաղտնիության քաղաքականությունը: Եթե կատարվեն էական փոփոխություններ, մեր վեբկայքում կհրապարակվի ծանուցում` արդիացված Գաղտնիության քաղաքականության հետ մեկտեղ։ Մենք նաև կկապվենց ձեզ հետ ֆայլերում պահվող կոնտակտային տեղեկություններով, օրինակ՝ էլփոստով, ծանուցմամբ կամ որևէ այլ հավասար եղանակով։ 

Apple Inc. One Apple Park Way, Cupertino, California, ԱՄՆ, 95014

TRUSTe-ի գաղտնիության վկայագրման վավերացում